Գուրգեն Միրզոյան (քամանչահար)
հայ քամանչահար
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուրգեն Միրզոյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Լևոնի Միրզոյան (հունվարի 12 (25), 1911[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քամանչահար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967 թ.)։
Գուրգեն Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12 (25), 1911[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 1975[1] (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | երաժիշտ, երաժշտության դասախոս և հասարակական գործիչ |
Գործիքներ | քամանչա[1] |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Հայարտան երաժշտական ստուդիայում (Սաշա Օգանեզաշվիլու դասարան)։ Եղել է Հայաստանի արևելյան սիմֆոնիկ նվագախմբի, ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի կոնցերտմայստեր և մենակատար (1929-1931 թթ.), Հայֆիլհարմոնիայում ղեկավարել է ժողովրդական գործիքների անսամբլ (1935-1958 թթ.)։
Դասավանդել է Երևանի կոնսերվատորիային կից (1933-1937 թթ.) և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական (1945-1951 թթ.) ուսումնարանների ժողովրդական գործիքների բաժնում։
Պարգևներ
խմբագրել- Պատվո նշան շքանշան (2) շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 618)։ |