Ժայռի գմբեթ[3] (արաբ․՝ مسجد قبة الصخرة‎‎ — Ма́сджид Ку́ббат ас-Са́хра; եբրայերեն՝ כיפת הסלעКиппат а-Села), մուսուլմանական տաճար՝ Երուսաղեմում գտնվող Տաճարի լեռան հիմնաքարի վրա։ Համարվում է իսլամական ճարտարապետության ամենահին հուշարձաններից մեկը[3]։ Համարվում է իսլամի գլխավոր սրբավայրերից մեկը[3]։ Հին քաղաքի հուշարձանների շարքում տաճարը մտել է Համաշխարհային ժառանգության ցանկը[3]։

Ժայռի գմբեթ
ՏեսակԳմբեթ և մզկիթ
Երկիր Պաղեստին
ՎարչատարածքԵրուսաղեմի հին քաղաք[1]
Մասն էAl-Aqsa?
Հիմնվել է691
ՊատվիրողԱբդ ալ-Մալիք
Ճարտարապետություն
ՈճByzantine art?
Շինանյութմարմար, փայտ, ալյումին[2], պղինձ[2], նիկել[2] և նրբաթերթ ոսկի[2]
Քարտեզ
Քարտեզ

Մզկիթի շինարարությունը ավարտվել է 691 թվականին։ Քաղաքի պաշարումից հետո՝ 1099 թվականին, տաճարը վերափոխվել է եկեղեցու։ 1187 թվականին՝ Սալահ ադ-Դինի կողմից քաղաքի պաշարումից հետո, կառույցը կրկին դարձել է մուսուլմանական տաճար։

Ժայռի գմբեթը գտնվում է Ալ-Ակսա մզկիթի կողքին։ Չնայած Կուբաթ աս–Սահրա (Ժայռի գմբեթ) և Օմար իբն ալ-Խատտաբ խալիֆայի մզկիթը՝ Ալ-Ակսան, երկու, բոլորովին տարբեր իսլամական տաճարներ են, սակայն նրանք կազմում են Տաճարի լեռան՝ ճարտարապետական ամբողջականության անբաժանելի մասը[3]։ Հանրամատչելի գրականության մեջ այդ երկու կառույցները երբեմն շփոթում են Օմարի մզկիթի հետ[4]։

Ժայռի գմբեթի պատկերն առկա է տաճարական շքանշանի կնիքի վրա։

Պատմություն

խմբագրել

Շենքը կանգնեցվել է 687—691 թվականներին՝ Օմայանների խալիֆ Աբդ ալ-Մալիքի հրամանով (65—86 թվականներ, Հիջրա / 684—705 թվականներ) երկու վարպետների՝ Բեյթ-Շեանից ժամանած Ռաջի իբն Հայվայի (Raja ibn Haywah) և Երուսաղեմից եկած Յազիդ իբն Սալյամի հսկողությամբ։ Գմբեթով փակվել է ժայռի ելուստը, որտեղից, ըստ ավանդության, Մուհամմադ մարգարեն իրագործել է իր միրաժը (Աստծուն հանդիպելու համար երկինք բարձրանալ)[5]։ Հատկապես այդ ելուստի շնորհիվ Կուբաթ աս-Սահրան ստացել է իր անվանումը։

Այդ օրերին, երբ Երուսաղեմը գտնվում էր խաչակիրների ձեռքում, Ժայռի գմբեթը հանձնվել է ավգուստինյան վանականների տնօրինությանը և վերափոխվել «Templum Domini[en] (ռուս.՝ Храм Господа, Աստծո տաճար) եկեղեցու, իսկ Ալ-Ակսա մզկիթում կառուցվել է թագավորական ապարանք։ 1187 թվականին քաղաքը նվաճել է Սալահ ադ-Դինը, ով իր եղբորորդուն հանձնարարել է զբաղվել իսլամական տաճարի վերականգնմամբ։ Հենց այդ ժամանակ է, որ նրա կողքին կառուցվել է եկեղեցու գավիթ (առմուտք)։ Ներկա պահին եկեղեցուց պահպանվել է միայն փայտե ճաղաշարը, որը հարմարեցված է եղել որպես պատվանդան՝ Ղուրան ընթերցելու համար[3]։

1927 թվականին Ժայռի գմբեթը տուժել է երկրաշարժից։

 
Ժայռի գմբեթ։ 1886 թվական

Մինչև 1963 թվականը, Ժայռի գմբեթը ունեցել է կապարե ծածկ, այնուհետև այն պղնձի և ալյումինի համաձուլվածքից դարձել է ոսկեգույն։

1967 թվականին՝ Վեցօրյա պատերազմից հետո, Ժայռի գմբեթ է իր շքախմբով մտել Շլոմո Գորենը՝ ձեռքին Թորա և շոֆար․ այդ ընթացքում կառույցի վրա կարճ ժամանակով բարձրացված է եղել Իսրայելի դրոշը[6]։

Ճարտարապետական առանձնահատկություններ

խմբագրել

Իսլամական ճարտարապետության առաջին հուշարձաններից մեկն է։ Սկսած Աբբասյանների դինաստիայից՝ մզկիթը բազմիցս վերակառուցվել է, հատկապես՝ 16–րդ դարում՝ սուլթան Սուլեյման I Փառահեղի իշխանության օրոք։ Նախագծմամբ և ներքին կահավորմամբ մոտ է վաղ քրիստոնեական բյուզանդական ոճին։ Ունի կանոնավոր, համաչափ ուրվագիծ․ ներսից հարուստ է խճանկարչության նախշավոր զարդապատկերներով։ Կտուրի թեքվածքը կամարասրահի հետ փակված է բարձր ճաղաշարով։ Կառույցի ներքին տարածք ուղղորդում են չորս դռները՝ դեպի սյունասրահ։ Փայտաշեն ոսկեզօծ գմբեթը (տրամագիծը՝ 20,5 մ, բարձրությունը՝ 30 մ) տեղադրված է գլանաձև բարձրության վրա՝ ժայռի վրա կառուցված երկու շարքավոր թմբուկի վրա։ Գմբեթի շուրջը գտնվում է շրջանցիկ պատկերասրահը (նախագծմամբ ունի ութ անկյուն), որն արտաքից արված են հարթ որմնախորշեր։ Գմբեթը կառուցվել է 7–րդ դարի վերջին, երբ ժամանակակից մտածողությունը դեռևս ձևավորված չէր, ընդ որում՝ ոչ այնքան տաճարը, որքան նրա համար, որպեսզի օթևան տան ուխտավորներին, որոնք բոլոր կողմերից հավաքվում, գալիս էին՝ խոնարհվելու քարի առջև, որի վրայից (ըստ որոշ աստվածաբանների դատողության) Աստծուն հանդիպելու համար երկինք է բարձրացել մարգարե Մուհամմադը։ Բացի այդ, դրա վրա է կանգնցված եղել Ուխտի Տապանակը Առաջին տաճարի ժամանակաշրջանում, որից և, ըստ հրեական ավանդության, սկսվում է աշխարհաստեղծումը (տես՝ հիմնաքարը)[3][7]։


Տաճարի լեռան համայնապատկերը՝ ներառյալ Ալ-Ակսա մզկիթը և Ժայռի գմբեթը։ Տեսքը՝ Ձիթենյաց լեռան կողմից


Արդի վիճակ

խմբագրել
 
Տաճարի ինտերիերը 1915 թվականի լուսանկարում։

20–րդ դարում իրականացվել է վեց վերականգնման աշխատանքներ՝ ներառյալ մինչև 1961—1962 թվականները։

