«Սանտայի աշակերտը» (անգլ.՝ Santa's Apprentice; ֆր.՝ L'Apprenti Père Noel), 2010 թվականի Ֆրանս-ավստրալիական անիմացիոն ֆիլմ։

Սանտայի աշակերտը
ֆր.՝ L'Apprenti Père Noël
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
ՌեժիսորLuc Vinciguerra?
ՍցենարիստAlexandre Révérend?
ՀնչյունավորումԺան-Պիեռ Մարիել, Պյեր-Ֆրանսուա Մարտեն-Լավալ, Line Renaud?, Ժյուլի Գայեի, Իզաբել Մերգո, Didier Brice?, Բենուա Ալեմանե, Բրունո Սալոմոն և Lorànt Deutsch?
Երկիր Ֆրանսիա,  Ավստրալիա և  Իռլանդիա
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ԸնկերությունGaumont
Տևողություն78 րոպե
Թվական2010
santasapprentice.com.au

Սյուժե խմբագրել

Ծերուկ Սանտան զվարթ է, լի էներգիայով և չի ցանկանում իր աշխատավայրը լքել, բայց կանոնները թելադրում են հետևյալը՝ նա պետք է գտնի և դաստիարակի իրեն փոխարինողի։ Տղային կընտրեն հարյուր միլիոնավոր երեխաների միջից։ Բայց կան մի շարք դաժան պայմաններ։ Նրա անունը պետք է լինի Նիկոլաս, նա պետք է լինի որբ, և նրա սիրտը պետք է լինի մաքուր ու բարի։ Այդպիսի երեխան գտնվում է Ավստրալիայում։

