Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարապատ (այլ կիրառումներ)

Սարապատ, նախկին խոշորացված համայնք Շիրակի մարզում։ Ներառում էր Մուսայելյան, Հարթաշեն, Ցողամարգ, Սալուտ, Բաշգյուղ, Սարապատ, Ձորաշեն, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Վարդաղբյուր, Փոքր Սարիար, Կաքավասար, Հողմիկ, Գոգհովիտ, և Արփենի գյուղերը։ Համայնքը ստեղծվել էր 2016 թվականի հունիսի 17-ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Թորոսգյուղն էր։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել էին 2016 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այժմ համայնքը մտնում է Աշոցք համայնքի կազմի մեջ։

Սարապատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էՇիրակի մարզ
Ներառում էՄուսայելյան, Հարթաշեն, Ցողամարգ, Սալուտ, Բաշգյուղ, Սարապատ, Ձորաշեն, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Վարդաղբյուր, Փոքր Սարիար, Կաքավասար, Հողմիկ, Գոգհովիտ, Արփենի,
համայնքապետԱրտուշ Մանուկյան
Բնակչություն (2011)3695

Բնակչություն խմբագրել

Սարապատ համայնքը ստեղծվել է Մուսայելյան, Հարթաշեն, Ցողամարգ, Սալուտ, Բաշգյուղ, Սարապատ, Ձորաշեն, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Վարդաղբյուր, Փոքր Սարիար, Կաքավասար, Հողմիկ, Գոգհովիտ, և Արփենի գյուղերի միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 3695 մարդ։

Տնտեսություն խմբագրել

Աշխարհագրական նկարագիր խմբագրել

Սարապատ խոշորացված համայնքը գտնվում է Շիրակի սարահարթի կենտրոնական մասից դեպի հյուսիս-արևելք, արևելքում սահմանակից է Լոռու մարզին արևմուտքում Ամասիայի տարածաշրջանին։ Լեռնագրական դիրքը՝ հիմնականում նախալեռնային է, արևելքում է հարավում ՝ լեռնային, ծովի մակերևույթից բարձրությունը 1800-2200մ.: Տարածքը հիմնականում իրենից ներկայացնում է ալիքային սարահարթ և Շիրակի ու Բազումի լեռնազանգվածների կազմի մեջ մտնող սարավանդներ։ Տարածքի արևելյան սահմանը եզրափակվում է Ցողասարի լեռներով, որոնք Բազումի լեռների արևմտյան ճյուղավորումներից են, իսկ հարավում Շիրակի լեռներով։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել