Սաշա Վալց

գերմանացի խորեգրաֆ, պարուհի

Սաշա Ալեքսանդրա Վալց (գերմ.՝ Sasha Waltz, մարտի 8, 1963(1963-03-08)[1][2][3], Կարլսրուե, Գերմանիա[4]), գերմանացի խորեոգրաֆ, Sasha Waltz and Guests պարային ընկերության ղեկավար, Բեռլինի պետական բալետի գեղարվեստական ղեկավար Յոհաննես Օհմանի հետ համատեղ (2019 թվականից)[5]։

Սաշա Վալց
գերմ.՝ Sasha Waltz
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1963(1963-03-08)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրԿարլսրուե, Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունպարուսույց, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, բեմանկարիչ և պարուհի
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
Կայքsashawaltz.de
 Sasha Waltz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վալցը ծնվել է 1963 թվականին, Կարլսրուեում, ճարտարապետ-կուրատորի ընտանիքում։ Հինգ տարեկանից Կարլսրուեում հաճախել է պարի դասերի, աշակերտել Վալտրաուդ Կորնհաասին։ 1983-1986 թվականներին սովորել է Ամստերդամի Նոր պարերի զարգացման դպրոցում[6]։

1986-1987 թվականներին վերապատրաստվել է Նյու Յորքում։ Այդ ժամանակահատվածում հանդես է եկել պարային դպրոցներում, համագործակցել պարուսույցների, վիզուալ արվեստագետների և երաժիշտների հետ։ 1992 թվականից համարվում է Künstlerhaus Bethanien-ի բնակիչ-արվեստագետ, որտեղ իրականացրել է մի շարք «երկխոսություններ» միջդիսցիպլինար ծրագրերում պարողների, երաժիշտների և վիզուալ արվեստագետների հետ (Nasser Martin-Gousset, Takako Suzuki, Charlotte Zerbey, Ákos Hargitai): 1993 թվականին Յոխեն Զանդիգի հետ հիմնադրել է Sasha Waltz and Guests պարային ընկերությունը։ Զանդիգի հետ Բեռլինում հիմնադրել են Sophiensæle անվճար թատերական և պարային զարգացման կենտրոնը, որտեղ իրականացրել են Allee der Kosmonauten (1996), Zweiland (1997), Na Zemlje (1998) և Dialoge `99/I ծրագրերը։ 1999-2004 թվականներին Թոմաս Օստերմայերի հետ եղել է Schaubühne am Lehniner Platz գեղարվեստական ղեկավարը։

5 տարի Schaubühne-ում աշխատելուց հետո Sasha Waltz & Guests պարային ընկերությունն ակտիվացրել է որպես Բեռլինում հիմնված անկախ ընկերություն։ Այն ստեղծվել է որպես միջազգային ծրագիր՝ 25 մշտական և 40 ասոցիացված գործընկերների հետ։

2016 թվականին Բեռլինի քաղաքապետ Միխայիլ Մյուլլերը հայտարարեց, որ Սաշա Վալցը և Յոհաննես Օհմանը կհաջորդեն Նաչո Դուատոյին 2019 թվականից որպես Բեռլինի պետական բալետի համատեղ գեղարվեստական ղեկավարներ[5]։

Մրցանակներ խմբագրել

  • Խորեոգրաֆների միջազգային մրցույթի մրցանակ, Գրոնինգեն, 1994
  • 34-րդ "Berliner Theatertreffen" ամենամյա միջոցառման հրավեր, 1997
  • Allee der Kosmonauten ֆիլմի ադապտացիայի համար Ադոլֆ Գրիմմի մրցանակ, 2000
  • 37-րդ "Berliner Theatertreffen"-ի Körper հրավեր, 2000
  • «Տարվա խորեոգրաֆ» մրցանակ գերմանական պարային ամսագրի կողմից, 2007
  • Գերմանիայի ամենահին թատերական ամսագրի՝ Die Deutsche Bühne-ի քննադատության հարցման առաջին մրցանակ, 2009
  • Արվեստի և գրականության շքանշան, 2009
  • Լայպցիգ քաղաքի՝ «Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր» մրցանակ, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #124916597 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Sulcas, Roslyn (2016 թ․ սեպտեմբերի 9). «2 New Faces for Staatsballett Berlin, When Nacho Duato Leaves in 2019». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
  6. the.ahk.nl

Լրացուցիչ գրականություն խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Վալց» հոդվածին։