Սան Մարկոս, քաղաք ԱՄՆ-ում, Տեխաս։ Քաղաքը գտնվում է I-35 մայրուղու մոտ՝ Օստինի և Սան Անտոնիոյի միջև։ Հեյս շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Քաղաքի բնակչությունը, 2010 թվականի մարդահամարի համաձայն, կազմել է 44,894 մարդ[3]։

Բնակավայր
Սան Մարկոս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1808 թ.
Մակերես88,726396 կմ², 78,610614 կմ²
ԲԾՄ188±1 մետր
Բնակչություն67 553 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ512
Փոստային դասիչ78666–78667 և 78666
Պաշտոնական կայքsanmarcostx.gov(անգլ.)
Սան Մարկոս (Տեխաս) (ԱՄՆ)##
Սան Մարկոս (Տեխաս) (ԱՄՆ)

Քաղաքը հիմնված է Սան Մարկոս գետի ափին, տարածքը համարվում է հյուսիսային կիսագնդի անընդհատ բնակեցված ամենահին վայրերից մեկը[4]։ Սան Մարկոսում են գտնվում Տեխասի համալսարանը և Ակվարենա կրթական կենտրոնը[5]։

2010 թվականին BusinessWeek-ը Սան Մարկոսը ընդգրկեց երեխաներին մեծացնելու լավագույն վայրերի ցանկում[6]։ 2013 թվականին Միացյալ Նահանգների Բնակչության մարդահամարի բյուրոյի կողմից Սան Մարկոսը ճանաչվեց Միացյալ Նահանգների ամենաարագ աճող քաղաք[7]։

Պատմություն խմբագրել

Հնագետները գտել են ապացույցներ, որ Սան Մարկոս գետի երկայնքով ապրել են Կլովիսի մշակույթի մարդիկ։ Սա հուշում է, որ գետը դարձել է մարդու բնակավայր ավելի քան 10 հազար տարի առաջ։ Սառը և մաքուր գետի աղբյուրը Սան Մարկոս Սփրինգս գետակն է։

1689 թվականին իսպանացի Ալոնսո դե Լեոնը ղեկավարեց արշավախումբը Մեքսիկայից՝ Տեխասը ուսումնասիրելու և տարածաշրջանում մի շարք առաքելություններ հիմնելու համար։

Դե Լեոնի ջոկատը գետ է հասել ապրիլի 25-ին՝ Սուրբ Մարկոս Ավետարանիչի տոնին, այդ պատճառով էլ գետը կոչվեց Սան Մարկոս։

1808 թվականի հունվարին մեքսիկացի ընտանիքների մի փոքր խումբ հաստատվեց Հին Բաստրոփ ճանապարհի ու Սան Մարկոս գետի խաչմերուկում և բնակավայրը անվանեցին Վիլլա դե Սան Մարկոս դե Նև։ Վերաբնակիչները տուժում էին ջրհեղեղներից ու հնդկացիների հարձակումներից, և բնակավայրերը լքվեցին 1812 թվականին[8]։

1846 թվականի նոյեմբերին Սան Մարկոս Սփրինգսի շրջակայքում հաստատվեցին առաջին անգլախոս ամերիկացիները։ 1848 թվականի մարտի 1-ին Տեխասի օրենսդիր մարմինը կազմավորեց Հեյս շրջանը, իսկ Սան Մարկոսը դարձավ վարչական կենտրոն։ Քաղաքը դարձավ բամբակի վերամշակման և տեղական գյուղատնտեսական արտադրանքի աղացման կենտրոն։ Ամենահայտնի հիմնադիրը և առաջին վերաբնակներից մեկը գեներալ Էդվարդ Բուրլսոնն էր՝ Տեխասի հեղափոխության հերոս և Տեխասի Հանրապետության նախկին փոխնախագահը։ 1849-ին Բուրլսոնը կառուցեց մի ամբարտակ, որը սնում էր մի քանի ջրաղացներ։

Երկաթուղու տարածաշրջան 1881 թվականին հասնելուց՝ հետո տասը տարվա ընթացքում, Սան Մարկոսը աճեց անասունների և բամբակի առևտուրից և փոխադրումից։

1899 թվականին ստեղծվել է Տեխասի համալսարանը։

1942 թվականին Սան Մարկոս քաղաքից արևելք բացվել է San Marcos Army Air Field Ռազմաօդային ուժերի ռազմաբազան։ Պատերազմի ընթացքում բազան պատրաստեց ավելի քան 10 հազար նավարկող, իսկ հաջորդ տարիներին բազան դարձավ Միացյալ Նահանգների ամենամեծ ուսումնական կենտրոնը ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուների և մեխանիկների համար։

1990 թվականին քաղաքի բնակչությունը հասել էր 28,743 մարդու, 2000-ին այն հասել էր 34,733-ի, իսկ 2010-ին՝ 44,894 մարդու։ Նրա բնակչությունը 2011-2012 թվականների ընթացքում աճել է 6.9 տոկոսով[7]։

Համալսարանը, որն այժմ հայտնի է որպես Տեխասի համալսարան, ունի 34.225 ուսանող[9]։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի ռասայական կազմը.

