Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր
Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր (գերմ.՝ Friederike Caroline Neuber, մարտի 9, 1697[1][2][3], Reichenbach im Vogtland, Ֆոգտլանդ, Գերմանիա - նոյեմբերի 30, 1760[1][2][3][…], Laubegast, Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն), գերմանացի դերասանուհի, գերմանական թատրոնի բարենորոգիչ։
Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր գերմ.՝ Friederike Caroline Neuber | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1697[1][2][3] |
Ծննդավայր | Reichenbach im Vogtland, Ֆոգտլանդ, Գերմանիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 1760[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Laubegast, Դրեզդեն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | գրող և թատրոնի դերասանուհի |
![]() |
Խաղացել է Դրեզդենի, Հաննովերի, Համբուրգի պալատական թատրոններում։ 1727-1743 թվականներին և 1744-1750 թվականներին Լայպցիգում ղեկավարել է սեփական թատերախումբը։ Նոյբերը հանդես է եկել Պիեռ Կոռնելի և Ժան Ռասինի ողբերգություններում, ինչպես և կատակերգություններում։ Եղել է գերմանական թատրոնի առաջին տրավեստին։ Գրականագետ-քննադատ Ի․ Կ․ Գոդշեդի հետ ձգտել է վերափոխել խաղացանկը, պայքարել է գերմանական թատրոնում հաստատված կոպիտ նատուրալիզմի, վայրագ կրքերի, չափազանցված պաթոսի և բուֆոնադի դեմ։ Բեմադրել է ֆրանսիական կլասիցիստական ողբերգություններ, լուսավորական դրամաներ, Լեսինգի կատակերգությունները։ Այդուհանդերձ Նոյբերն անտեսել է գերմանական ժողովրդական թատրոնի (ժողովրդական կատակերգությունները Հանսվուրստի մասնակցությամբ և այլն) դրական փորձը։ Նոյբերի աշակերտներից են՝ Կ․ Աքերմանը, Յո․ Շյոնեմանը, Հ․ Կոխը։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրիդերիկա Կարոլինա Նոյբեր կատեգորիայում։ |