Հազիրի
Հազիրի (իսկական անունը՝ Համբարձում Աթոյան, 1840, փետրվարի 10, Ալեքսանդրապոլ - 1876, նոյեմբերի 1, Ալեքսանդրապոլ), գուսան։ Հորինել է մեծ մասամբ բարոյախրատական ու կրոնական բովանդակությամբ երգեր։ Օգտագործել է աշուղական երգարվեստի բարդ ձևեր՝ դիվանի, թեջնիս, մուխամմազ ևն։ Նրա մուհամմը և հանելուկներից մի քանիսը տպագրվել են Բաքվում, 1878 թվականին, «Սոխակ Հայաստանի» երգարանում[1][2]։
Հազիրի | |
---|---|
Ի ծնե անուն | Համբարձում Աթոյան |
Ծնվել է | փետրվարի 10, 1840 Գյումրի, Կիւմրի, Ալեքսանդրապոլի գավառ |
Մահացել է | նոյեմբերի 1, 1876 (36 տարեկան) Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Ժանրեր | գուսանական |
Մասնագիտություն | գուսան |
ԳրականությունԽմբագրել
- Շիրակի հայ աշուղները (ժող.), Երևան, 1986։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «AV Production - Գուսան Հազիրի»։ avproduction.am։ Վերցված է 2019-02-09
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |