Սանտա Մարիա դելա Պաչե (իտալ.՝ Santa Maria della Pace), եկեղեցի Հռոմում։ Տեղակայված է Պոնտե շրջանում, Նավոնա հրապարակից ոչ հեռու։ Եկեղեցին տիտղոսակիր է։ 2001 թվականի փետրվարի քսանմեկից եկեղեցու կարդինալ քահանան Ֆրանսիսկո Խավիեր Էրրասուրիս Օսսան է։

Սանտա Մարիա դելա Պաչե
Santa Maria della Pace
Հիմնական տվյալներ
Տեսակկաստյոլ և եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ[1][2]
ՀասցեArco della Pace, 5 - Roma[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը15-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ՆվիրվածOur Lady of Peace?
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետԴոնատո Բրամանտե
ՀիմնադիրՍիքստոս IV
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված15-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Santa Maria della Pace (Rome) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Սանտա Մարիա դելա Պաչե եկեղեցու ինտերիերը

Ներկայիս եկեղեցին կառուցվել է նախկին Սանտ Անդրեա դե Աքուարիզարիիս[3] եկեղեցու հիմքի վրա, որը հովանավորել է Սիքստոս IV Պապը։ Եկեղեցին կառուցվել է 1480 թվականին և նվիրվել է Մարիամ Աստվածածնին։

1656-1567 թվականներին Ալեքսանդր VII պապի պատվերով եկեղեցին վերակառուցվել է Պիետրո դա Կորտոնայի կողմից։ Վերջինս ավելացրել է բարոկկո ոճով ձևավորված ճակատամասը, որի մուտքն իրենից ներկայացնեում է կիսաշրջանաձև անդաստակ՝ զուգակցված տոսկանական սյուներով։ Եկեղեցու առջևում փոքրիկ հրապարակ է։ Մի քանի տներ քանդվեցին, որպեսզի Պիետրո դա Կորտոնան ստեղծեր այդ տրապիզոնաձև հրապարակը։

 

Սյունասրահի շուրջ փորագրված արձանագրությանը վերցված է Սաղմոսարանից՝ "SUSCIPIANT MONTES PACEM POPULO ET COLLES IUSTITIAM"։ Լեռները մարդկանց կտան խաղաղություն, իսկ բլուրները՝ արդարություն։ "Լեռները" վկայակոչում է Կիջի ընտանիքի գերբը, որին պատկանում էր Ալեքսանդր VII Պապը։ Սա հավանաբար ակնարկում է իր առավելությունները իր կառավարման օրոք։ Ճակատամասի վրա տեսանելի է նաև կաղնու տերևով ժանեկազարդ, որը ևս Կիջի ընտանիքի խորհրդանիշերից է։ Ճակատամասի վերևում Կորտոնան ավելացրել է տրավերտինե նախշեր, որն այս քարատեսակի համար անսովոր գործածում էր։

Ինտերիեր խմբագրել

 
Չեզի կապելլա
 
 
Կիջի կապելլա

Ինետիերն իրենից ներկայացնում է կարճ նավ՝ խաչաձև կամարներով, որոնք ամբողջանում են գմբեթով։ Կառլո Մադերնան ձևավորել է բեմը՝ շրջանակի մեջ վերցնելով Տիրամոր և մանկան սրբապատկերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 dati.beniculturali.it — 2014.
  3. Aquarizariis: "of the water carriers" on whom Rome depended after the aqueducts were broken.

Գրականություն խմբագրել

  • Luciano Zeppegno e Roberto Mattonelli, La chiese di Roma, Roma, Newton Compton Editore, 1996, ISBN 88-7983-238-7
  • Sabina Maniello, Orazio Gentileschi: un documento relativo al "Battesimo" in Santa Maria della Pace, Alma Roma, 33, 1992, 155-160.
  • Federico Gizzi, Le chiese rinascimentali di Roma, Newton Compton, 1994
  • Giovanni Battistelli, Oscar Mischiati, Arnaldo Morelli, Claudio M. Strinati, Organi e cantorie nelle chiese di Roma Roma, Istituto Poligrafico e Zecca dello Stato, 1994.
  • Patrizio Barbieri e Arnaldo Morelli, "Regesto degli organi della città di Roma" in L'ORGANO. Rivista di cultura organaria e organistica, Anno XIX, 1981, Patron, Bologna.
  • AA.VV., Roma, Touring Editore, Milano 2008. ISBN 978-88-365-4134-8

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դելա Պաչե» հոդվածին։