Ռաբ[1]` Խորվաթական քաղաք, որը ամենահին բնակավայրերից է։ Քաղաքը իր անունը ստացել է Ռաբ կղզու անունից։ Ռաբը գտնվում կղզու հարավ արևմտյան ափին։ Բնակչությունը ըստ 2001 թվականի տվյալներով կազմում է 554 մարդ։

Քաղաք
Ռաբ
խորվ.՝ Rab
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
Մակերես75,9 կմ², 0,4 կմ²
Բնակչություն554 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+385)051
Փոստային ինդեքս51280
Փոստային դասիչ51280
Ավտոմոբիլային կոդRI
Պաշտոնական կայքrab.hr
Ռաբ (Խորվաթիա)##
Ռաբ (Խորվաթիա)

Պատմություն խմբագրել

Ռաբը Ադրրիատիկի ամենահին քաղաքներից մեկն է։ Բնակավայրի մասին տեղեկություններ հասել են դեռ մեր թվարկությունից առաջ IV դարից, երբ այնտեղ ապրել են Իլլիրիացիները։ Մեր թվարկությունից առաջ III դարից մինչև VI դար այն պատկանում էր Հռոմեական կայսրությանը և կոչվում էր «երջանիկ» ։ IV դարում քաղաքում (ըստ մեկ այլ տարբերակի, Լոպար գյուղում) ծնվել է սուրբ Մարին, հիմնադիր Սան Մարիոն, ով փախել է Ռաբից Դիոկղետիանոս կայսեր հետապնդումների պատճառով։ Միջնադարում Ռաբը եպիսկոպոսական ամբիոն էր, այստեղ կառուցվել է Բենեդիկտյան միաբանությունը։ XV դարում ամբողջովին վերակառուցվեց հայտնի ճարտարապետ Յուրա Դալմատինեցի ծրագրի համաձայն։ Հին քաղաքը շրջապատված է պատերով, որի շինարարությունը սկսվել է XII դարում։ Հին քաղաքում շատ հին եկեղեցիներ և այլ կառույցներ կան`Բենեդիկտինյան Սուրբ Էնդրեյ (XI դար), Սուրբ Մարիամ (XII դար), Սուրբ Ջասթին (XVI դար), իշխանի պալատը (XIII դար)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբ» հոդվածին։