Սան Կառլոս ակադեմիա
Սան Կառլոս ակադեմիա (իսպ.՝ Academia de San Carlos)՝ գեղարվեստի ակադեմիա Մեքսիկայում։ Տեղակայված է Մեխիկոյի Ակադեմիա 22 փողոցում։ Համարվում է Ամերիկա աշխարհամասերի առաջին խոշոր արվեստի ակադեմիան և արվեստի առաջին թանգարանը։ Հիմնադրվել է 1781 թվականին որպես փորագրության դպրոց և տասը տարի անց տեղակայվել է Ակադեմիա փողոցում։ Միավորվել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանին՝ դառնալով համալսարանի արվեստի և դիզայնի ֆակուլտետ, որը գտնվում է Սոչիմիլկոյում[1][2]։
Տեսակ | արվեստի պատկերասրահ, նախկին հիվանդանոց և educational facility? |
---|---|
Հիմնադրված է | 1781 |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Տեղագրություն | Մեխիկո |
Կայք | academiasancarlos.unam.mx(իսպ.) |
Academy of San Carlos, Mexico City Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԻ սկզբանե ակադեմիան հիմնադրվել է 1781 թվականին որպես փորագրության դպրոց[2]։ Հիմնադրումից ի վեր բազմաթիվ անգամներ անվանափոխվել է՝
- Սան Կառլոսի Թագավորական ակադեմիա (Real Academia de la Tres Nobles Artes de San Carlos), 1783[1][2]
- Մեքսիկայի Սան Կառլոսի անվան ազգային ակադեմիա (Academia Nacional de San Carlos de México), 1821
- Մեքսիկայի Սան Կառլոսի անվան արքայական ակադեմիա (Academia Imperial de San Carlos de México), 1863
- Գեղարվեստի ազգային դպրոց (Escuela Nacional de Bellas Artes), 1867
- Պլաստիկ արվեստի ազգային դպրոց (Escuela Nacional de Artes Plásticas), 1929[1]
Մեքսիկացի գեղանկարիչ Միգել Կաբրերան դեռևս 1753 թվականից տեսնում էր ակադեմիայի ստեղծման անհրաժեշտությունը, սակայն նրա և այլ մեքսիկացի գեղանկարիչների՝ ակադեմիայի համար թագավորական թույլտվություն ստանալու ջանքերը զուր անցան[1]։ Հետագայում դրամահատարանի շենքում բացվեց փորագրության դպրոցը, որը հետագայում դարձավ Մշակույթի ազգային թանգարան։ Հիմնադրումից 10 տարի անց այն տեղափոխվեց Amor de Dios հոսպիտալ, որտեղ էլ այժմ գործում է[2]։ Amor de Dios փողոցն անվանափոխվել է Ակադեմիա փողոցի՝ ի պատիվ ակադեմիայի[1]։
Ի սկզբանե ակադեմիան գտնվել է Իսպանական միապետության և այլ մասնավոր հովանավորչության ներքո[2]։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1781 թվականի նոյեմբերի 4-ին[2] և շուրջ տասը տարի գործել է հին դրամատան շենքում (այժմ՝ Մշակույթի ազգային թանգարան)[3]։ Մինչև 1783 թվականն այն թագավորական կնիք չստացավ և լիովին սկսեց գործարկվել 1785 թվականից[1][2]։ 1791 թվականին դպրոցը տեղափոխվեց "Hospital del Amor de Dios" շենք, որտեղ էլ այժմ գործում է[3]։ Ակադեմիան համարվում է Ամերիկա մայրցամաքների ամենամեծ արվեստի ինստիտուտը[1]։
Կառլոս III -ի կողմից դպրոցի առաջին տնօրեն նշանակվեց իտալացի Ջերոնիմո Անտոնիո Գիլը, ով դպրոցում համախմբեց ժամանակի առաջատար արվեստագետների, այդ թվում Խոսե դե Ալսիբարին, Սանտիգո Սանդորային, Խուան Սաենսին, Մանուել Տոլսային, Ռաֆայել Խիմենո ի Պլանեսին։ Տոլսան և Խիմենոն հետագայում ղեկավարեցին դպրոցը։ Նոր դպրոցը սկսեց խթանել նեոդասական արվեստը՝ կենտրոնանալով հունական և հռոմեական արվեստի ու ճարտարապետության վրա՝ քարոզելով ուսուցման եվրոպական ոճը[1][2]։
19-րդ դարի սկզբում Մեքսիկայի անկախության պատերազմի պատճառով ակադեմիան որոշ ժամանակ փակվեց։ Վերաբացվելուց հետո այն կոչվեց Սան Կառլոսի ազգային ակադեմիա։ Չնայած դպրոցի՝ անկախ մեքսիկական կառավարության հետ ունեցած կապին, Մաքսիմիլիան I կայսրը (ով Մեքսիկայում նշանակվել էր ֆրանսիացիների կողմից) իր կառավարման օրոք պահպանեց դպրոցը։ Երբ Բենիտո Խուարեսը հեռացրեց կայսերը և վերականգնեց իր իշխանությունը, նա հարկադրված աջակցեց դպրոցին, քանի որ նրա եվրոպական ազդեցությունը համարում էր գաղութատիրության հետք[2]։
Մինչև 1913 թվականն ակադեմիան շարունակեց ուսուցման եվրոպական ոճը։ Նույն թվականին ուսանողադասախոսական գործադուլի հետևանքով Անտոնիո Ռիվաս Մերկադոն դուրս եկավ տնօրենի պաշտոնից և ակադեմիան մասամբ միավորվեց Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի հետ՝ դեռևս պահպանելով ինքնավարությունը։ 1929 թվականին ակադեմիայից տարանջատվեց ճարտարապետական ծրագիրը[1] և 1953 թվականին ընդգրկվեց քաղաքի հյուսիսում գտնվող նորակառույց Ciudad Universitaria-ի կազմում։ Նկարչության, քանդակագործության, փորագրության ծրագրերն ընգդրկվեցին անվանափոխված Էքսպրեսիվ արվեստի ազգային դպրոցի կազմում։ Հետագայում գեղարվեստի բակալավրի ծրագրերը տեղափոխվեցին Սոչիմիլկոյում գործող ֆակուլտետ, և Սան Կառլոս ակադեմիայի շենքում մնացին միայն մի քանի ավարտական ծրագրերի դասընթացներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Academia de San Carlos» (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Galindo, Carmen; Magdelena Galindo (2002). Mexico City Historic Center. Mexico City: Ediciones Nueva Guia. էջեր 70–72. ISBN 968-5437-29-7.
- ↑ 3,0 3,1 Bueno de Ariztegui (ed), Patricia (1984). Guia Turistica de Mexico – Distrito Federal Centro 3. Mexico City: Promexa. էջեր 94–98. ISBN 968-34-0319-0.
{{cite book}}
:|last=
has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Կառլոս ակադեմիա» հոդվածին։ |