Սանտա Մարիա դել Պի (կատ.՝ Santa Maria del Pi), 14-րդ դարի գոթական տաճար Բարսելոնայում (Կատալոնիա, Իսպանիա)։ Տաճարը գտնվում է Բարսելոնայի գոթական թաղամասի Դել Պի հրապարակում։ 1931 թվականին այն հռչակվել է Կատալոնիայի ազգային մշակութային ձեռքբերում։

Սանտա Մարիա դել Պի
Basilique Ste Marie Pin Barcelone 6.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և հուշարձան
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնա[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԲարսելոնայի արքեպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1319
16,5 մետր
Երկարություն54 մետր
Լայնություն16,5 մետր
Բարձրություն54 մետր
parroquiadelpi.com/angles/index3.htm

ՊատմությունԽմբագրել

Կա վկայություն այն մասին, որ այս տեղում գոյություն է ունեցել քրիստոնեական եկեղեցի (413 թվական)[2]։ Փաստերով ապացուցված է, որ 987 թվականին Բարսելոնայից արևմուտք` քաղաքային պատերից դուրս, կառուցվել է եկեղեցի։ Չափերով ոչ մեծ այդ եկեղեցին կառուցվել է ռոմանական ոճով և նվիրված է եղել կույս Մարիամին (Սանտա Մարիա դել Պին բառացի նշանակում է Աստվածամոր տաճար սոճուց)։ Գոյություն ունեցող գոթական տաճարը կառուցվել է 1319-1320 և 1391 թվականներին։ Սկզբնական շրջանում այն կառուցվել է կատալոնական գոթիկայի ոճով` մեկ նավով, և գրեթե զուրկ է եղել զարդարանքից։

Տաճարը 1373 և 1428 թվականներին վերապրել է երկու երկրաշարժ, որոնցից վերջինը նրան զգալի վնաս է հասցրել[3]։

1714 թվականին տաճարի շենքը վնասվել է Իսպանական ժառանգության համար պատերազմից. Սանտա Մարիա դել Պի տաճարի հարևանությամբ պայթել է վառոդի տակառ[3]։

1863-1884 թվականներին անցկացվել են վերականգնողական աշխատանքներ. ծածկվել է ժամատան տանիքը, տաճարի ինտերիերից հեռացվել են բարոկկո ոճին բնորոշ բոլոր տարրերը։ Վերականգնողական աշխատանքներ են կազմակերպվել նաև 1815 թվականին[3]։

1928 թվականի հոկտեմբերի 28-ին Հռոմի Պիոս XI պապը Սանտա Մարիա դել Պի եկեղեցուն տվել է Պապական փոքր բազիլիկա (լատ.՝ Basilica minor) անվանումը[4]։

1936 թվականին տաճարն այրվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ` հետագայում վերականգնվելով ժամանակակից դեկորատիվ գոթական ոճով[3]։

2009-2010 թվականներին տաճարում կազմակերպվել են վերականգնողական աշխատանքներ` ճարտարապետներ Ալֆրեդ Պաստորի (Alfred Pastor) և Շավիեր Գիտարտայի (Xavier Guitart) գլխավորությամբ։ Աշխատանքները ֆինասավորել են Կատալոնիայի շրջանային կառավարությունը և Բարսելոնայի արքեպիսկոպոսը[3]։

Տաճարի շենքԽմբագրել

Տաճարի շենքն ուղղանկյունաձև է։ Մեծ նավի երկարությունը 54 մ է, լայնությունը` 16.50 մ, բարձրությունը` 27 մ։ Շենքը հետնամասում ունի կիսաշրջանաձև աբսիդ և ժամատներ, որոնք կառուցված են տաճարի կողմնային պատերի որմնահեցերի միջև։

