Արամ Տիգրան, իսկական անունը Արամ Մելիքյան (հունվարի 15, 1934(1934-01-15), Ալ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա - օգոստոսի 8, 2009(2009-08-08)[1], Հունաստան)[2], ժամանակակից հայազգի երգիչ և երաժիշտ։

Արամ Տիգրան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1934(1934-01-15)
ԾննդավայրԱլ-Կամիշլի, Ալ-Կամիշլիի շրջան, Ալ-Կամիշլիի գավառ, Ալ-Հասաքայի մարզ, Սիրիա
Մահացել էօգոստոսի 8, 2009(2009-08-08)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՀունաստան
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտություներգիչ
 Aram Tigran Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հյուսիսային Սիրիայի Ալ-Քամիշլի քաղաքում։ Մասնագիտացել է ուդ նվագելու մեջ։ Քսան տարեկան հասակից իրեն նվիրել է երաժշտությանը, երգել է երեք լեզուներով՝ քրդերեն, արաբերեն և հայերեն[3]։

Համարվում է լավագույն քուրդ երգիչներից և երաժիշտներից մեկը[4]։ Ձայնագրել է շուրջ 230 երգ քրդերենով, 150՝ արաբերենով, 10՝ ասորերենով, 8՝ հունարենով[5]։

Արամ Տիգրանը եղել է Քրդստանի բանվորական կուսակցության ցմահ առաջնորդ, այժմ՝ Թուրքիայի Էմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված, քուրդ ազգի ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ամենամտերիմ և ամենավստահելի մարդը[6]։

Մահացել է Աթենքում 2009 թ. օգոստոսի 8-ին[7]։ Ցանկանում էր թաղվել Դիարբեքիրում[8]։ Սակայն երգչի ցանկությունը չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։ Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը[9]։

Ալբոմներ խմբագրել

  1. Çîyayê Gebarê, Aydın Müzik, 2004.
  2. Zîlan, Aydın Müzik, 2004.
  3. Serxwebûn Xweş E, Aydın Müzik, 2004.
  4. Kurdistan, Aydın Müzik, 2004
  5. Xazî Dîsa Zarbûma
  6. Rabin
  7. Evîna Feqiyê Teyran
  8. Keçê Dinê
  9. Ey Welato Em Heliyan
  10. Ay dilberê
  11. Daye min berde
  12. Diyarbekira serin
  13. Aydil
  14. Em hatin
  15. Heval Ferat

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Տիգրան» հոդվածին։