Կերպարներ խմբագրել

  • Նիկոլաս Բարնսվորչ, ֆիլմի գլխավոր պրոտագոնիստն է։ 7-ամյա որբ Սիդնեյից, որն ապրում է մանկատանը։ Շատ բարի և ազնիվ է։ Վախենում է բարձրությունից, սակայն ֆիլմի վերջում կարողանում է հաղթահարել այդ թերությունը։ Տղայի ընկերոջ անունը Ֆելիքս է։ Ապագա Սանտան։
  • Սանտա Կլաուս, Հյուսիսային Բևեռում ապրող «սուրբծննդյան պապ», ֆիլմի հաջորդ գլխավոր կերպարը։ Երեխաներին նվերներ է հասցնում իր սահնակով, որոնք լծված են եղջերուներին։ Ունի իր սեփական տունը, գործարանը, որտեղ նրա Էլֆերը խաղալիքներ, կախարդական ապակե գունդ են արտադրում։ Կնոջ անունը Բեատրիս Լավջոյ է, որը Սանտայի հետ աշխատել է 178 տարի և շատ է սիրում Նիկոլասին։
  • Նիկոլաս Գրինքրոուչ, ֆիլմի գլխավոր անտագոնիստն է։ Գեր ավազակ մանկատնից, չար և ագահ, շատ նախանձ։ Ուզում է դառմալ Սանտա։ Սանտայից գողացաված կախարդական գունդի շնորհիվ մանկատան մանկավարժին և երեխաներին վերածում է եղևնու զարդարանքների, ինչպես նաև փորձում է Նիկոլաս Բարնսվորչին դարձնել զարդարանք, ում Սանտան ընտրել էր որպես իր աշակերտ։ Դաժան է, ոչ մեկի չի սիրում։ Բայց ֆիլմի վերջում Սանտան օգնում է նրան գտնել իր ճանապարհը և դառնալ բարի։
  • Ֆելիքս, 8-ամյա որբ է Սիդնեյից, Նիկոլաս Բարնսվորչի լավագույն ընկերը։ Բարի և ազնիվ աֆրոավստրիալացի։ Ֆիլմի սկզբում նրան որդեգրում է բարի զույգ։ Շուտով Ֆելիքսի խորթ հայրը հեռացվում է աշխատանքից և նրա պարտքերի դիմաց իր տունը վերցնում են։ Բայց Նիկոլասը և Սանտան օգնում են Ֆելիքսին և նրա ծնողներին։ Սանտան փոքրիկ խաղալիքե տունը վերածում է մեծ տան, և Ֆելիքսը ծնողների հետ սկսում է ապրել այնտեղ։ Նա շատ է սիրում ճշմարտությունը և Նիկոլասին։ Ունի կախարդական կոճակ՝ Սանտա Կլաուսի հագուստից։
  • Համֆրին, հիմար, վախկոտ և մի փոքր անհանգիստ Էլֆ է, գործարանում Սանտայի լավագույն օգնականն է։ Վախենում է Սանտայի զայրույթից և փորձում է իրեն սիրալիր պահել։ Վախենում է, որ իրեն կհեռացնեն աշխատանքից։
  • Ուոլթեր, Սանտայի Հյուսիսային լավագույն եղջերուն է, ինը եղջերուներից գլխավորը, որոնք տանում են Սանտայի սահնակը։ Իր եղջյուրների վրա ծաղկաշղթա է կրում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Սանտայի գլխավոր եղջերուի նրա կոչումը։ Երբեք Սուրբ Ծննդին Սանտայի սահնակը չի տարել, բայց ֆիլմի կեսին արժանացել է նման պատվի։ Անուշադիր։ Նիկոլաս Բարնսորչի ընկերը։ Ժամանակին Ուոլթերը եղել է եղնիկի աշակերտ և նրա մոտ ամեն ինչ չէր որ ստացվում էր։ Բայց հետո նա հավատում է իրեն և դառնում Սանտայի եղջերուների գլխավորը։ Նրա նախատիպը Ռուդոլֆ Սուրբ Ծննդյան եղջերուն է։
  • Տիկին Բեատրիս Լավջոյ, Սանտայի կինն ու օգնականն է։ Պատասխանատու է մաքրության, պատրաստման, հագուստի և Սուրբ Ծննդյան նամակների համար։ Նա շատ է սիրում Սանտային, Նիկոլաս Բարնսվորչին, եղնիկներին և էլֆերին (երբեմն նա նույնիսկ համբուրում է նրանց, ինչը նրանց աշխուժություն է հաղորդում)։ Նա չի սիրում վեճեր, բայց սիրում է ազնվություն և պատրաստ է հաշտեցնել բոլորին։
  • Ռուֆուս, փոքրիկ սպիտակ արջուկ է, Սուրբ Ծննդյան նվեր Նիկոլաս Բարնսվորչին։ Նիկոլասը վաղուց էր երազում նման արջի մասին՝ խանութում տեսնելով Ռուֆուսի նման խաղալիք։ Բարի և զվարճալի։ Ով խոսել չգիտի։ Հաճախ է ժպտում։ Վերածվել է Նիկոլաս Գրին Քրոուի քան տոնածառի խաղալիքի, իսկ հետո վերածվել է հետ արջի։
  • Տիկին Փալմեր, մանկատան դաստիարակ, բարի և ժպտերես։ Շատ ծիծաղելի։ Կրում է ակնոց։ Ունի բարձր գանգուր սանրվածք։ Սիրում է մանկատան բոլոր երեխաներին, ինչպես նաև լռությունն ու հանգստությունը։ Տանել չի կարողանում վեճերը։ Ինչպես Ռուֆուսը, նա նույնպես Նիկոլաս Բարնսվորչի կողմից վերածվել է տոնածառի խաղալիքի, իսկ հետո վերածվել է հետ ինքն իրեն։ Շատ քաղաքավարի է և հոգատար։
  • Փոքրիկ Բեատրիս, մանկատան նոր աղջիկ է, բարի և քնքուշ։ Հենց որ նա տեսավ Նիկոլաս Բարնսվորչին, սիրահարվեց նրան, քանի որ նա օգնում էր փոքրիկ տղային բարձր ցանկապատից հանել իր խաղալիքը, որն այնտեղ էր նետել Նիկոլաս Գրինքրոուչը։ Շատ անհանգստացած էր Նիկոլասի համար, երբ Սանտան վերցրեց նրան։ Ֆելիքսի ընկերն է։ Դարձավ «երջանիկ աստղ», այսինքն՝ Նիկոլաս Բարնսվորչի սիրելին և ընկերը։ Նա վերածվել է Նիկոլաս Գրին Քրոուի, քան տոնածառի խաղալիք, իսկ հետո վերածվել է հետ աղջկա։ Ֆիլմի վերջում նա Սանտայի, Նիկոլասի և Ռուֆուսի հետ միասին թռավ Հյուսիսային բևեռ նվերների տոպրակի մեջ։ Ապագա Տիկին Բեատրիս Լավջոյ։
  • Էլֆեր, զվարճալի փոքրիկ կանաչ մարդուկներ են, որոնք աշխատում են Սանտայի խաղալիքների գործարանում։ Նրանք հագնում են կարմիր և սպիտակ գլխարկներ և կապույտ տաբատներ։ Լաց են լինում և դադարում են աշխատել, երբ նրանց չի համբուրում Տիկին Բեատրիս Լավջոյը։ Համբույրը նրանց ուրախություն, եռանդ և աշխատանքի ցանկություն է տալիս։ Նրանք սիրում են ուտել Սուրբ Ծննդյան քաղցրավենիք, բայց չի կարելի նրանց անվանել շատակեր:.
  • Սանտա Կլաուսի եղջերուներ, ութ եղջերու են (բացի Ուոլթերից), որոնք Սուրբ Ծննդին Սանտայի սահնակն են տանում։
  • Քևինն ու Գրեյս, մանկատան երեխաներ են, որոնց կոնֆետները կերել էր Նիկոլաս Գրինքրոուչը։ Նիկոլաս Բարնսվորչը Քևինի և Գրեյսի հետ կիսվել էր կոնֆետներով, և նրանք շնորհակալ էին նրանից։
  • Ռոզիեր ամուսիններ, երիտասարդ ամուսիններ են, ովքեր որդեգրել են Ֆելիքսին։ Նրա հետ միասին նրանք սկսեցին ապրել մեծ տանը Ամերիկայում։ Բայց անսպասելիորեն Պարոն Ռոզիերին աշխատանքից հեռացրին և պարտքերի դիմաց տուն վերցրին նրանից։ Ամենաանձրևոտ օրը ընտանիքը ստիպված էր տեղափոխվել հին թրեյլեր։ Ռոզյե ամուսինները մտավախություն ունեին, որ Ֆելիքսին կարող են հետ տանել մանկատուն՝ տեսնելով, թե ինչ պայմաններում է նա ապրում։ Բայց Սուրբ Ծննդին Սանտան ու Նիկոլաս Բարնսվորչը սահնակով եկան թրեյլերի մոտ։ Սանտայի փոքրիկ խաղալիքե տունը վերածվեց հսկայական տան, այնպես որ այժմ Ռոզիեն և Ֆելիքսը Բնակվելու վայր ունեն։
  • Սանտայի խորհուրդ, Սանտաների խորհուրդն է, որը բաղկացած է յոթ Սանտայից՝ բանավիճող Սանտա, զավեշտական Սանտա, փնթփնթան Սանտա, Շոտլանդացի Սանտա, վիկտորիանական Սանտա, ցրված Սանտայից և խելագար Սանտայից։ Խորհուրդը հավաքվել էր Սանտայի տանը, որպեսզի հիշեցնի նրան, որ պետք է իրավահաջորդ փնտրել։ Նրանք նաև փնտրում էին կախարդական գնդակի հնարավոր իրավահաջորդին, որը նույնպես գլոբուս է հանդիսանում։ Արդյունքում նրանք գտան իրավահաջորդ և, ուրախ, անհետաց։
  • Տեսուչ Ջեֆ Սամսոն, ոստիկանության գեր տեսուչ է, ով ձերբակալել է Սանտային ՝ կասկածելով նրան Նիկոլաս Բարնսվորչի գողության մեջ։ Կարծում էր, որ Սանտայի մորուքը կեղծ է։ Ավելի ուշ նա հավատաց Սանտային և բաց թողեց նրան։ Երբ փոքր տղա էր, խանութից կոնֆետ էր գողացել։ Խորամանկ ու փոքր ինչ ծույլ։
  • Թոմաս Գալահեր, գեր ոստիկան է, ով ձերբակալեց Սանտային, բայց հետագայում հավատաց նրան և բաց թողեց։ Երբ նա փոքր էր, Սանտան նրան նվիրել էր մրցուղի, երկու ծովային ձուկ և խորանարդ։
  • Ջոն Սթիվենս, նիհար ոստիկան է, ով ձերբակալում է Սանտային, սակայն հետագայում հավատում է նրան և բաց թողնում։ Երբ նա վեց տարեկան էր, Սանտան նրան նվիրել էր պլաստմասե ձեռնաշղթաներ, և այժմ զղջում է դրա համար (Ըստ Սանտայի խոսքերի)։ Խորամանկ ու հիմար։

Դերերը հնչունավորել են խմբագրել

  • Ժյուլի Գայե՝ տիկին Ռոզյե, Ֆելիքսի մայրը
  • Ժան-Պիեռ Մարիել՝ Սանտայի նմանակը
  • Լորան Դոյչ՝ Ուոլթեր
  • Պիեռ-Ֆրանսուա Մարտեն-Լավալ՝ Ուոլթեր
  • Բենուա Ալեմանե՝ Սանտա
  • Իզաբել Մերգո՝ տիկին Պալմեր
  • Ռենո՝ Բեատրիս Լավջոյ

Թողարկում խմբագրել

Ֆրանսիայում պրեմիերան կայացել է 2010 թվականի նոյեմբերի 24-ին։ Ավստրալիայում անգլիալեզու տարբերակը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 10-ին (հաջորդ տարվա նոյեմբերի 7-ին թողարկվել է DVD-ով[1]ԱՄՆ-ում մուլտֆիլմի վարձույթով զբաղվել է The Weinstein Company-ն[2]։

Պարգևներ խմբագրել

2011[3] և 2014 թվականներին մուլտֆիլմն արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մրցանակին, արժանացել Է Variety ամսագրի մրցանակին[4]։

Սիքվել և սպին-օֆֆ խմբագրել

2013 թվականին Լյուկ Վինչիգուերան թողարկել է պատմության շարունակությունը՝ «Սանտայի աշակերտը և կախարդական ձյան փաթիլը»[5]։

Կա նաև սփին-օֆֆ՝ «Սանտայի օգնականը» 52 մասից բաղկացած մուլտսերիալը, որը որոշ ժամանակ ցուցադրվել է «Կարուսել» հեռուստաալիքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ShaneJacobson
  2. Keslassy, Elsa (2010 թ․ նոյեմբերի 4). «Weinsteins take 'Santa's Apprentice'». Variety. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  3. Swift, Brendan (2011 թ․ հունիսի 24). «Santa's Apprentice set for cinema release, wins award». Inside Film Awards. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Dale, Martin (2014 թ․ մայիսի 14). «Intl. Film Award: Gaumont Animation Hones Inhouse Series, Feature Films». Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  5. «Santa's Apprentice 2». Snipple Animation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել