Սաուդյան ռիալ կամ ռիալ (արաբ․՝ ريال سعودي‎‎)` Սաուդյան Արաբիայի դրամական միավոր։ Մեկ ռիալը հավասար էր 20 կերշի (կուրուշ) կամ 100 հալալի։

Արաբական ռիալ
ريال سعودي
ISO 4217 կոդ SAR
Երկիր Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Կազմված է 100 Հալալ
Մետաղադրամներ 1,5, 10, 25, 50, 100 հալալ, 1 և 2 ռիալ
Թղթադրամներ 5, 10, 50, 100, 500 ռիալ

Շրջանառության մեջ գտնվում են 1, 5, 10, 25, 50, 100 հալալ անվանական գնով մետաղադրամները, 1, 2 ռիալ և 5, 10, 50, 100, 500 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Նոր տարբերակները թողարկվել են 2016 թվականին։

ՄետաղադրամներԽմբագրել

Մինչև 1928 թվականը շրջանառության մեջ գտնվում էր Մարիա Թերեզայի տալերը և անգլիական ոսկե սովերենը։ Արծաթե ռիալը սկսել են հատել 1928 թվականից (19,96 գրամ մաքուր արծաթ), իսկ 1936 թվականից ռիալում արծաթի պարունակությունը հավասարվեց 10,96 գրամի։ Մինչև 1960 թվականը ռիալը կազմված էր 22, ավելի ուշ` 20 կերշից[1]։ 1952 թվականի հոկտեմբերի 22-ից սկսեցին թողարկել Սաուդյան Արաբիայի ազգային ոսկե մետաղադրամը` սաուդյան սովերենը, որը հավասար էր անգլիական ոսկե սովերենին (7,98805 գրամ ոսկի)[2][3]։ 2009 թվականի դեկտեմբերի դրությամբ առօրյա կյանքում մետաղադրամները քիչ են կիրառվում` վաճառակետերում վճարվելիք գումարը կլորացնում են մինչև ռիալ։

ԹղթադրամներԽմբագրել

Առաջին սաուդյան թղթադրամները թողարկվել են 1952 թվականին 10 ռիալ անվանական գնով[4]։ Ավելի ուշ շրջանառության մեջ դրվեցին 1 և 5 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Հետագա տարիներին անցկացվեցին 5 էմիսիաներ։ Յուրաքանչյուր նոր թղթադրամի վրա պատկերված էր պետության նոր արքան[5]։

Առաջին թղթադրամներըԽմբագրել

Շարք 1953—1956 թվականներ
Պատկեր Անվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն Թողարկման
տարեթիվ
Ճակատային կողմ Հակառակ կողմ Ճակատային կողմ Հակառակ կողմ Նշագիծ
    1 127×72 շագանակագույն
կարմիր
Սուեզի ջրանցքի դարպաս [[Սաուդյան Արաբիայի զինանշան] 1956
    5 156×66 կապույտ Դաու 1954
    10 138×66 կանաչ Սաուդյան Արաբիայի զինանշան 1953
    10 173×78 կանաչ Դաու Սաուդյան Արաբիայի զինանշան, անվանական գին 1954
Պատկերի մասշտաբ`1.0 պիքսել։

1961 թվականի շարքԽմբագրել

Շարք 1961 թվական
Պատկեր Անվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
Ավերս Ռևերս Ավերս Ռևերս Նշագիծ
    1 128×62 Լեռ Արաֆաթ Սաուդյան Արաբիայի զինանշան
    5 157×66
    10 165×70 Նավահանգիստ
    50 170×78
    100 176×86
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

1966 թվականի շարքԽմբագրել

1966 թվականի թղթադրամներ
Պատկեր Անվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
Ավերս Ռևերս Ավերս Ռևերս Նշագիծ
    1 128×62 Սաուդյան Արաբիայի զինանշան
    5 146×66
    10 158×70 Ալ-Հարամ մզկիթ
    50 170×78
    100 176×82 Թագավորական պալատ Նավթի արդյունաբերություն
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

Ֆեյսալի դարաշրջանԽմբագրել

1976 թվականի թղթադրամներ
Պատկեր Անվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
Ավերս Ռևերս Ավերս Ռևերս Նշագիծ
    1 130×65 շագանակագույն Փեյսալ II արքայի դիմանկար,
լեռ Ջաբալ ալ-Նոր

Դահրան օդանավակայանի վերևում
Փեյսալ II արքայի դիմանկար
    5 152×70 կանաչ Փեյսալ II արքայի դիմանկար,
ոռոգման ջրանցք
Ջիզան ՀԵկ-ի պատնեշը
    10 164×74 կարմրա-
մանուշակագույն
Փեյսալ II արքայի դիմանկար,
նավթի հարթակ
նավթավերամշակման գործարան
    50 176×76 մուգ կանաչ,
շագանակագույն
Փեյսալ II արքայի դիմանկար,
Մասջիդ ան-Նաբավի
Մասջիդ ան-Նաբավի
    100 182×86 կապույտ Աբդուլ-Ազիզ իբն Աբդուրահման Ալ Սաուդ արքայի դիմանկար,
Ալ-Հարամ մզկիթ
Ալ-Հարամ մզկիթ
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

Ֆահդի դարաշրջանԽմբագրել

Շարք 1983—1984 թվականներ
Պատկեր Անվանական գին
(ռիալ)
Չափսեր
(մմ)
Հիմնական
գույներ
Նկարագրություն
Ավերս Ռևերս Ավերս Ռևերս Նշագիծ
    1 134×62 Գույներ
    5 145×66 Ֆահդը Դաուի ֆոնի վրա Նավթավերամշակման գործարան
    10 150×68 Ֆահդը ամրոցի ֆոնին Արմավենիներ
    50 155×70 Կանաչ Ֆահդ, ձախից`Ժայռի գմբեթ Ալ-Ակսա մզկիթ
    100 160×72 Ֆահդը Մուհամեդ մարգարեի մզկիթի ֆոնի վրա Մուհամեդ մարգարեի մզկիթ
    500 166×74 մանուշակագույն Աբդուլ-Ազիզ արքա, Քաաբա Ալ-Հարամ մզկիթ Աբդել-Ազիզ II արքայի դիմանկար
Պատկերի մասշտաբ`1,0 պիքսել։

Աբդուլահի դարաշրջանԽմբագրել

2007 թվականի մայիսին Սաուդյան Արաբիայում անցկացվեց նոր դրամական էմիսիա։ Շրջանառության մեջ են դրվում 1, 5, 10, 50, 100 և 500 ռիալ անվանական գնով թղթադրամները։ Թղթադրամների վրա պատկերված էր Ադբուլահ արքայի դիմանկարը։ Սակայն նախկին 500 ռիալ անվանական գնով թղթադրամը մնաց անփոփոխ։ Հին թղթադրամները շրջանառությունից հանվելուն զուգահեռ նոր թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին[6]։

Փոխարժեքի կուրսԽմբագրել

Ազգային արժույթի կուրսը պահպանելու համար Սաուդյան Արաբիան կիրառում է Արժութայի խորհրդի ռեժիմին, որի համաձայն ռիալը կապված է ԱՄՆ դոլարին (կոդ ISO 4217` USD)` 3,75:1[7] հարաբերակցությամբ։ Փոխարժեքի կուրսը բանկերում պաշտոնականից շատ քիչ են տարբերվում` գնում` 3,74, և վաճառք` շուրջ 3,77[8]։ 2007 թվականի սեպտեմբերին հայտարարեցին, որ երկիրը նպատակ ունի հրաժարվել ԱՄՆ դոլարի հետ իրենց արժույթի կապից[9]։ Հետագայում դա տեղի չունեցավ։


SAR ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
Currate.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել