Սարի աղջիկ
«Սարի աղջիկ» հայկական[3][4] ժողովրդական երգ, որը նաև տարածված է Իրանում, Իրաքում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Ադրբեջանը և Թուրքիան ժխտում են երգին հայկական ծագումը և շեշտում են թե ադրբեջանական/թուրքական ծագում ունի «Սարի աղջիկ» երգը։ Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են։ Միայն հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա։ Այս վիճելի մեղադրանքների դեմ հայ ժողովուրդը մեղադրում է, որ երգը թուրքերի կողմից գողացվել ու թրքացվել է[5]։ Երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում։ Երգը հայտնի է վիրահայերի շրջանում, քանի որ նրանց մեծ մասն Էրզրումից Ցեղասպանության տարիներին ու դրանից հետո գաղթած հայերն են և նրանց սերունդները։ Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը երգում են աշխարհի տարբեր երկրներում[5]։
«Սարի աղջիկ» | |
---|---|
Ջիվան Գասպարյան[1], Ռուբեն Մաթևոսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Արտո Թունջբոյաջյան, Անդրե, Էմմի Բեջանյան և այլքի երգը | |
Ժանր | Ժողովրդական երգ |

2009 թվականին Թուրքիան հակահայկական և Հայոց ցեղասպանությունը ժխտող ֆիլմ է ցուցադրել թուրք երեխաների դպրոցներում «Սարը Գելին» (Sarı Gelin) անունով[6]։ Երգի թուրքական տարբերակում թուրքը սիրահարվում է հայուհուն, սիրո պատմությունը տեղի է ունենում Էրզրումում, որի բնակչության 50%-ը մինչև Ցեղասպանությունը կազմում էին հայերը[5]։
Կատարումներ
խմբագրելԲացի նրանից, որ երգը երգել են Հայոց Ցեղասպանությունից փրկվածների սերունդները Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի երկրներում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Ավստրալիայում, երգը բավականին հայտնի է եղել Խորհրդային Հայաստանում։
Հաշվի առնելով երգի տարածվածությունը ժողովրդական լայն զանգվածների շրջանում՝ հայ անվանի երգիչ-երաժիշտները խորհրդային տարիներին ստանձնել են դրա ձայնագրությունը մի քանի հայերեն տարբերակներով։ Մեզ հասած ձայնագրությունները ստեղծվել են 1930-70-ականների ընթացքում. առավել ճանաչվել ու սիրվել են Շարա Տալյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Պավել Լիսիցյանի, Ռուբեն Մաթևոսյանի կատարումները։ Մեր ժամանակներում երգը կենդանի է մնացել մարդկանց հիշողության մեջ Ֆլորա Մարտիրոսյանի, Արտո Թունջբոյաջյանի կատարումներով, Ջիվան Գասպարյանի, Գևորգ Դաբաղյանի դուդուկային մեղեդային մատուցմամբ։
Թուրքիայում բնակվող Արամ Տիգրան անունը կրող հայ երգիչը մշակել է երգի քրդերեն տարբերակը, որտեղ սակայն պահպանված է «Սարի աղջիկ» արտահայտությունը։ Ընդ որում, երգը հայերեն են կատարել նաև քուրդ երգչուհի Նիլյուֆեր Աքբարը, թուրք ճանաչված երգիչ Յավուզ Բինգյոլը։ Վերջին շրջանում Ադրբեջանը կրկին աղմուկ բարձրացրեց. «The Voice» երաժշտական լայնամասշտաբ նախագծի թուրքական «Թուրքիայի ձայնը» տարբերակում երգը հաճախ են կատարում՝ այն նշելով որպես «ժողովրդական» կամ «անհայտ հեղինակի», սակայն ոչ երբևէ «ադրբեջանական»[5]։
Երգի տեքստը
խմբագրել
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, Փաստերխմբագրել
Ծանոթագրություններխմբագրել
Արտաքին հղումներխմբագրել
|