Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քոլդուել շրջան (այլ կիրառումներ)

Քոլդուել շրջան (անգլ.՝ Caldwell County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 38 066 մարդ[1]։ Շրջկենտրոնը Լոքհարտ բնակավայրն է[2]։

Քոլդուել շրջան
Caldwell County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԼոքհարտ
Բնակչություն (2000)32.194
Տարածք1.414
Հիմնադրված է1848 թ. թ.
Սահմանակցում էԲաստրոպ շրջան, Թրևիս շրջան, Ֆայետ շրջան, Գոնզալես շրջան, Հեյս շրջան և Գուադալուպե շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էMathew Caldwell?
co.caldwell.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Քոլդուել շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1848 թվականին։ Իր անվանումը ստացել է Տեխասյան Անկախության Հռչակագրի կատարող և տեխասյան հեղափոխության զինծառայող Մետյու Քոլդուելի պատվին։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանը զբաղեցնում է 1418 կմ² տարածք, որից 1413 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 5 կմ²-ն կամ 0,31 %-ը՝ ջրային տարածքները[3]։

Հիմնական ավտոմայրուղիները խմբագրել

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 38 066 մարդ[4]։ Բնակչության խտությունը կազմում էր 27 մարդ/կմ²։ 2000 թվականի դրությամբ շրջանում հաշվվում էր 11 901 բնակելի շինություն՝ 8 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն է՝ սպիտակամորթներ - 75.8 %, աֆրոամերիկացիներ - 6.8 %, ասիացիներ – 0.9 %, արմատական ամերիկացիներ (հնդկացիներ) – 0.8%, այլ ռասաների ներկայացուցիչներ – 13.1%, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ - 2.5%: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 47.1 %–ը։

Տարիքային կազմը հետևյալն է՝ 28.30 % - 18 տարեկանից փոքր, 8.50 % - 18-24 տարեկան, 29.80 % - 25-44 տարեկան, 20.80 % - 45-64 տարեկան և 12.50 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 34 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 97.50 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92.70 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
19 350 17 222 21 178 23 637 26 392 32 194 38 066

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
  4. «American FactFinder». United States Census Bureau. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.
  5. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.