Մասջիդ Ալ-Հարամ մզկիթ (արաբ․՝ المسجد الحرام‎‎ — аль-ма́сджид аль-хара́м), աշխարհի գլխավոր և խոշորագույն մզկիթը, որի ներքին բակում է գտնվում իսլամի գլխավոր սրբավայրը՝ Քաաբան։ Գտնվում է Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում։ Այցելությունը Ալ-Հարամ մզկիթ և Քաաբա համարվում է ուխտագնության (Հաջ) պարտադիր տարրը։ Մզկիթն ընդգրկում է նաև այլ կարևոր օբյեկտներ, այդ թվում Սև քարը, Զամզամ ջրհորը, Իբրահիմ մարգարեի վայրը (մակամ Իբրահիմ), աս-Սաֆա և ալ-Մարվա բլուրները։

Ալ-Հարամ մզկիթ
արաբ․՝ المسجد الحرام‎‎
Khalili Collection Hajj and Arts of Pilgrimage arc.pp 0211.04 CROP.jpg
ՏեսակՈւրբաթյա մզկիթ և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրFlag of Saudi Arabia.svg Սաուդյան Արաբիա[1]
ՎարչատարածքՄեքքա
Ճարտարապետություն
Ոճիսլամական ճարտարապետություն
Բարձրություն89 մետր
Պաշտոնական կայքէջ

Սրբազան մզկիթն ամենամեծն է աշխարհում, վերջին տարիներին հիմնանորոգվել և ընդլայվել է[2]։ Այն գտնվել է տարբեր տիրակալների (խալիֆաներ, սուլթաններ և թագավորներ) տիրապետության տակ, իսկ հիմա գտնվում է Սաուդյան Արաբիայի թագավորի տիրապետության տակ, ում անվանում են «Երկու սուրբ մզկիթների պահապան» (այսինքն՝ Սրբազան մզկիթը Մեքքայում և Մարգարեի մզկիթը Մեդինայում)[3]։ Մզկիթը գտնվում է Աբրաժ ալ-Բեյթ շենքի համալիրի մոտ, որն ունի աշխարհում ամենամեծ ժամացույցով աշտարակը[4]։ Վերջինիս շինարարությունն ուղեկցվել է Իսլամական ժառանգության վաղ օբյեկտների ոչնչացման բանավեճերով[5]։

Ալ-Հարամ մզկիթը Մեքքայի համայնապատկերում (18-րդ դար)

ՇինարարությունԽմբագրել

Քաաբայի մոտակայքում գտնվող առաջին մզկիթի շինարարությունը վերագրվում է 638 թվականին։ Ներկայիս մզկիթը հայտնի է 1570 թվականից։ Մզկիթն իր գոյության ընթացում բազմիցս վերակառուցվել է, այնպես որ սկզբնական շինարարությունից շատ քիչ մաս է մնացել։ Սկզբում ալ-Հարամ մզկիթը ունեցել է վեց մինարեթ, սակայն երբ Ստամբուլում գտնվող Կապույտ մզկիթը ևս կառուցեցին վեց մինարեթով, Մեքքայի իմամը դա համարեց սրբապղծություն․ աշխարհի ոչ մի մզկիթ չպետք է համեմատվի Քաաբայի հետ[6]։ Եվ այդ ժամանակ սուլթան Ահմեդը հրամայեց պատրաստել մզկիթի յոթերորդ մինարեթը։

 
Ալ-Հարամ մզկիթը Մեքքայի համայնապատկերում (19-րդ դար)

1980-ական թվականների վերջի վերակառուցումԽմբագրել

1980-ական թվականների վերջին մզկիթը վերակառուցվել է, հարավ-արևմտյան կողմից մզկիթին կից կառուցել են երկու մինարեթով հսկայական մասնաշենք։ Հենց այդ շինության մեջ էլ ներկայումս գտնվում է մզկիթի գլխավոր մուտքը՝ «Ֆահդա թագավորի դարպասները»։ Ներկայումս Հարամ մզկիթը հսկայական կառույց է՝ 357 հազար մ² տարածքով։ Ունի 9 մինարեթ, որոնց բարձրությունը հասնում է 95 մետրի։ 4 դարպասից բացի գոյություն ունի 44 մուտք դեպի մզկիթ։ Շենքում կա ավելի քան 500 մարմարյա շարասյուն, և գործում է 7 շարժասանդուղք։ Հիմնական շինություններում օդը թարմացվում է օդորակիչներով։ Նախատեսված են հատուկ սենյակներ աղոթքների և մկրտվելու համար։ Արական և իգական սեռի մարդկանց համար սենյակները տարբեր են։ Ալ-Մասջիդ ալ-Հարամ մզկիթում միաժամանակ տեղավորվում է 800 հազար մարդ, ընդ որում, այդ դեպքում մարդիկ կանգնում են նույնիսկ մզկիթի տանիքին։

