Սեյրի
Սեյրի (Ավետիք Համբարձումի Գուլոյան, 1880, Հաֆթվան - 1920, Կապան, Զանգեզուրի գավառ), հայ գրող, հեղափոխական գործիչ։
Սեյրի | |
---|---|
Ծննդյան անուն | Ավետիք Համբարձումի Գուլոյան |
Ծնվել է | 1880 |
Ծննդավայր | Հաֆթվան |
Վախճանվել է | 1920 |
Վախճանի վայր | Կապան, Զանգեզուրի գավառ |
Մասնագիտություն | գրող և հեղափոխական |
Քաղաքացիություն | Իրան և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց |
Կենսագրություն
խմբագրելՊատանի հասակում մեկնել է Թիֆլիս, աշխատել և հաճախել Ներսիսյան դպրոց, անդամագրվել «Ծիածան» աշակերտական ընկերությանը, որի հիմնադիրներից է Ստեփանոս Շահումյանը։ Մասնակցել է ռուսական առաջին հեղափոխությանը։ 1905-1907 թթ. Բաթումում եղել է ուսուցիչ, 1911 թվականից՝ Սալմաստի գավառի հայկական դպրոցների տեսուչ։ 1914 թ. ընտանիքով տեղափոխվել է Բաքու։ 1920 թ. Զանգեզուրի գավկոմի քարտուղարն էր։ Գնդակահարել են դաշնակցականները, Ղափանում։
Ստեղծագործական կյանք
խմբագրելԱվետիքի բանաստեղծություններն ու պատմվածքները մամուլում տպագրվել են 1906 թվականից։ «Ծիլ ու ծաղիկ» (1913) ժողովածուն, որը միակն է, արժանացել է Հովհաննես Թումանյանի ուշադրությանը։ Սեյրիի ձիրքը դրսևորվել է հատկապես արձակ բանաստեղծության ձևով գրված այլաբանական պատմվածքներում, զրույցներում, որոնց բնորոշ է ազատագրական-հեղափոխական պայքարի պաթոսը՝ «Մոռացության հովիտը», «Զգոն ոգին», «Վարդերը», «Առաջին անձրևը»։ Մեծ եղեռնի անդրադարձն է «Կարոտի հուշեր» պատմվածաշարը։ Հոկտեմբերյան հեղափոխությանը նվիրված ոգեշունչ հիմներգ է «Կարմիր աստղ» խորագրով ակնարկների ու պատմվածքների շարքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 287)։ |