Միսսուրի (գետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միսսուրի (այլ կիրառումներ)
Միսսուրի (անգլ.՝ Missouri), գետ ԱՄՆ-ում (Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Այովա, Կանզաս, Միսսուրի նահանգ), Միսիսիպիի ամենամեծ վտակը[2]։ Գետի երկարությունը կազմում է 3767 կմ[3]։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներում, անցնում է հիմնականում արևելյան ու հարավարևելյան ուղղություններով։ Թափվում է Միսսիսիպի Սենթ Լուիս քաղաքի մոտակայքում։ Ավազանի մակերեսը կազմում է 1 300 000 կմ²-ից ավելի ու ներառում է ԱՄՆ-ի տասը նահանգների ու Կանադայի երկու գավառների տարածքների մի մասը։
Միսսուրիի հովտում առաջին մարդիկ ի հայտ են եկել ավելի քան 12 հզ. տարի առաջ, գետափները բնակեցված էին ավելի քան տասը հնդկական ցեղախմբերով։ 19-րդ դարում գետը դարձավ դեպի արևմուտք գաղթականների տեղափոխման ու ԱՄՆ-ի տարածքի ընդլայնման կարևոր ճանապարհ։ 20-րդ դարի առաջին կեսին գետի վրա կառուցել են բազմաթիվ ամբարներ ու այլ ոռոգման կառույցներ։ Միսսուրիի վրա նավարկությունը, որը բուռն կերպով զարգացավ 1830-ական թվականներին ու իր գագաթնակետին հասավ 1850-ական թվականների վերջին, այժմ գտնվում է անկման վիճակում։
ԱշխարհագրությունԽմբագրել
Միսսուրի գետը սկիզբ է առնում Ջեֆերսոն, Գալլատին և Մեդիսոն գետերի միախառնման վայրից և թափվում է Միսսիսիպի։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 2752 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Թրի Ֆորքս, Գրեյթ Ֆոլս, Ուիլստոն, Բիսմարկ քաղաքները։
ՀիդրոգրաֆիաԽմբագրել
Միսսուրի գետի երկարությունը կազմում է 3767 կմ, ավազանի մակերեսը՝ 1371010 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 2250 մ3։
ՎտակներԽմբագրել
Միսսուրի գետի վտակներն են Յելոուստոն, Պլատ, Կանզաս, Օսեյջ, Բիգ Սու, Ջեյմս, Գրանդ, Մորո, Շայեն գետերը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.cerc.usgs.gov/ScienceTopics.aspx?ScienceTopicId=10
- ↑ Крупнейший приток реки Миссисипи
- ↑ «Missouri River Environmental Assessment Program»։ Արխիվացված է օրիգինալից 2010-05-27-ին։ Վերցված է 2014-12-30