Սեմ Ուիթվեր

ամերիկացի դերասան և երաժիշտ

Սեմյուել Ստյուարտ Ուիթվեր (անգլ.՝ Samuel Stewart Witwer, հոկտեմբերի 20, 1977(1977-10-20), Գլենվյու, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ)[1], կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան և երաժիշտ։ Ամենամեծ հայտնությունը ստացել է «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալում կատարած Դևիս Բլումի [2] և «Մարդ լինել» հեռուստասերիալում կատարած վամպիր Էյդանի դերով։ Գեյմերների լսարանին առավել հայտնի է Գալեն Մարեքի (Սթարքիլլեր) հնչյունավորմամբ, որին դերասանը հաղորդել է ոչ միայն իր ձայնը, այլ նաև արտաքին տվյալները և կատարել է Star Wars: The Force Unleashed և դրա սիքվել՝ Star Wars: The Force Unleashed II խաղերում[2][3]։ Հիմնականում հայտնի է հեռուստասերիալներում կատարած բազմաթիվ էպիզոդիկ դերերով։

Սեմ Ուիթվեր
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 20, 1977(1977-10-20) (46 տարեկան)
Ծննդավայր՝Գլենվյու, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, երաժիշտ, հնչյունավորող, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 1022429
samwitwer.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 20-ին, մեծացել է Իլինոյս նահանգի Չիկագոյիի Գլինվիևե արվարձանում։ Հաճախել է «Glenbrook South High» դպրոց, որտեղ ակտիվորեն մասնակցել է մի շարք թատերական ներկայացումներում։ Դերասանական արվեստի նկատմամբ իր սերը ուղեկցվում է նաև երաժշտության հանդեպ ունեցած սիրով, նա եղել է «Love Plumber» խմբի մեներգիչ[1]։

Դեռ շատ երիտասարդ հասակում, նրա ընտանիքն արդեն հասցրել էր գտնվել Paramount Pictures ստուդիայում, որտեղ նա զրուցել է դերասան Ուիլ Ուիթոնի հետ, որը կատարել է Ուեսլի Քրաշերի դերը «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ» հեռուստասերիալում։ Այդ փորձը նրան ոգեշնչել է դերասան դառնալու համար։

Նյու Յորքի Ջուլիարդի դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Կալիֆոռնիա և որոշել է ուսումնասիրել դերասանի մասնագիտությունը։

Այժմ ապրում է ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Հյուսիսային Հոլիվուդում։

Կարիերա խմբագրել

Դերասանական արվեստ խմբագրել

 
Սեմ Ուիթվերը 2007 թվականի «Քոմիք քոնում»

Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել է «Չիկագո Բուլս» բասկետբոլային ակումբի գովազդային հոլովակում։ Շուտով դերասանը նկարահանվել է հանրաճանաչ «Շտապ օգնություն» հեռուստասերիալում։

Սեմը նաև հանդիսանում է կուլտային գիտաֆանտաստիկ «Աստղային ճանապարհ» և «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալների երկրպագու[2]։

Դեռ մանկուց շատ սիրելով գիտական ֆանտաստիկան, մեծ ուրախությամբ էպիզոդիկ դերերով սկսել է նկարահանվել կուլտային «Աստղային ճանապարհ։ Էնտերփրայզ» հեռուստասերիալում։ Նաև նկարահանվել է «Խավարի հրեշտակ» հեռուստասերիալում Ջեսիկա Ալբայի մենամարտի տեսարանում, որտեղ կատարել է վամպիրանման արարածի դեր, որն էլ եղել է դերասանի առաջին ուղևորությունը դեպի Վանկուվեր։ 2004 թվականին ստացել է ավելի նշանակալից երկրորդական դեր՝ լեյտենանտ Ալեքս «Քրեշդաուն» Քուարտարարոյի դերը ֆանտաստիկ «Աստղային քրեյսեր «Գալակտիկա»» հեռուստասերիալում, որի նկարահանումները նույնպես անցկացվել են Կանադայում։ Չնայած այն փաստին, որ հեռուստասերիալը Սեմին շատ էր դուր եկել, երկրորդ եթերաշրջանում կերպարին այնքան քիչ էկրանային ժամնանակահատված է տրամադրվել, որ դերասանը հեռուստասերիալի ստեղծողներին է դիմել Քրեշդաունին սպանելու խնդրանքով, որպեսզի նա կարողանա լքել նախագիծը[4]։

 

2006 թվականին Սեմը կատարել է Նիլ Փերրիի դերը «Showtime» հեռուստաալիքի «Դեքստեր» հեռուստասերիալում[5][6][7]։ 2007 թվականին դերակատարում է ունեցել Սթիվեն Քինգի գրքի հիման վրա ստեղծված «Մշուշ» ֆիլմում, այնտեղ նա կատարել է երիտասարդ զինվոր Ուեյն Ջեսափի դերը, որը հատուկ նրա համար գրել է ռեժիսոր Ֆրենկ Դարբոնտը։ Սեմը կատարել է Սպա Կասելլայի դերը «C.S.I.. Հանցագործության վայրը» դետեկտիվ հեռուստասերիալի երկու էպիզոդներում։

2008 թվականին «Սմոլվիլի գաղտնիքը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանում կատարել է գլխավոր անտագոնիստ Դեյվիդ Բլումի դերը, նա համեստ կենսաբան է, որը համտեղությամբ նաև Դումսդեյ անվամբ Կրիպտոնի մոլորակից ավերող արարած է[2]։ Սեմը նաև հնչյունավորել է Գեներալ Զոդին ութերորդ եթերաշրջանի վերջին էպիզոդում՝ «Injustice»:

2010 թվականին էպիզոդիկ դեր է կատարել «Քայլող մեռյալներ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի առաջին էպիզոդում՝ «Days Gone Bye»: Նա կատարել է տանկի մեջ գտնվող զոմբի զինվորներից մեկի դերը։

2011-2014 թվականներին կատարել է վամպիր Էյդանի՝ գլխավոր արական դերը «Մարդ լինել» հեռուստասերիալում, որը հանդիսանում է համանուն բրիտանական հեռուստասերիալի ռեմեյքը[8]։

2016 թվականին կատարել է Պարոն Հայդի դերը «Մի անգամ հեքիաթում» ֆանտաստիկ հեռուստասերիալի հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանների մի քանի սերիաներում։

Աստղային պատերազմներ խմբագրել

Հանդիսանում է գիտական ֆանտաստիկայի, հիմնականում «Աստղային պատերազմների»մեծ երկրպագու[2]։

Կատարել է Գալեն Մարեքի (Սթարքիլլեր) դերը «Star Wars: The Force Unleashed» խաղում[2][3]։ Գալեն Մարեքը ստացել է Սեմի ձայնը և արտաքին տվյալները, դերում նմանատիպ մեծ ներդրման համար դերասանը ստացել է դրական արձագանքներ։ Սթարքիլլերի դերով հայտնվել է նաև «The Force Unleashed»-ի սիքվելում և ֆայթինգի անգլալեզու տարբերակում՝ Soulcalibur IV որպես հրավիրված կերպար[9]։

«Աստղային պատերազմներ։ Կլոնների պատերազմ անիմացիոն սերիալում հնչյունավորել է սիթհերի խավարի առաջնորդ Դարթ Մոլին (4 եթերաշրջանի վերջին սերիաներ) և «Որդուն» (3 եթերաշրջան)։ Ուիթվերը շարունակել է հնչյունավորել Դարթ Մոլին մուլտսերիալի հինգերորդ եթերաշրջանում։

Երաժշտություն խմբագրել

Սեմն ունի «The Crashtones» անվանումով երաժշտական խումբ։ Ի սկզբանե խումբը պետք է ունենար «Crashdown» անվանումը, բայց դերասանը որոշել է չօգտագործել «Աստղային ճանապարհները «Գալակտիկա»» հեռուստասերիալում կատարած իր կերպարի անվանումը։ «Colorful of the Stereo» անվանումը կրող առաջին սկավառակը թողարկվել է 2006 թվականի փետրվարին։ Իրականում ալբոմի ձայնագրման մեջ մասնակցել է միայն Սեմը, որտեղ հանդես է եկել ոչ միայն որպես մեներգիչ, այլ նաև որպես երաժշտական գործիքների մեծամասնության կատարող։ Ալբոմի վրա պատկերված է Սեմը, բայց ոչ միայն որպես մեներգիչ, այլ նաև կարելի է տեսնել խմբի մնացած 4 անդամներին, որոնց նույնպես մարմնավորում է Սեմը և այնտեղ նրա հագին կա տարբեր հագուստ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 Ադրենալին Crank Բանդիտ #1
2007 Աղջիկներ ճամբար Girl Camp Հովանավոր
Մշուշ Mist Շարքային Ջեսափ
2008 Պաթոլոգիա Pathology Երեկույթի տղա
Infamous Ջեյսոն
2009 Գեյմերը Gamer Գործակալ
2010 Quinn-tuplets Փեթ Քուին
Ջո Ռիչի վերադարձը The Return of Joe Rich Ջո Նեյդերման
2015 Արդարության լիգա։ Ատլանտիդայի գահը Justice League: Throne of Atlantis Օրմ
2018 Հան Սոլո։ Աստղային պատերազմներ։ Պատմություն Solo: A Star Wars Story Դարթ Մոլ (ձայն)
2019 Աստղային պատերազմներ։ Սքայուոքերի ծագումը Star Wars: The Rise of Skywalker Լրացուցիչ ձայներ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2001 Շտապ օգնություն ER Թոմմի Էպիզոդ՝ «Fear of Commitment»
Արլիս Arliss Սգացող մարդ Էպիզոդ՝ «Of Cabbages and Kings»
2001—2003 Ռազմաիրավանական ծառայություն JAG Բիզլի 3 էպիզոդ
2002 Խավարի հրեշտակ Dark Angel Մարոու Էպիզոդ՝ «Love in Vein»
Լրտեսուհիները She Spies Ջեյսոն Էպիզոդ՝ «Daddy’s Girl»
2003 Անգել Angel Ջոն Սթոլեր Էպիզոդ՝ «Shiny Happy People»
Աստղային ճանապարհ։ Էնտերփրայզ Star Trek: Enterprise Sloth #3 Էպիզոդ՝ «The Shipment» 3 եթերաշրջան 7 սերիա
2004 Դետեկտիվ Ռաշ Cold Case Ջեյմս Քրեյթոն Էպիզոդ՝ «The Plan»
Ամուր ցանց Dragnet Սթեֆան Բեյլոր Էպիզոդ՝ «Retribution»
Ծովային ոստիկանություն։ Հատուկ ջոկատ Navy NCIS Շտաբս-սերժանտ Ռաֆայել Էպիզոդ՝ «Split Decision»
Աստղային ճանապարհ։ Նոր Վոյաժներ Star Trek: New Voyages Պահապանձայն Էպիզոդ՝ «In Harm’s Way»
2004—2005 Աստղային քրեյսեր «Գալակտիկա» Battlestar Galactica Լեյտենանտ Ալեքս Քուարտարարո 11 էպիզոդ
2006 Ոսկորներ Bones Միտչել Դաունս Էպիզոդ՝ «The Titan on the Track» 2 եթերաշրջան 1 սերիա
Դեքստեր Dexter Նիլ Փերի 3 էպիզոդ
2007 Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է It’s Always Sunny in Philadelphia Մկանոտ տղա Էպիզոդ՝ «Dennis and Dee’s Mom Is Dead»
Շնաձուկ Shark Ռիչարդ լի Ֆրանկո Էպիզոդ՝ «Every Breath You Take»
2007—2008 C.S.I.: Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Սպա Կասել 2 էպիզոդ
2008—2009 Սմոլվիլի գաղտնիքը Smallville Դեյվիս Բլում 22 էպիզոդ
2010 Քայլող մեռյալները The Walking Dead Տանկի զոմբի զինվոր Էպիզոդ՝ «Days Gone Bye» (տիտրերում բացակայում է)
2011 No God, No Master Եվգենիո Ռավարինի
2011—2013 Մարդ լինել Being Human Էյդան Գլխավոր դեր
Աստղային պատերազմներ։ Կլոնների պատերազմներ Star Wars: The Clone Wars Դարթ Մոլ Հնչյունավորում[10] 6 էպիզոդ
2014 Գրիմ Grimm Մաքս Էպիզոդ՝ «The Show Must Go On»
2015 Աստղային պատերազմներ։ Ապստամբներ Star Wars Rebels Շիվ Փալփատին (Դարթ Սիդիուս)
W1-LE «Վիլլի»

Դարթ Մոլ Հնչյունավորում

Էպիզոդ՝ «Լոթալի պաշարում։ Մաս 2» 2 եթերաշրջան 2 սերիա

Էպիզոդ՝ «Աշակերտի մթնշաղներ»

2016 Մի անգամ հեքիաթում Once Upon a Time Տեսուչ/Պարոն Հայդ 5 էպիզոդ
2017 Ֆիլիպ Ք. Դիքի էլեկտրական երազները Philip K. Dick’s Electric Dreams Քրիս Էպիզոդ՝ «Real Life»
2018—2019 Սուպերգրլ Supergirl Բեն Լոքվուդ / Ազատության գործակալ Հիմնական կազմ
2019 Ռիվերդեյլ Riverdale Ռուպերտ Չիփինգ 5 էպիզոդ
2020 DC տիեզերք, բոլոր աստղային խաղերը DC Universe All Star Games Ինքն իրեն 6 էպիզոդ
2020 Աստղային պատերազմներ։ Ջեդի ամրոցի մարտահրավերը Star Wars: Jedi Temple Challenge Մռայլ կողմի գործակալ
2021 Լեգո աստղային պատերազմներ։ Զարհուրելի պատմություններ Lego Star Wars: Terrifying Tales Դարթ Մոլ։ Թրյուգեն

Տեսախաղեր խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2008 Star Wars: The Force Unleashed Գալեն Մարեք (Սթարքիլլեր) / Փալփաթին Արտաքին և հնչյունավորում
2010 Star Wars: The Force Unleashed II Գալեն Մարեք (Սթարքիլլեր) Արտաքին և հնչյունավորում
2015 Star Wars: Battlefront Փալփաթին
2016 LEGO Աստղային պատերազմներ։ Ուժի արթնացում Փալփաթին
2017 Star Wars: Battlefront II Փալփաթին / Դարթ Մոլ
2019 Days Gone Դիքոն Սեյնթ Ջոն Արտաքին և հնչյունավորում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Sam Witwer Biography». IMDB.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Anthony Gallegos (2008 թ․ սեպտեմբերի 16). «From Smallville to Star Wars with Sam Wither». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 W. Haden Blackman (2007 թ․ սեպտեմբերի 18). «Casting and Capturing Performances». StarWars.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 Kenn Gold (3 апреля 2006). «The Secret Projects of Crashdown: An interview with Sam Witwer, Actor and Musician». mediablvd.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  5. «Sam Witwer in Dexter Part 1». YouTube.com.
  6. «Sam Witwer in Dexter Part 2». YouTube.com.
  7. «Dexter cast 2006». IMDB.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Sam Witwer Joins U.S. Cast of Being Human». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Randy Nelson (2008 թ․ հունիսի 5). «Third Star Wars character joins Soul Calibur IV cast». Joystiq. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  10. Mark "RorMachine" Cassidy - 10/18/2011 (2011 թ․ հոկտեմբերի 18). «Sam Witwer To Voice Darth Maul In Star Wars: The Clone Wars». Comicbookmovie.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Ուիթվեր» հոդվածին։