ԶանգակատունԽմբագրել

 
Սանտա Մարիա դել Պի տաճարի զանգակատունը

Տաճարի կողքին վեր է խոյանում ութանկյուն զանգակատունը, որն ունի 54 մ բարձրություն։ Զանգակատան պատերը հիմքի մոտ ունեն 3.55 մ հաստություն։ Զանգակատունն ունեցել է վեց զանգ, որոնցից ամենախոշորը հանդիսանում է «Անտոնիոսի զանգը»։ Այն կշռում է 1.6 տ և ունի 1.4 մ տրամագիծ[5]։ Զանգակատան շինարարությունը սկսվել է 1379 թվականին ճարտարապետ Բարտալոմեյ Մակի ցուցումով և ավարտվել 1461 թվականին։

Ճակատային մասերԽմբագրել

 
Տաճարի գլխավոր մուտքի տիմպանը

Գլխավոր ճակատային մասում տեղադրված է վարդակ պատուհան` մոտ 10 մ տրամագծով։ Այն կառուցվել է 14-րդ դարում գոթական ոճով, սակայն պատուհանի բնօրինակը ոչնչացել է 1936 թվականի հրդեհից և վերականգնվել 1939 և 1943 թվականներին լուսանկարների հիման վրա, ինչպես նաև Պեդրալբեսի և Սանտ Կուգատի եկեղեցիների վարդակ պատուհանների ուսումնասիրության արդյունքում։

Մեծ վարդակ պատուհանի տակ գտնվում է գլխավոր մուտքի գոթական նետաձև կամարը։ Գլխավոր մուտքի տիմպանը երկու ոչ մեծ սյունաշարով բաժանվում է կամարային երեք հատվածների։ Կենտրոնական հատվածում գտնվում է Կույս Մարիամի քանդակը` նորածինը գրկին, իսկ դրա վրա տեղակայված են Բարսելոնայի ու Կատալոնիայի զինանշանները։ Կամարի ներքին եզրին գտնվում են Կույս Մարիամի և առաքյալների խորաքանդակները[2]։

Ճակատային գլխավոր մասը երիզում են ութանկյուն երկու խոշոր աշտարակները։

Կողմնային ճակատամասերին կան հզոր որմնահեցեր, որոնք պահում են շինությունը։ Որմնահեցերի ամեն զույգի մեջ կա վիտրաժով նետաձև պատուհան։

Հետին ճակատամասն ունի որմնահեցեր և նետաձև պատուհաններ` կիսաշրջանաձև աբսիդով։ Այս մասում է գտնվում նաև 1578 թվականին պատրաստված դուռը։

ԻնտերիերԽմբագրել

ԽորանԽմբագրել

 
Տաճարի խորանի տեսքը

Առաջին խորանը ստեղծվել է 1508-1514 թվականների միջակայքում նկարիչ Ժուան դե Բուրգոնյայի կողմից (Joan de Borgonya) և ավերվել 1714 թվականին` Իսպանական ժառանգության համար մղվող պատերազմի ընթացքում։ 1736 թվականի խորանն քանդվել է 1868 թվականին անցկացված ռեֆորմի արդյունքում։ Այդ ժամանակ տեղադրվել է նորգոթական խորան, որ մշակել էր ճարտարապետ Ֆրանսեսկ դե Պաուլ Վիլյարը։ Այս խորանը ոչնչացել է 1936 թվականի հրդեհի ժամանակ, երբ երկրում քաղաքացիական պատերազմ էր ընթանում[2]։

Ներկայիս խորանը կառուցվել է 1967 թվականին Խոակիմ դե Ռոսի (Joaquim de Ros) և Դե Ռամիսի (de Ramis) կողմից։ Կույս Մարիամի մեծ արձանը խորանային հատվածի կենտրոնում քանդակագործ Էնրիկ Մոնժուի (Enric Monjo) աշխատանքն է։

Տաճարում կարելի է տեսնել ճարտարապետ Իոսիֆ Մասի` ռոկոկո ոճով պատրաստված նստարանները (1771)[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ramos, M. Lluïsa, Catedrals monestirs i grans edificis religiosos 2005 Barcelona, SGIT Geoestel SA ISBN 84-96295-15-X

Արտաքին հղումներԽմբագրել