Պարտիզակ
գյուղ Արևմտյան Հայաստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարտիզակ (այլ կիրառումներ)
Պարտիզակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ ավանից 10 կմ հարավ-արևմուտք, Եփրատ գետի ձախ կողմում։
Գյուղ | |
---|---|
Պարտիզակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Չմշկածագի գավառակ |
Այլ անվանումներ | Բախչաջուղ, Բախչեջիկ, Բակչաջո, Բաղչաջրդ, Բաղչեճիկ, Պագճեճիկ, Պաղչաճուղ, Պաղչեճիկ, Պաղջեճիք |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն Խմբագրել
Եղել է հայկական հնագույն, հայտնի և մարդաշատ գյուղերից։ Հանդիսացել է մշակույթի կենտրոն։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ 7 տուն բնակիչ գաղթել են արևմուտք և Իզմիրի մոտ հիմնել են նոր Պարտիզակ գյուղ։
Բնակչություն Խմբագրել
XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն Խմբագրել
Պարտիզակն ուներ Ս. Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել էր 1902 թվականին։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Գյուղն ուներ Գևորգյան երկսեռ վարժարան անունով փոքր դպրոց, որը կառուցվել էր 1908 թվականին։
Անվանի մարդիկ Խմբագրել
Պարտիզակում են ծնվել բուսաբան-բժիշկ Հ. Սեփետճյանը և մասնագետ, թարգմանիչ, մանկավարժ Ա. Ղազիկյանը (մոտ 1932 թ.)[2]:
Աղբյուրներ Խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Խարբերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 602