Սանտյագո դե Լիներս (այլ։ ամբողջական իսպաներեն տարբերակ Սանտյագո Անտոնիո Մարիա դե Լիներս Բրեմոն[4], կամ ֆրանսերեն  Ժակ դե Լինե[5], կամ խառը տարբերակով Սանտյագո Լինե[6], հուլիսի 25, 1753(1753-07-25)[1][2], Նյոր[3] - օգոստոսի 26, 1810(1810-08-26)[1][2], Կորդովա, Արգենտինա[3], ֆրանսիացի ազնվական, որ անցել է իսպանական ծառայության։ 

Սանտյագո դե Լիներս
ֆր.՝ Jacques de Liniers
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 25, 1753(1753-07-25)[1][2]
ԾննդավայրՆյոր[3]
Մահացել էօգոստոսի 26, 1810(1810-08-26)[1][2] (57 տարեկան)
Մահվան վայրԿորդովա, Արգենտինա[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Իսպանիա
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններViceroy of the Rio de la Plata?
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the Order of Montesa
Ստորագրություն
Изображение автографа
 Santiago de Liniers Վիքիպահեստում

Այս պաշտոնում նա հետ է մղում բրիտանացիների կողմից Հարավային Ամերիկան գրավելու երկու փորձ։ Նա 1807-1809 թվականներին եղել է Ռիո դե լա Պլատայում։ Նա Ռիո դե լա Պլատայի փոխարքայության նախավերջին տեղակալն է։ Մահանում է՝ փորձելով հակադրվել Իսպանական գաղութների անկախության պատերազմին։

Կենսագրություն

խմբագրել

Ծագումնաբանություն և վաղ տարիներ

խմբագրել

Ժակ  (ավելի ուշ Սանտյագո) դե Լիներսը ծնվել է 1753 թվականի Նիորե քաղաքում հուլիսի 25-ին, որը մտնում էր ֆրանսիական Պուատու  նահանգի մեջ[7]։ Այս ընտանիքի շատ անդամներ իրենց ցույց են տվել զինվորական ծառայության մեջ։ Լիներներից մեկը մահացել է 1356 թվականին Պուատյեի ճակատամարտում, իսկ մյուսը 1747 թվականին Լոուֆելդի ճակատամարտում [7]: Ժակը ինը երեխաներից չորրորդն էր, 1765 թվականին՝ 12 տարեկան հասակում, Ժակը ընդունվում է ռազմական դպրոց Մալթայում, հետո սովորում է  իսպաներեն։ 1768 թվականին նա վերադառնում է Ֆրանսիա՝ որպես Մալթայի ասպետ [8]: Ֆրանսիան դադարեցնում է պատերազմը։ Վեց տարի անցկացնելով կայազորի ծառայության մեջ, նահանջի հույս չունենալով՝ Ժակ Լինեերսը 1774 թվականին խնդրում է գնալ հանգստի[9]։

Իսպանական նավատորմում

խմբագրել

Ժակը հույս ուներ իրեն դրսևորել Ալժիրի արշավանքի ժամանակ, որը ղեկավարում էր Օ Ռեյլը։ 1775 թվականին Լիներսը կամավոր մտնում է Պեդրո Կաստեխոնիի նավատորմը։ Եվ երբ իսպանական արշավանքը ձախողվում է,  Լիներսը 1775 թվականին որպես օտարերկրացու ընդունում են սովորելու որպես գարդիոմարին[10]։ Քննություն տալով՝ կոչման համար՝ Լիներսը մտնում է իսպանական նավատորմ։ Իսպանա-պորտուգալական պատերազմում նա մասնակցում է բրազիլական արշավանքին [10]:

Պատերազմի ավարտից մեկ տարի անց Իսպանիան մասնակցում է Ամերիկայի անկախության պատերազմի 1779-1781 թվականին Սեն-Վինսենտ նավի վրա նա վերցրել է մի քանի անգլիական նավեր։ 1782 սկզբին Լիներսը տեղափոխվում է «Սան-Պասկլ» և էսկադրայի կազմում ուղևորվում Մինորկա[11]. Մաոն նավահանգստի բլոկադայի ժամանակ Լիներսը նորից կարողանում դրսևորել իրեն։ Երկու բրիտանական նավերով (14-10-հրետանիով) նրան հաջողվում է ականապատել իսպանական նավատորմը։ Օգտվելով մառախուղից՝ Լիներսը տասնվեց նավակներով աբորդաժի մեջ է վերցնում այդ նավերը և տանում է դեպի իսպանացիները։ Արկածախնդրությանը մասնակցող իսպանացիները գնդակոծվում են ինչպես նավերից, այնպես էլ ափամերձ հրետանուց ոչնչանում են, իսկ ինքը՝ Ժակ Լիներսը, ծանր վիրավորվում է։ Ապաքինվելով՝ նա շարունակում է մասնակցել պաշարմանը, որն հաջողությամբ ավարտվում է 1782 թվականի փետրվարի 5-ին[12]

