Ջոն Բարնս (անգլ.՝ John Allen Barnes, փետրվարի 28, 1957(1957-02-28)[1][2], Անգոլա, Ինդիանա, ԱՄՆ[3]), ամերիկացի ֆանտաստ գրող։ Առաջին կրթությունն ստացել է Վաշինգտոնի համալսարանում` քաղաքագիտություն մասնագիտությամբ, իսկ երկրորդը՝ Մոնտանա նահանգի համալսարանում (թատերագիտություն)։ Աշխատել է որպես համակարգային վերլուծաբան[4]։

Ջոն Բարնս
Ծնվել էփետրվարի 28, 1957(1957-02-28)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԱնգոլա, Ինդիանա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄոնտանայի պետական համալսարան
Մասնագիտությունվիպասան, գրող, համալսարանի դասախոս, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր
ԱշխատավայրԿոլորադոյի համալսարան
ԱմուսինKara Dalkey?

Գրական գործունեություն խմբագրել

Առաջին` The Man who Pulled Down the Sky վեպը, լույս է տեսել 1986 թվականին։ Ֆանտաստիկայի ժանրում իր նորամուտը նշել է Finalities Beside The Grave պատմվածքով, 1985 թվականին։ Ընդհանուր առմամբ, գրել է մոտ մեկ տասնյակ գիտական և ֆանտաստիկ վեպեր։ Անհատական բարոյական պատասխանատվությունը սոցիալական համատեքստում, սոցիալական քննադատությունը, փակ հասարակությունների վրա գլոբալիզացիայի ազդեցության հարցերը խնդիրներ են, որոնք բարձրացնում է ամերիկացի հեղինակն իր աշխատություններում[4]։

Ստեղծագործությունների շարքեր խմբագրել

  • Միլիոնավոր բաց դռներ
  • Հարյուրամյակը կողքն է
  • Ժամանակի ռեյդեր
  • Ժամանակի պատերազմներ
  • Ջեք Ջինանկա
  • Դիրեկտիվ 51

Ծանոթագրություններ խմբագրել