Գևորգ Դաբաղյան
Գևորգ Գուրգենի Դաբաղյան (փետրվարի 12, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դուդուկահար։ ՀՀ ժողովրդական արտիստ (2017)։
Գևորգ Դաբաղյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1965[1] (58 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Մասնագիտություն | երաժիշտ և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դուդուկ |
Աշխատավայր | Ակունք ազգագրական համույթ, Շողակն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1984) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1989) |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Գևորգ Դաբաղյանը ծնվել է 1965 թվականին Երևանում[2]։ 1984 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1989 թվականին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի դասարանը, 1992 թվականին` ասպիրանտուրան (ղեկավար` Խաչատուր Ավետիսյան)։ 1980-1992 թվականներին եղել է «Ակունք» անսամբլի մենակատար։ 1992 թվականին ստեղծել է «Շողակն» ժողովրդական անսամբլը[3]։ 1988 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[4]։
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Կատարել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն։ Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի (2004 թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004 թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004 թ.) հետ[4]։
Դաբաղյանի կատարումները հնչում են Ատոմ Էգոյանի «Արարատ», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմերում։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Կանադայում, Չինաստանում, Հարավային Ամերիկայի երկրներում և այլուր[4]։
Պարգևներ Խմբագրել
- Դուշանբեի Արևելքի ժողովրդական նվագարանների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակ, 1990 թ.
- Երևանի Սայաթ-Նովայի անվան մրցանակաբաշխության մրցանակ, 1991-1992 թթ.
- Մրցանակներ ԱՄՆ-ում, 1994-1995, 2002-2003 թթ.
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2004 թ.
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2017 թ.[5]
- ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[6]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1119
- ↑ Afrique magazine , Issues 269-274։ Groupe Jeune Afrique։ 2008։ էջ 53
- ↑ Jenkins Mark (փետրվարի 8, 2008)։ «Rev. of Shoghaken Ensemble, Music From Armenia»։ The Washington Post։ Վերցված է դեկտեմբերի 7, 2010
- ↑ 4,0 4,1 4,2 «Գևորգ Դաբաղյանի կենսագրությունը avproduction կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-06-ին։ Վերցված է 2020-05-14
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-22
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ mincult.am։ Վերցված է 2018-01-06