Սավիո

բրազիլական Ֆուտբոլիստ

Սավիո Բարտոլինի Պիմենտել (պորտ.՝ Sávio Bortolini Pimentel, հունվարի 9, 1974(1974-01-09)[1][2], Վիլա Վելիա, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է բրազիլական և իսպանական ակումբներում։ Իր հայրենիքում խաղացել է Ֆլամենգո և Դեսպորտիվա Կապիշաբա ակումբներում։ Իսպանիայում խաղացել է Ռեալ Մադրիդ, Սարագոսա, Ռեալ Սոսյեդադ և Լևանտե ակումբներում։ Խաղացել է նաև ֆրանսիական Բորդոյի և կիպրոսական Անորտոսիսի կազմերում։ Բրազիլիայի չեմպիոն և գավաթակիր է։ Իսպանիայում հաղթել է Լա Լիգայում և Իսպանիայի գավաթում։ Ռեալ Մադրիդի կազմում երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և մեկ անգամ նվաճել է նաև միջմայրցամաքային գավաթը։ Խաղացել է Բրազիլիայի ազգային հավաքականում։

Սավիո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սավիո Բարտոլինի Պիմենտել
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1972 (51 տարեկան)
Ծննդավայր Վիլա Վելիա, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 176 սմ
Քաշ 69 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1988 - 1992 Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992 - 1997 Բրազիլիա Ֆլամենգո 83 (24)
1997 - 2002 Իսպանիա Ռեալ Մադրիդ 111 (20)
2002 - 2003  Ֆրանսիա Բորդո 27(7)
2003 - 2006 Իսպանիա Սարագոսա 95 (14)
2003 Բրազիլիա Ֆլամենգո 10 (0)
2006 - 2007  Իսպանիա Ռեալ Սոսյեդադ 18 (5)
2007 Իսպանիա Լևանտե 12 (0)
2008 Բրազիլիա Դեսպորտիվա Կաբիշաբա 9(6)
2008 - 2009 Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 70 (36)
2010 Բրազիլիա Ավաի 21 (7)
Ազգային հավաքական
1994 - 2000 Բրազիլիա Բրազիլիա 21 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել