Բացել գլխավոր ցանկը
Ստրասբուրգի տաճարի վարդակ պատուհանը

Վարդակ պատուհան (անգլ.՝ Rose window), մեծ, կլոր պատուհան՝ մասնատված աստղերի, ծաղկի համաչափ թերթիկների տեսքով փոքր պատկերների։ Լայն կիրառում է գտել ռոմանական և գոթական ոճերի եկեղեցիներում։ Հիմնականում տեղակայվել է կառույցի գլխավոր մուտքին, երկարացված անվակունդին, երբեմն նաև երկու ճակատների տրանսեպտներին: Վարդակ պատուհանները, հիմնականում գտնվելով գլխավոր մուտքի ճակատին՝ դռներից շատ բարձր, ապահովել են եկեղեցու լուսավորությունը։ Ռոմանական դարաշրջանի սկզբում վարդակ պատուհանի մասնատումը բավական պարզ է եղել. այն կազմված է եղել գերազանցապես բարակ սյուներից՝ իրենց հիմքերով պատուհանի կենտրոնի շրջանակին հենված։ Ռոմանական ոճի զարգացման հետ վարդակ պատուհանների պատկերները ավելի ու ավելի բարդացել են՝ գոթիկայի զարգացման վերջին շրջանում դառնալով չափազանց խճճված։ Ամենագեղեցիկ վարդակ պատուհանները հանդիպում են ֆրանսիական տաճարներում, օրինակ՝ Փարիզի Աստվածամոր տաճար, Ամյենի տաճար, Շարտրի տաճար, Ռուանի տաճար, Օռլեանի տաճար, Բովեի տաճար և այլն։

Վարդակ պատուհան անունը չի կիրառվել մինչև 17-րդ դարը: Ծագում է վարդ ծաղկի անգլերեն անվանումից[1]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Oxford English Dictionary, s.v. "rose-window" ([f. ROSE n. + WINDOW n.]).