Սատուռնոս, առավել գործածական է Սատուռն անվանաձևը (լատին․՝ Sāturnus [[Միջազգային հնչյունական այբուբեն|[saːˈturnus]]]), հին հռոմեական աստված։ Պաշտամունքի նախնական իմաստավորումն անհայտ է։ Հետագայում ( մ.թ.ա. 3-րդ դար ) նույնացվել է իր զավակներին խժռող Կռոնոսին։ Այդ պատճառով Սատուռնոսը մեկնաբանվում է որպես ժամանակի անողորմ աստված, որը կլանում է այն ամենը, ինչ ստեղծել է ինքը։ Համարվել է նաև Լատիումի առաջին թագավոր։ Ըստ առասպելի, Սատուռնոսը տապալվելով իր որդի Յուպիտերի ձեռքով, հաստատվել է Լատիում երկրամասում և նրա բնակիչներին սովորեցրել երկրագործություն, այգեգործություն, քաղաքակրթել նրանց։ Սատուռնոսին նվիրված ամենամյա տոնը կոչվել է Սատուռնալիա։ Ըստ անտիկ հեղինակների՝ այդ տոնախմբության ժամանակ տերերն ու ծառաները փոխել են իրենց պարտականությունները, ընտրել խեղկատակ թագավոր, որի գլխավորությամբ տեղի են ունեցել թատերականացված անզուսպ խրախճանքներ, փոխադարձ նվիրատվություններ ևս։ Հին աստղագուշակները Սատուռնոսին նույնացրել են «պաղ ու մռայլ» մոլորակին, որը նրա անունով կոչվել է Սատուոն։

Սատուռնոս
Տեսակtime and fate deity?, գյուղատնտեսական աստվածություն և հռոմեական դիցարանի աստվածություն
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռարական
Երևի համընկնում էՔրոնոս, Կրոնոս և Saturn?
ՀայրCaelus?
ՄայրՏելլուս և Հեկատա
Քույր/ԵղբայրOps?
ԱմուսինOps?
ԶավակներՅանուս, Յուպիտեր, Պլուտոն, Նեպտուն, Veritas?, Hymnus?, Felix?, Faustus?, Կերես, Յունոնա, Վեստա և Glauca?
 Saturnus (deus) Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 210