Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե
Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե բազիլիկը (լատ.՝ Latin: Basilica Sanctae Crucis in Hierusalem, իտալ.՝ Basilica di Santa Croce in Gerusalemme) կաթոլիկ ֆրանչեսյան և տիտղոսակիր եկեղեցի է Հռոմի Էսկվիլին շրջանում:Հռոմի Յոթ ուխտավոր եկեղեցիներից մեկն է: Այստեղ պահվում են մի շարք քրիստոնեական մասուքներ, և դարեր շարունակ բազիլիկը հանդիսացել է ուխտատեղի ողջ աշխարհի քրիստոնեաների համար: Մասունքները բերվել են Սուրբ երկրից Կոստանդիանոս կայսեր մոր՝ Սուրբ Հեղինեի կողմից: Այդ ժամանակ բազիլիկի հատակը պատված էր Երուսաղեմից բերված հողով: Ին Ջերուսալեմե լատ.՝ in Hierusalem տիտղոսը ձեռք բերելով, այն չի ձոնվում Երուսաղեմի Սուրբ Խաչին, այլ իմաստն այն է, որ «մի կտոր Երուսաղեմ» է բերվել Հռոմ բազիլիկի հիմնադրման համար: Ներկայումս տիտղոսակիր եկեղեցու կարդինալը Միլոսլավ ՎԼԿն է:
Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե իտալ.՝ Basilica di Santa Croce in Gerusalemme | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Մասն է | Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Կենարար Խաչ |
Անվանված | Կենարար Խաչ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | բարոկկո ճարտարապետություն |
Հիմնադրված | 1758 |
Փակված է | 2011 |
![]() | |
![]() | |
santacroceroma.it |
ՊատմությունԽմբագրել
Նախկին Էլագաբալուս կայսեր աստծո Էլ Գաբալ տաճարի տեղում է կառուցվել բազիլիկը: Դա Սուրբ Հեղինեի կայսերական պալատի՝ Պալացցո Սեսսորիանոյի կողքին էր: 320 թվականին կայսրուհին այն դարձրեց զանգակատուն[2]: Մի քանի տասնամյակ հետո զանգակատունը վերափոխվեց բազիլիկի, որը կոչվեց Հելենիանա կամ Սեսսորիանա: Անուշադրության մատնվելուց հետո Լուցիուս II (1144-5) Պապը վերակառուցեց բազիլիկը: Այն ուներ հռոմեական արտաքին՝ նավ, երկու ենթակողմ, զանգակատուն և գավիթ: Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե բազիլիկը նաև փոփոխվել է 16-րդ դարում, բայց նրա ներկայիս բարոկկո ոճով արտաքինը ստացել է Բենեդիկտոս XIV օրոք (1740–58), որը եղե է նրա տիտղոսակիր վանահայրը: Նոր փողոցներ բացվեցին, որպեսզի միացնեն բազլիկը հռոմեական երկու խոշոր բազիլիկների հետ՝ Սան Ջիովանի ին Լատերանո և Սանտա Մարիա Մաջորե: Բազիլիկի ճակատամասը ձևավորվել է բարոկկո ոճով Պիետրո Պասսալաքի և Դոմենիկո Գրեգորինիի կողմից[3]:
ՄասունքներԽմբագրել
Մի քանի վիճելի իսկության հանրահայտ մասունքներ են պահվում «Cappella delle Reliquie»-ում, որը կառուցվել է 1930 թվականին ճարտարապետ Ֆլորեստանո դի Ֆաուստոյի կողմից, այդ թվում Elogium կամ Titulus Crucis մի մասը, այսինքն այն վահանակը, որը կախված էր Քրիստոսի խաչից (ընդհանրապես այն կամ արհամարհվել է գիտնականների կողմից[4], կամ համարվում է միջնադարյան կեղծիք[5]), երկու փուշ Հիսուսի գլխին դրված փշերի պսակից, մեխի մի մաս և Սուրբ Խաչից երեք փոքր փայտե կտորներ: Սուրբ Խաչի ավելի մեծ կտոր բազիլիկից տարվել է Սուրբ Պետրոսի տաճար Ուրբանոս VIII Պապի ցուցումով 1629 թվականին, որտեղ այն պահվում է Սուրբ Հեղինե կայսրուհու վիթխարի արձանի մոտ: Վերջինս կերտվել է Անդրեա Բոլջիի կողմից 1639 թվականին[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Hughes, Robert (2011). Rome: A Cultural, Visual, and Personal History. Alfred A. Knopf. p. 147. ISBN 978-0-307-26844-0.
- ↑ "Santa Croce in Gerusalemme Church", World Monuments Fund
- ↑ Morris, Colin (2005).The sepulchre of Christ and the medieval West: from the beginning to 1600. OUP Oxford. p. 32. ISBN 978-0-19-826928-1.
- ↑ Byrne, Ryan; McNary-Zak, Bernadette (2009).Resurrecting the Brother of Jesus: The James Ossuary Controversy and the Quest for Religious Relics. The University of North Carolina Press. p. 87. ISBN 978-0-8078-3298-1.
- ↑ Partially referenced by Basilica of St. Peter
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Description in the site of the "Soprintendenza Speciale per il Colosseo, il MNR e l'Area archeologica di Roma"
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանտա Կրոչե ին Ջերուսալեմե կատեգորիայում։ |