Ոգեշնչված անգլիացիներից Բալեարի ազատագրումով[13]՝ բուրբոնները 1782 թվականին փորձում են կրկին գրավել Ջիբրալթարը։ 1782 թվականի սեպտեմբերի 13-ին տասը լողացող մարտկոցներ նավահանգստից պետք է հարձակվեին բերդի վրա, բայց միայն երեքն են հասնում պահանջվող հեռավորությանը։ Երկրորդի շրջանակներում, Նասաու-Սիգենի իշխանի հրամանատարությամբ Լիներսը կռվում է։ Մարտկոցը կռվում է 17 ժամ, մինչև օդ թռչելը։ Մեկ այլ արկ կրակ է առաջացնում՝ հարվածելով վառոդի պահեստին։ Լինեսը և Մասաու–Սիեգենը հայտնվում են ջրի մեջ։ Պաշարման ընթացքում մի քանի անգլիական նավեր կարողանում են ճեղքել պաշարումը։ Հետապնդումներից մեկի ժամանակ Լիներսը կարողանում է գրավել նավերից մեկը։ Դրա և պաշարման ընթացքում կատարած գործողությունների համար նրա պաշտոնը բարձրացնում են[14]

Անգլիայի հետ պատերազմի ավարտից հետո Լինիերսը մասնակցում է Ալժիրի հետ մեկ այլ պատերազմի։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս արշավանքը նույնպես ավարտվում է անհաջողությամբ, որոշվում է հաշտություն կնքել։ Լինիերսին ուղարկում են Ալժիր՝ որպես կառավարիչ։ Խաղաղությունից բացի, նրան հաջողվում է հասնել ֆրանսիացի, իսպանացի և իտալացի բանտարկյալների ազատ արձակմանը[15].

Ամերիկայում

խմբագրել
 

1788 թվականին Լիներսը ուղարկվում է Լա Պլատա։ 1791 թվականին Բուենոս Այրեսում նա ամուսնանում է երկրորդ անգամ, 1792 թվականի սկզբին նշանակվում է նավի կապիտան[15]։ 1796-1802 թվականներին Սանտյագո դե Լիներսը, ապավինելով Մոնտեվիդեոյին, պաշտպանում է նահանգապետությունը բրիտանական նավերից։ Այս ծառայության ընթացքում նա հանդիպում է Սասսենի մարկիզին[16].

1802 թվականին Ամյենի խաղաղությունից հետո, Լիներսը նշանակվում է Պարագվայի ճիզվիտական առաքելությունների կառավարիչ[17][18]։ Այս պաշտոնում երեք տարի անցկացնելուց հետո Սանտյագո դե Լիներսը 1805 թվականին վերադառնում է Բուենոս Այրես։ Ճանապարհին, առանց ծննդաբերության ընթացքում համապատասխան բժշկական օգնություն ստանալու, նրա երկրորդ կինը մահանում է։ Հասնելով Բուենոս Այրես՝ Լիներսը ղեկավարում է նավատորմը[16]։

Պայքար անգլիական արշավանքների դեմ

խմբագրել
 
Ռազմական գործողությունների թատերաբեմ

1805 թվականին առաջին աստիճանի կապիտան Խոյում Պոպգեմը հոլանդացիներից գրավում է Քեյփի գաղութը։ 1806 թվականին նա որոշում է գրավել իսպանական Ռիո դե լա Պլատան անգլիական թագի համար։ Նավերի վրա բեռնելով գեներալ Բերեսֆորդի 1400 զինվորներին (800 մարդ՝ա 71 լեռնային գնդից և 600 մարդ ВМС-ից), 6 ֆրեգատներից, 3 կորվետներից և 5 տրանսպորտային նավերից բաղկացած էսկադրիլիան ուղևորվում է դեպի Հարավային Ամերիկա[19].

Հունիսի 10-ին ջոկատը հայտնվում է Ռիո դե լա Պլատայի ջրերում։ Օգտվելով նրանից, որ իսպանական զորքերը գտնվում էին Մոնտեվիդեոյում, հունիսի 27-ին գրավում է Բուենոս Այրենսը[20].[21].

Պաշտպանվող Սանտյագո Լիներսը մոլորության մեջ ընկնում բրիտանական նավատորմի զորավարժություններից և բաց է թողնում վայրէջքը Կիլմեսում[22].