սպիտակամորթներ՝ 78.5%

սևամորթներ՝ 5.5%

ԱՄՆ ի բնիկներ՝ 0.9%

ասիացիներ՝ 1.6%

Հավայան կղզիների կամ Օվկիանիայի բնակիչները՝ 0.1%

մնացած ցեղեր՝ 10.4%

երկու կամ ավելի ցեղեր՝ 3.1%

բոլոր ցեղերի իսպանախոսների՝ 37.8%

Ընտանիքի միջին չափը՝ 3,03:

Բնակչության միջին տարիքը՝ 23.1 տարի։

Աշխարհագրություն խմբագրել

Սան Մարկոսը գտնվում է Տեխասի կենտրոնական մասում, Օստինից 47 կմ հարավ-արևմուտք և Սան Անտոնիո քաղաքից 76 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքով անցնող հիմնական ճանապարհը I-35 է։ Քաղաքի արևելյան մասում կան գյուղատնտեսության համար հարմար սևհող հարթավայրեր, արևմտյան մասը բաղկացած է անտառապատ և խոտածածկ բլուրներից, որոնք հաճախ ծածկված են կակտուսներով։ Քաղաքով են անցնում Սան Մարկոս և Բլանկո գետերը, ինչպես նաև մեծ թվով առվակներ։ Ջրամբարներից յուրաքանչյուրն ունի զբոսայգիներ և հանգստի գոտիներ[10]։ Միացյալ Նահանգների Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով, քաղաքի տարածքը 2010 թվականին կազմում էր 78.269 քառակուսի կմ։

Կլիմա խմբագրել

Միջին հաշվով, ամենատաք ամիսը Սան Մարկոսում օգոստոսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Տեղումների առավելագույն քանակը ընկնում է հունիսին։

Առավելագույն գրանցված ջերմաստիճանը 44 °C էր 1917 թվականին, իսկ նվազագույնը ՝ -19 °C՝ 1949 թվականին։

Սան Մարկոսի կլիման

Ցուցանիշը հունվար փետրվար մարտ ապրիլ մայիս հունիս հուլիս օգոստ․ սեպտ․ հոկտ․ նոյեմբեր դեկտ․
Բացարձակ առավելագույն, °C 32 37 38 39 41 43 43 44 44 38 37 32
Միջին առավելագույնը, °C 17 19 23 27 30 33 34 36 32 28 22 17
Միջին նվազագույնը, °C 4 6 9 14 19 22 23 23 20 14 9 4
Բացարձակ նվազագույն, °C -19 -15 -8 -1 4 11 13 10 4 -3 -8 -16
Տեղումների նորման, մմ 52,3 50,8 63,0 69,1 104,9 117,9 63,5 55,6 86,9 110,0 77,5 58,2

Աղբյուրը ՝ weather.com

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Сайт города Сан-Маркос
  • «Бюро переписи США - факты о Сан-Маркосе».

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Preserve America Community: San Marcos, Texas». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Оценка Бюро переписи населения США Արխիվացված 2013-11-18 Wayback Machine(անգլ.) по результатам переписи 2010 года
  4. Historic San Marcos:An Illustrated History
  5. «Aquarena Center : Texas State University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Best Places to Raise Your Kids: 2010: Best Place to Raise Your Kids: Texas - BusinessWeek». Images.businessweek.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 «U.S. Census Bureau - Texas Cities Lead Nation in Population Growth, Census Bureau Reports» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «The Meadows Center for Water and the Environment» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «About Texas State : Texas State University». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
  10. «Parks» (անգլերեն). City of San Marcos. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Առևտրային առաքելությունը նպատակ ունի ընդլայնել կապերը Մեքսիկայի Քույր քաղաքի հետ». www.txstate.edu. 2016թ. հունիսի 8. Արխիվացված է .html օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է սեպտ. 18, 2019-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. "Lloyd Gideon Johnson House," Texas Historical Markers, San Marcos
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մարկոս (Տեխաս)» հոդվածին։