Սաշա Օգանեզաշվիլի

հայ խորհրդային քամանչահար, երաժշտագետ և մանկավարժ

Սաշա Օգանեզաշվիլի (իսկական անունը և ազգանունը՝ Ալեքսանդր Արշակի Օհանյան, մայիս 1887, Պոնիչալա, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1932(1932-05-31)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քամանչահար, երաժշտագետ և մանկավարժ։

Սաշա Օգանեզաշվիլի
Բնօրինակ անունԱլեքսանդր Արշակի Օհանյան
Ծնվել է1889
Պոնիչալա, Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մահացել է1932, մայիսի 31
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԽոջիվանք
ՄասնագիտությունՔամանչահար, երաժշտագետ, մանկավարժ
Գործիքներքամանչա
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի հանրային ռադիո
 Sasha Oganezashvili Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

7 տարեկանից մասնակցել է հոր, ապա և այլ սազանդարական խմբերին, նվագել տիպլիպիտո, ապա երգել, վարժվել դուդուկի ու քամանչայի նվագին։ Բաքվում որպես մենակատար աշխատել է Անտոն Մայիլյանի «Արևելյան նվագախմբում», Թիֆլիսում հաճախ հանդես է եկել նշանավոր աշուղ Հազիրիի խմբում։ 1905 թվականին ադրբեջանական երգիչ Ջ․ Կարյագդօղլու և թառահար Կ․ Փիրումովի հետ համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում ու Իրանում, մասնակցել գրամոֆոնային գրառումների։ Ուսումնասիրելով մերձավորարևելյան լեզուները և ժողովրդական երաժշտությունը՝ մասնագիտացել է մուղամների արվեստում, ներդրել քառալար քամանչան։ 1909 թվականից Անդրկովկասի և Իրանի քամանչահարները Օգանեզաշվիլուց փոխառել են նաև քամանչայի լարվածքը։ 1910 թվականից սկսել է ստեղծագործել, գրել է «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան (ժողովրդական գործիքների նվագակցությամբ կատարվել է 1911 թվականին, Բաքվում1912 թվականին «Սպորտ-ռեկորդ» ֆիրման ձայնագրել է «Չարգյահ», «Ռասա», «Հեջազ» և այլ մուղամների, հայկական ժողովրդական երգերի («Կռունկ», «Մայր Արաքսի ափերով» և այլն) և քրդական «Դլո» թվականի նրա մենակատարումները։ 1924 թվականից մասնակցել է Թիֆլիսի Հայարտան աշխատանքներին, 1926 թվականին Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել «արևելյան ֆակուլտետ», դասավանդել է արևելյան երաժշտության տեսություն և ժողովրդական նվագարաններ (աշակերտներից են՝ Արամ Մերանգուլյան, Գուրգեն ՄիրզոյանԱլեքսանդր Սպենդիարյանի օժանդակությամբ ստեղծել է նվագախումբ, ղեկավարել Երևանի Ռադիոյի ժողգործիքների անսամբլը։ 1927 թվականի հունիսին խորհրդային երաժիշտների խմբում մասնակցել է Մայնի Ֆրանկֆուրտի համաշխարհային երաժշտական ցուցահանդեսին, մինչև հոկտեմբեր աշխատել Բեռլինի ֆոնդարխիվում, արևելյան երաժշտության մասին կարդացել դասախոսություններ, 1928 թվականին մասնակցել Սանկտ Պետերբուրգում հայկական և պարսկական երաժշտության համերգներին։ Օգանեզաշվիլին հեղինակ է Անդրկովկասի և Իրանի մոնոդիկ երաժշտության հարցեր շոշափող մի շարք հոդվածների։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Գևորգյան Գ., Սաշա Օգանեզաշվիլի, Երևան, 1973։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511