Իմանալով, որ արգենտինական աշխարհազորայինները չեն կարող դիմակայել, և Սոբրեմոնտեն մեկնել է Կորդովա (Արգենտինա), Սանտյագո Լիներսը չի ընդգրկվում իսպանական զորքերի կապիտուլյացիայի մեջ և հրաժարական է տալիս[4]. Նա Բերեսֆորդի թույլտվությամբ այցելում է իր ընտանիքին Բուենոս Այրեսում[23]. Այնտեղ, գնահատելով տեղի բնակիչների դժգոհությունը զավթիչներից, նա շփման մեջ է մտնում իր կողմից կազմակերպված խմբերի հետ։ Սանտյագոն, վերադառնալով Մոնտեվիդեո՝ դիմում է նահանգի նահանգապետին[24] պահանջելով 500 մարդ հատկացնել Բուենոս Այրեսը վերանվաճելու համար (Մարկիզ Սասենացի, Նապոլեոն I և ..., էջ 35)։ Նա, խորհրդի հետ խորհրդակցելուց հետո առանձնացվում է 600 մարդ, որոնք նավատորմից միանում են են 320 նավաստիներ և 73 ֆրանսիացի կորսարներ։ 1806 թվականին Լիներսը մառախուղի քողի տակ մոտենում է Բուենոս-Այրեսին։ Օգոստոսի 10-ին մոտենալով նրան՝ նա Բերեսֆորդին վերջնագիր է ներկայացնում, որը հրաժարվում է կապիտուլյացիայից[25]։ Բուենոս-Այրեսի պատերազմի ժամանակ Լիներսը հրաշքով փրկվում է[26]։ Բերեսֆորդը կապիտուլացվում է, 1200 զինվոր թողնում է երկիրը՝ իսպանացիներին թողնելով 1600 հրացան, հրետանի և դրոշ[27]։

 
Ռիո դե լա Պլատայի վիցե-թագավորություն

Ժողովուրդը համաձայնում համակերպվել պայմաններին։ Սոբրեմոնտեն և իր ներկայացուցիչներին ուղարկում է Կորդովա[28]։ Խորհրդի ներկայացուցիչները նշանակում են Սոբրեմոնտեին 3000 մարդու ղեկավար։ Նա հայտնում է, որ ասամբլեայի կարծիքին ենթարկվում է։ Դեսպանները համոզում են վիցե-թագավորին այն բանում, որ եթե նա փոխի ուժը, կհաղթի[29]։ Մադրիդը այդ որոշումը հաստատում է և իր վաստակի համար Լիներսին նշանակում է նավատորմի ղեկավար[30]։

Նոր պաշտոնում Սաննտյագոն, պատրաստվելով նոր արշավանքին, սկսում է ամրացնել Բուենոս-Այրեսը։ Զինապահեստում կար միայն 2000 հրացան (ներառյալ անգլիացիներից վերցրածը), բայց պահանջվում էր երկու անգամ ավելի ավելի։ Հավաքվում է և վերանորոգվում են հին զենքերը։ Զենքի և փամփուշտի արտադրության համար հալում են ամանեղեն՝ լրացնելու համար վառոդի պաշարը։ Արշավախումբ է ուղարկվում Չիլի և Պերու[31].

1807 թվականին Պոպգեմը ստանում է Անգլիայից ակնկալվող ամրացումը՝ 13 հազար զինվոր՝ Ջոն Ույատլոկի գլխավորությամբ[5][32]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #101785310X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 «As de guia». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
  5. 5,0 5,1 Лависс Рамбо Т. 2 стр. 409
  6. Краткая история аргентинцев стр. 57
  7. 7,0 7,1 Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 17
  8. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 17-18
  9. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 18
  10. 10,0 10,1 Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 19
  11. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 19-20
  12. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 20-21
  13. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 21-22
  14. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 22-23
  15. 15,0 15,1 Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 24
  16. 16,0 16,1 Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 25
  17. es:Gobierno de las Misiones Guaraníes
  18. Лависс Рамбо Т. 2 стр. 409; Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 25
  19. Лависс Рамбо Т. 2 стр. 409; Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 26-27
  20. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 28-31
  21. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 30
  22. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 32; Краткая история аргентинцев стр. 53
  23. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 34
  24. Лависс Рамбо Т. 2 стр. 409; Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 36, 38
  25. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 37-40
  26. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 43
  27. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 44-45
  28. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 47-48
  29. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 48-49
  30. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 50
  31. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 51-54
  32. Маркиз Сассенэ «Наполеон I и …», стр. 54