Սարգիս Մինասյան

հայ լրագրող, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Մինասյան (հայտնի է նաև Արամ Աշոտ անվամբ, 1873, Յալովա, Օսմանյան կայսրություն - 1915, Անկարա, Օսմանյան կայսրություն), հայ լրագրող, գրող, քաղաքական ակտիվիստ, ուսուցիչ։ Եղել է Հայրենիք (Վոթերթաուն, Մասաչուսեթս) թերթի գլխավոր խմբագիրը։ 1909 թվականին Օսմանյան կայսրություն վերադառնալուց հետո Մինասյանը շարունակում է նյութեր տպագրել տարբեր պարբերականներում։ Սպանվել է Հայոց ցեղասպանության ընթացքում։

Սարգիս Մինասյան
Դիմանկար
Ծնվել է1873(1873)
ԾննդավայրՅալովա,
Օսմանյան կայսրություն
Մահացել է1915(1915)
Մահվան վայրԱնկարա,
Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱզգությունՀայ
ԿրթությունԿեդրոնական վարժարան (1894)
Մասնագիտությունլրագրող, գրող,
քաղաքական ակտիվիստ,
ուսուցիչ
ԱշխատավայրԴրօշակ, Հայրենիք և Ազատամարտ
Զբաղեցրած պաշտոններՀայ Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
 Sarkis Minassian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Մինասյանը ծնվել է 1873 թվականին հյուսիսարևմտյան Անատոլիայի Յալովա քաղաքի մոտ գտնվող Չենգիլյար գյուղում[1]։ Նախնական կրթությունն ստացել է Պարտիզակ (ներկայում՝ Բախչեջիկ, Կոջաելի) գյուղում։ Այնուհետև տեղափոխվել է Կ. Պոլիս և կրթությունը շարունակել Կեդրոնական վարժարանում։ 1894 թ. վարժարանում կրթությունն ավարտելուց հետո Մինասյանը տեղափոխվում է Ժնև (Շվեյցարիա), աշխատում Դրոշակ թերթում[1], որ Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնաթերթն էր։ 1903 թվականին Մինասյանը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ դառնում է Հայրենիք պարբերականի գլխավոր խմբագիր[2]։ 1903 թ. վերադառնում է Ժնև, որտեղ մնում է մինչև 1909 թ.։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո Մինասյանը վերադառնում է Կ. Պոլիս։ Որոշ ժամանակ Մինասյանն զբաղվում է ուսուցչությամբ, շարունակում գրել, ընտրվել է Հայոց ազգային ասամբլեայի պատգամավոր, մասնակցել է Ազատամարտ թերթի հրատարակությանը՝ քննադատական նյութեր տպագրելով հայերի կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ։ Նա հայտնի էր նաև Կ. Պոլսի տարբեր դպրոցներում կարդացած դասախոսություններով, որոն հիմնականում վերաբերում էր հայոց լեզվին։

Տիրապետելով ֆրանսերենին` Մինասյանը նախատեսում էր տպագրել հայ-ֆրանսերեն բառարան, որում պիտի ներակայցվեին երկու լեզուների նոր բառերը։ Մինասյանը վաղ մահը խանգարեց գրքի հրատարակությունը։

Սարգիս Մինասյանը կազմել է հայ ազատամարտիկ Աղբյուր Սերոբի կենսագրությունը։

Մահ խմբագրել

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Սարգիս Մինասյանը ձերբակալվել է ու գնացքով ուղարկվել Այազի բանտ։ Հունիսի 2-ին Ռուբեն Զարդարյանի, Գարեգին Խաժակի, Խաչատուր Մալումյանի, Հարություն Ջանգյուլյանի ու Նազարեթ Տաղավարյանի հետ տեղափոխվել է Դիարբեքիր[3]։ Սարգիս Մինասյանը սպանվել է Քարաջուր բնակավայրի ճանապարհին` Ուրֆա և Սևերեք (ներկայում՝ Սիվերեք) բնակավայրերի միջև։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թեոդորոս Լապճինյան, Յուշարձան ապրիլ տասնըմէկի, 1919, էջ 16։
  2. Այվազյան, Հ., Ով ով է. հայեր. կենսագրական հանրագիտարան, 2005, էջ 114։
  3. Kevorkian, Raymond H., The Armenian genocide: a complete history, 2010, էջ 524։

Գրականություն խմբագրել

  • Balakian, Grigoris (2010). Peter Balakian and Aris Sevag (ed.). Armenian Golgotha: a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books ed. ed.). New York: Vintage Books. ISBN 1400096774. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  • Kevorkian, Raymond H. (2010). The Armenian genocide: a complete history (Reprinted. ed.). London: I. B. Tauris. ISBN 1-84885-561-3.
  • Odian, Yervant (2009). Krikor Beledian (ed.). Accursed years: my exile and return from Der Zor, 1914-1919. London: Gomidas Institute. ISBN 1903656842.