Սարգիս Աբովյան (գյուղատնտես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Աբովյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Եսայու Աբովյան (հունվարի 2, 1869[1][2], Ջալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունիսի 21, 1942[1][2]), հայ գյուղատնտեսական կաթի մշակման տեխնոլոգիայի և կաթնամթերքների արտադրության մասնագետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[3]։
Սարգիս Աբովյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1869[1][2] Ջալալօղլի, Թիֆլիսի գավառ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունիսի 21, 1942[1][2] (73 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Հաստատություն(ներ) | Գայանյան օրիորդաց դպրոց[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց[1] և Լայպցիգի համալսարան[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հունվարի 2-ին, Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։
1883 թվականին ավարտել է տեղի ծխական դպրոցը[3]։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Մեկ տարի սովորել է Գևորգյան ճեմարանում։ 1892 թվականին ավարտել է Թիֆլիսի հողաչափների դպրոցը, 1895 թվականին Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, իսկ ավելի ուշ՝ Հալլեի համալսարան] ընդհանուր ագրոքիմիայի ֆակուլտետի լրիվ դասընթացները և մասնագիտացել կաթի տեխնոլոգիայի գծով։ Լինելով եվրոպական տարբեր երկրներում (Ֆրանսիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Նորվեգիա) ծանոթացել է անասնապահական, անասնաբուժական գործին։
1897 թվականին վերադառնալով Ջալալօղլի՝ երկար ժամանակ մեծ խանքեր է գործադրել Լոռու գյուղերում կաթնագործական ընկերություններ կազմակերպելու, անասնապահության ու անասնաբուծության նորագույն մեթոդներ ներդնելու ուղղությամբ։ Նրան հաջողվել է 1890-ական թվականների վերջերին Շուլավերում բացել պանրագործարան, որը գոյատևել է մի քանի տարի[3]։ 1898 թվականին Լոռիում և Ախալքալաքում ստեղծել Է կաթնատնտեսական ֆերմաներ։
1906-1921 թվականներին Թիֆլիսում պաշտոնավարել է որպես ուսուցիչ, Գայանյան օրիորդաց դպրոցի տեսուչ։ 1921-1923 թվականներին աշխատել է Երևանում որպես Հայաստանի հողժողկոմի տեղակալ։ 1923-1930 թվականներին եղել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դասախոս, ամբիոնի վարիչ, դեկան։ Համալսարանի վերակառուցումից հետո Աբովյանը դառնում է նորաստեղծ գյուղատնտեսական ինստիտուտի առաջին տնօրենը (1930—1937)։ Աբովյանի գիտական աշխատությունները նվիրված են կաթի վերամշակման հարցերին։ Մահացել է հունիսի 21-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 49-50
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 34)։ |