21–րդ դարում կառույցը շարունակում է գործել որպես կանանց մզկիթ[փա՞ստ]։ 2008 թվականի փետրվարի 15–ին 5,3 բալ ուժգնությամբ (Ռիխտերի սանդղակով) հերթական երկրաշարժն իր հետքն է թողել Երուսաղեմի հին քաղաքի վրա։ Ժայռի գմբեթի կողքին գոյացել է ակնհայտ խոր փոս՝ 1 մ խորությամբ, 1,5 մ լայնությամբ և մոտ 2 մ երկարությամբ։

Կրկնօրինակներ

խմբագրել

Քանի որ տաճարականները (ասպետ) Ժայռի գմբեթը համարել են Երկրորդ Տաճար, այդ կարգի շատ եկեղեցիներ իրենց արտաքին տեսքով և ձևով հիշեցնում են Ժայռի գմբեթը (օրինակ՝ լոնդանյան Թեմփլը)[8]։ Նմանատիպ տաճարներ կառուցվել են դեռևս 15–րդ դարում (օրինակ՝ Սան Ջակոմո եկեղեցին՝ Իտալիայի Վիկովարո քաղաքում)։ 2010 թվականին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում՝ Աբու Դաբիում, բացվել է գործող մզկիթ, որն ըստ որոշման՝ Ժայռի գմբեթի փոքրացված կրկնօրինակն է։ Այն կրում է նույն անունը[9][10]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.arabnews.com/node/1824536/amp
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Рощин, 2010
  4. Низовский, 2006
  5. Согласно другой трактовке, на месте мираджа высится Аль-Акса.
  6. «גורן היה כאן - כללי - הארץ». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.
  7. «Dome of the Rock (monument, Jerusalem)» (անգլերեն).
  8. Ср. изображения храма на полотнах Перуджино и Рафаэля (напр., «Обручение Девы Марии»).
  9. Мечети ОАЭ: ближе к истокам ислама IslamNews.ru, 05 октября 2011.
  10. Купол Скалы в Абу-Даби. Արխիվացված 2012-05-10 Wayback Machine AllCastle.info

Գրականություն

խմբագրել
ռուսերենով՝
  • Ионина Н. А. Сто великих сокровищ. — М.: Вече, 2001. — 464 с. — (100 великих). — ISBN 5-7838-0689-7 (глава Святыни мечети Купол Скалы)
  • Низовский А. Ю. Величайшие храмы мира: Энциклопедический справочник. — М.: Вече, 2006. — 576 с. — (Величайшие тайны мира). — 5000 экз. — ISBN 5-9533-0967-8 (глава Мечеть халифа Омара («Купол Скалы») в Иерусалиме)
  • Купол скалы / Рощин М. Ю. // Крещение Господне — Ласточковые. — М. : Большая российская энциклопедия, 2010. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 16). — ISBN 978-5-85270-347-7.
  • Стародуб-Еникеева Т. Х. Сокровища исламской архитектуры. — М.: Белый город, 2005. — 456 с. — (Энциклопедия мирового искусства). — 3000 экз. — ISBN 5-7793-0783-0
  • Е. А. Александрова, Галкина Т.А., Дадыкин А.В. и др. Города мира: энциклопедия. — Росмэн, 2009. — С. 81. — 279 с. — ISBN 9785353039273
  • РУССИКА. Иллюстрированная энциклопедия. Страны мира. — ОЛМА Медиа Групп. — С. 205. — ISBN 9785948498331
այլ լեզուներով՝
  • Кеппел Арчибальд Камерон (K. A. C. Creswell) Early Muslim architecture. — 2nd edition. — Oxford, 1969. — Vol. 1. — ISBN 978-0198171546
  • Rosen-Ayalon М. The early Islamic monuments of al-Haram al-Sharif: an iconographic study. — Jerusalem: Institute of Archaeology, the Hebrew University of Jerusalem, 1989. — 73 p.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռի գմբեթ» հոդվածին։