Բրենդան Ռոդջերս, (անգլ.՝ Brendan Rodgers, հունվարի 26, 1973(1973-01-26)[1], Carnlough, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), Հյուսիսային Իռլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ։ 2016 թվականի մայիսի 20-ից գլխավորում է շոտլանդական «Սելթիկը»[2]։ Ամբողջ ֆուտբոլային կարիերայում հանդես է եկել և գալիս է Պրեմիեր Լիգայում։

Բրենդան Ռոջերս
անգլ.՝ Brendan Rodgers
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1973(1973-01-26)[1] (51 տարեկան)
ԾննդավայրCarnlough, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
 Brendan Rodgers Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Ռոջերսը իր կարիերան սկսել է «Բալլիմենա Յունայթեդ» թիմում և խաղացել պաշտպանի դիրքում։ Նա 18 տարեկան էր, երբ տեղափոխվեց «Ռեդինգ»։ Իր ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1987 թվականին և վերջացրել 1996 թվականին։ 2006-2008 թվականներին իր մարզչական կարիերայում, գլխավորում էր Չելսիի երիտասարդական ակադեմիան։ 2 տարի գլխավորելուց հետո տեղափոխվեց «Ուոտֆորդ» ակումբ։ 2012 թվականի մայիսի 30-ին տարածվեցին տեղեկություններ, որ Լիվերպուլը պետք է գլխավորի Ռոջերսը։ 2012 թվականի հունիսի 1-ից գլխավորում է Լիվերպուլը։ Նրա կարիերայի ամենալավ պահերը եղել են Լիվերպուլում։

Մարզչական վիճակագրություն խմբագրել

2015 թվականի օգոստոսի 17-ի տվյալներով՝

Թիմ Քաղաք Սկսեց խաղալ Ավարտեց խաղալ Խ Հ Ոչ-ոքի Պ % Հաղթանակ
Ուոտֆորդ   2008 թվականի նոյեմբերի 24 2009 թվականի հունիսի 5 32 13 7 12 40,63
Ռեդինգ   2009 թվականի հունիսի 5 2009 թվականի դեկտեմբերի 16 23 6 6 11 26,09
Սուոնսի Սիթի   2010 թվականի հուլիսի 16 2012 թվականի մայիսի 30 96 43 20 33 44,79
Լիվերպուլ   2012 թվականի հունիսի 1 Մինչև հիմա 157 83 34 40 52,87
Ընդհանուր 308 145 68 95 47,08

Ծանոթագրություններ խմբագրել