Գարեգին Խաժակ
Գարեգին Խաժակ (Չաքալյան) (հոկտեմբերի 6, 1867, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1915[1][2], Դիարբեքիր, Թուրքիա), հրապարակախոս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Գարեգին Խաժակ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1867 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | 1915[1][2] |
Մահվան վայր | Դիարբեքիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժնևի համալսարան (1898)[1] |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ, հրապարակախոս և ուսուցիչ |
Աշխատատու | Մշակ[1] և Ներսիսյան դպրոց[1] |
Կուսակցություն | ՀՅԴ[1][2] |
![]() |

Ծնվել է 1867 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1894 թվականին անցել է Շվեյցարիա՝ Ժնև, հետևել Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնի դասընթացներին։ 1895 թվականին «Դրոշակ»–ի խմբագրության կողմից ուղարկվել է Բալկաններ` քարոզչության։ 1897–1898 թթ. կազմակերպչական առաքելությամբ եղել է Իզմիրում և Եգիպտոսում։ 1898 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի հասարակագիտության ֆակուլտետը։ Վերադառնալով Կովկաս, պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1903 թվականին Կ. Պոլսից անցել է Կովկաս, դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, աշխատակցել «Մշակ» թերթին։ 1906 թվականից ՀՅԴ ականավոր գործիչներ Ավետիս Ահարոնյանի (Ղարիբ) և Եղիշե Թոփչյանի հետ խմբագրել է «Հառաջ» և «Ալիք» թերթերը։ 1912 թվականին մեկնել է Կ. Պոլիս, ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրինությունը, աշխատակցել «Ազատամարտ» թերթին։ Սպանվել է թուրք ջարդարարների կողմից 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի օրերին։
Ժամանակի պարբերական մամուլում տպագրել է հրապարակախոսական հոդվածներ։ Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ժողովրդի բանաստեղծ Գամառ-Քաթիպան», «Հարկերը Տաճկաստանում», «Հայկական շարժման պատճառները», «Ինչ է ազգությունը» (Կ. Պոլիս, 1912), «Տառապանքի գիշերը», «Հին արևելք» (1914) և այլն։ Զոհվել է եղեռնի օրերին[3]։
Գարեգին Խաժակը գտնում էր, որ հայերի համար, որոնք դեռ չեն լուծել ազգային հարցը, դասակարգային պայքարը վաղաժամ է, որ յուրաքանչյուր ազգի բանվոր դասակարգ պետք է հետևի իր ազգային շահերին։ Գարեգին Խաժակի դեմ հրապարակախոսական ելույթներ են ունեցել հայ մարքսիստներ Ստեփան Շահումյանը, Սարգիս Կասյանը և ուրիշներ։
Գրականություն
խմբագրել- Անանիկյան Բ. Հ., Դաշնակցության գաղափարական-քաղաքական կրախը, Ե., 1974:
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — էջ 468.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 35.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Խաժակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Խաժակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 703)։ |