2007 թվականին դարպասների քանակը մզկիթում հասել է 95-ի։ Մզկիթի հիմնական դարպասները 4-ն են՝ Աբդ ալ-Ազիզա, Ֆախդա թագավորի դարպաս, ալ-Ումրա և ալ-Ֆատղ (արաբերեն «հաղթանակ»)։ Յուրաքանչյուր դարպասի վրա բարձրանում է 98 մետրանոց 2 մինարեթ, ևս մեկը գտնվում է աս-Սաֆա բլրից ոչ հեռու։ Մինարեթների մեջ պատրաստվել է պտուտակային սանդուղք, որը տանում է դեպի երկու պատշգամբը։ Մինարեթները պսակադրել են ոսկեզօծ մետաղից պատրաստված զանգվածային մահիկներին[7]։

 
Ալ-Հարամ մզկիթը Մեքքայի համայնապատկերում

21-րդ դարի սկզբի վերակառուցումԽմբագրել

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդի որոշմամբ 2007-2012 թվականներին իրականացվել է մզկիթի մասշտաբային վերակառուցում, որի ընթացքում հյուսիսային ուղղությամբ տարածքն ընդարձակվել է մինչև 400 հազար մ², և այնտեղ տեղավորվում է 1,12 միլիոն մարդ։ Կառուցել են ևս 2 մինարեթ՝ նրանց քանակը հասցնելով 11-ի, ինչպես նաև Աբդալ թագավորի դարպասները։ Բոլոր հին և նոր շինությունները համալրվել են օդորակիչներով։ Վերակառուցումից հետո մզկիթի ամբողջ և շրջակա տարածքում արարողությունների և միջոցառումների ժամանակ կարող է մասնակցել 2,5 միլիոն մարդ։ Վերակառուցման աշխատանքների համար ընդհանուր ծախսվել է 10,6 միլիարդ դոլար։ Մզկիթի համալիրի մոտ 2011 թվականին կառուցվել է աշտարակ-երկնաքերի աշխարհի ամենամեծ համալիրը՝ Աբրաջ ալ-Բեյթը։

 
Ալ-Հարամ մզկիթը և ուխտագնացները գիշերը

2015 թվականին Սալման թագավորը գործարկել է մզկիթի ևս մեկ լայնածավալ ընդլայնում՝ մզկիթի տարածքին ավելացնելով 0,456 կմ²։ Ավելացված տարածքում տեղավորվում է 1,2 միլիոն մարդ։ Ստեղծվել է նաև առաջին օղակաձև ճանապարհը, ավելացվել են թունելներ և սպասարկման շենքեր[8]։

ՄիջադեպերԽմբագրել

1979 թվականի ահաբեկչական գործողությունԽմբագրել

1979 թվականի նոյեմբերի 20-ի առավոտյան (իսլամական օրացույցով 1400 թվականի առաջին օրը) Մասջիդ Ալ-Հարամ մզկիթում առավոտյան աղոթքին հավաքվել էին հազարավոր հավատացյալներ։ Հանկարծ մզկիթի ներսում հնչել են կրակոցներ։ Միայն մահակներով զինված պահակախումբը չի կարողացել որևէ դիմադրություն ցույց տալ։ Շուտով մզկիթի հսկայական համալիրի ամբողջ տարածքը հայտնվել է անհայտ զինված անձանց վերահսկողության տակ։ Նրանք փակել են մզկիթի բոլոր մուտքերը և բարձր մինարեթների վրա կրակակետեր տեղադրել։ Գրավման գաղափարական ղեկավարն ու կազմակերպիչը Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի նախկին անդամ Ջուհայման Ալ-Ուտեյբին էր։ Առաջինն ըստ կարևորության զինակից Մուհամեդ ալ-Կախտանին էր, որն ապստամբության հոգևոր և կրոնական նախկին խորհրդանիշն էր։ Ապստամբները հավատում էին, որ ի դեմս նրա՝ երկիր է եկել հին մարգարեության մեջ հիշատակված Մահդին՝ սարսափելի դատաստանի նախաշեմին իսլամի նորարարը։ Իրենց շուրջը նրանք տեսնում էին հասարակության քայքայման անհանդուրժելի օրինակներ․ արևմտյան մշակութային և նյութական արժեքների ներթափանցումը, իշխող ընտանիքի դեմքերի, կին բռնապետերի դիմանկարները հեռուստատեսությամբ, հենց հեռուստատեսությունը, անձնագրերը, ազատությունը բարոյականության և վարքի մեջ։ Նրանք դեմ էին Սաուդյան Արաբիայի քրեական կապին արևմտյան երկրների հետ՝ նավթի վաճառք Ամերիկայում, թագավորական ընտանիքի հակվածություն շքեղության և սպառման հանդեպ։ Գրավելով մզկիթը՝ ապստամբները ցանկանում էին հայտարարել Մահդիի աստվածային առաքելության մասին և նրան հավատարմության երդում տալ Սուրբ Քաաբայի պատերի մոտ։

