Սատուրնը որդուն հոշոտելիս (նկար, Ռուբենս)
«Սատուրնը որդուն հոշոտելիս» (իսպ.՝ Saturno devorando a un hijo), նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից, դիվանագետ և կոլեկցիոներ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1636-1638 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 182,5 × 87 սմ։
Սատուրնը որդուն հոշոտելիս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս |
տարի | 1630[1] |
բարձրություն | 182,5 սանտիմետր[1] |
լայնություն | 87 սանտիմետր[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պրադո թանգարան և Մադրիդի թագավորական պալատ[2] |
հավաքածու | Պրադո թանգարան[3] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Saturn devouring a Son (Rubens - Museo del Prado) Վիքիպահեստում |
Այսօր «Սատուրնը որդուն հոշոտելիս» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[4] (Մադրիդ, Իսպանիա)։
Պատմություն
խմբագրել«Սատուրնը որդուն հոշոտելիս» ստեղծագործությունը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ը պատվիրել է հեղինակին Տորրե դե լա Պարադայի՝ որսորդական տան համար։ Այսօր կտավը Պրադոյի թանգարանում է գտնվում։
Նկարագիր
խմբագրելՍտեղծագործությունում ակնհայտ է Միքելանջելոյի ազդեցությունը հեղինակի՝ Ռուբենսի վրա, որն ազդվել է դեպի Իտալիա կատարած ճանապարհորդության ժամանակ։ Կտավի վերևի մասում պատկերված երեք աստղերը Սատուրն մոլորակն է, որը նկարագրել է Գալիլեո Գալիլեյը՝ նկարը ստեղծելուց մի քանի տարի առաջ։ Կենտրոնական աստղը՝ բուն մոլորակն է, իսկ մնացած երկուսը՝ Գալիլեյի կողմից նկարագրված նույն հարթության վրա գտնվող աստղերը։ Իրականում դրանք Սատուրնի այն Սատուրնի օղակն է։
Ավանդական մեկնաբանության համաձայն՝ նկարում պատկերված էր Կռոնոսը, որը վախենում էր իր զավակների կողմից տապալվել, դրա համար էլ խժռում է բոլորին։ Ի տարբերություն հունական դիցաբանության դասական սյուժեին, որտեղ խելագար Կռոնոսը կուլ է տալիս իր բարուրված երեխաներին, այստեղ խելագար Կռոնոսը պատառոտում նրանց մարմինները։
Նկարից ազդվել է նաև Գոյան՝ ստեղծելով նույնանուն կտավը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատուրնը որդուն հոշոտելիս (նկար, Ռուբենս)» հոդվածին։ |