Սարգիս Երկանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Բաղդասարի Երկանյան (1870[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - 1950[1], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[1]), հայ նկարիչ։

Սարգիս Երկանյան
արմտ. հայ.՝ Սարգիս Էրկանեան
Ծնվել է1870[1]
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել է1950[1]
Մահվան վայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[1]
Ազգությունհայ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա[1]
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Երկանյանը ծնվել է 1870 թվականին Տրապիզոնում[2][3]։ 1884 թվականին մեկնել է Կոստանդնուպոլիս, 1889 թվականից սովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանում, 1894 թվականից՝ Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում և գեղարվեստի դպրոցում, որտեղ աշակերտել է Ժան Լեոն Ժերոմին։ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերի ժամանակ կորցրել է հորն ու եղբորը[2]։ 1897 թվականին ապաստան է գտել Նյու Յորքում, եղել է New York Herald-ի նկարիչը։ 1904 թվականին Սենթ Լուիսի համաշխարհային տոնավաճառի ցուցադրությունում արժանացել է երրորդ մրցանակի և ստացել Ամերիկայի քաղաքացիության իրավունք[2]։ Այդ ժամանակահատվածում ամուսնացել է։ Ամերիկայի տարբեր քաղաքներում մասնակցել է ցուցահանդեսների և արժանացել մրցանակների։ 1905 թվականին նրա երկու կտավները ցուցադրվել են Պորտլենդում[2]։ 1912 թվականին ճամփորդել է Ստամբուլ, դասավանդել տեղի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում (Sanayi-i Nefise Mektebi, այժմ՝ Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանԱռաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես մեկնել է Թբիլիսի, հանդես է եկել բոլշևիկների դեմ, և 1917 թվականի հեղափոխությունից հետո ստիպված է եղել փախչել Ռուսաստանից։ Մեկնել է Ստամբուլ, այնուհետև՝ Սենթ Լուիս։ 1920 թվականից եղել է Սենթ Լուիսի թանգարանի վերականգնող նկարիչ։ Կյանքի մնացած մասն ապրել է Սենթ Լուիսում։

Ստեղծել է թեմատիկ-խորհրդանշային («Լքյալը») կտավներ և դիմանկարներ[4]։ Սարգիս Երկանյանի «Աշխատանք» և «Նկարչի մոր դիմանկարը» գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Մատենագրություն խմբագրել

  • Սարգիս Երկանյան, «Գեղարվեստ», 1913, № 5, 1917, № 6
  • Onnig Avedissian, Peintres et sculpteurs Armeniens, Le Caire, 1959

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kurkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire 1600-1923. İstanbul: Matüsalem Publications. ISBN 9789759201555.
  3. La Coss, Louis (1930 թ․ մարտի 23). «Sarkis Erganian, Armenian Artist». The Globe-Democrat Newspaper. St. Louis.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 599