Սաուդյան Արաբիայի անվտանգության ուժերից երկու շաբաթ է պահանջվել մզկիթն ահաբեկիչներից ազատագրելու համար։ Ահաբեկչության հետևանքով երկու կողմից 255 մարդ Է զոհվել։

Երկու շաբաթում մուսուլմանական աշխարհի գլխավոր սրբավայրը իրենց վերահսկողության տակ վերադարձնելու անկարողությունն էապես խաթարել է իշխող ընտանիքի հեղինակությունը։ Ոչ երկար հետաքննությունից հետո Ջուհայմանը և նրա տասնյակ համախոհները հրապարակայնորեն գլխատվել են Սաուդյան Արաբիայի գլխավոր քաղաքների հրապարակներում[9]։

Շինարարական ամբարձիչի անկումԽմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 11-ին ուժեղ քամու հետևանքով շինարարական ամբարձիչն ընկել է մզկիթի բակ։ Մահացել է 107 մարդ, 238-ը ստացել են վնասվածքներ։ Շինարարական աշխատանքներով զբաղվել է «Saudi Binladin Group» կազմակերպությունը[10]։

Իմամների և մուեձինների ցուցակԽմբագրել

Իմամներ[11]

  • Աբդուլլահ ալ-Խուլյաֆի (արաբ․՝ عَـبْـد ٱلله الْـخُـلَـيْـفِي‎‎)
  • Ահմադ Խատիբ (արաբ․՝ أَحْـمَـد خَـطِـيْـب‎‎)՝ իսլամական աստվածաբան Ինդոնեզիայից
  • Ալի իբն Աբդուլլահ Ջաբիր (արաբ․՝ عَـلِى بِـن عَـبْـدُ ٱلله جَـابِـر‎‎)՝ Մեքքայի մալիկիտական իրավագետ
  • Ումար աս-Սուբայիլ (արաբ․՝ عُـمَـر الـسُّـبَـيِّـل‎‎)՝ Խատամե-Նաբուվատ կազմակերպոթյան ակտիվ անդամ
  • Մուհամադ աս-Սուբայիլ (արաբ․՝ مُـحَـمَّـد الـسُّـبَـيِّـل‎‎), մահացել է 2013 թվականին
  • Աբդուլլահ ալ-Խարազի (արաբ․՝ عَـبْـد ٱلله الْـحَـرَازِي‎‎)՝ Սաուդյան Արաբիայի Մաջլիս աշ-Շուրայի նախկին նախագահը
  • Ալի իբն Աբդու-ռ-Ռախման ալ-Խատայֆի (արաբ․՝ عَـلِي بِـن عَـبْـدُ ٱلـرَّحۡـمٰـن الْـحُـذَيْـفِي‎‎)՝ Մարգարեի Մզկիթի ներկայիս գլխավոր իմամը և Սաուդյան Արաբիայի Ալ-Հիլալի կոմիտեի անդամ
  • Սալահ իբն Մուհամադ Ալ-Բուդայր (արաբ․՝ صَـلَاح ابْـن مُـحَـمَّـد الْـبُـدَيْـر‎‎)՝ Մարգարեի Մզկիթի ներկայիս գլխավոր իմամի տեղակալը
  • Ադիլ ալ-Կալբանի[12] (արաբ․՝ عَـادِل الْـكَـلْـبَـانِي‎‎)

Մուեձիններ․

  • ալ-Բուզի, մահացել է 1459 թվականին[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. bbc.com
  3. «Is Saudi Arabia Ready for Moderate Islam? - Latest Gulf News»։ www.fairobserver.com (անգլերեն)։ Վերցված է 2017-11-25 
  4. «As we prepare to fall back, here are seven great clocks of the world»։ Los Angeles Times (անգլերեն)։ 2017-10-29։ ISSN 0458-3035։ Վերցված է 2017-11-25 
  5. Carla Power։ «Saudi Arabia Bulldozes Over Its Heritage»։ Time։ Վերցված է 2017-11-25 
  6. мечеть Султанахмет(չաշխատող հղում)
  7. Мекка Archived 2021-01-17 at the Wayback Machine. // Путеводитель паломника. 27.08.2007
  8. King launches key Grand Mosque expansion projects // Saudi Gazette, 15 июля 2015. (անգլ.)
  9. Yaroslav Trofimov. The Siege of Mecca: The Forgotten Uprising in Islam's Holiest Shrine and the Birth of al-Qaeda. — Doubleday, 2007. — ISBN 978-0385519250
  10. The hajj WILL go ahead: Religious leaders confirm Islam’s mass pilgrimage to Mecca goes ahead this month despite the crane disaster killing 107 there yesterday
  11. «Names of Former Imams 1345–1435 Ah»։ Վերցված է 2018-05-03 
  12. WORTH ROBERT F. (2009-04-10)։ «A Black Imam Breaks Ground in Mecca»։ The New York Times (RIYADH) 
  13. «Imām ibn Kathīr al-Makkī»։ Propheticguidance.co.uk։ 2013-06-16։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-06-ին։ Վերցված է 2016-04-13