Կարուսել (հեռուստաալիք)
«Կարուսել» (ռուս.՝ Карусель), Ռուսաստանի դաշնային պետական համազգային հեռուստաալիք երեխաների և պատանիների համար։ Համարվում է Ռուսաստանի ամենամեծ ընդգրկումն ունեցող մանկական հեռուստաալիքը։ Շուրջօրյա հեռարձակումը իրականացվում է Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնից ամբողջ Ռուսաստանով և աշխարհի շատ երկրներով։
«Կարուսել» մանկապատանեկան հեռուստաալիք | |
---|---|
![]() | |
Տեսակ | հեռուստաալիք |
Երկիր | ![]() |
Հեռարձակման գոտի | ![]() |
Հեռարձակման ժամանակ | շուրջօրյա |
Լեզու | ռուսերեն |
Ղեկավարության կենտրոն | Akademika Korolyova street (Moscow), Մոսկվա, Ռուսաստան և Ostankino Technical Center, Մոսկվա, Ռուսաստան |
Թեմատիկա | մանկապատանեկան |
Բացվեց | 2010 |
Փոխարինեց | ![]() ![]() ![]() |
Հիմնադիր | Դմիտրի Մեդվեդև |
Սեփականատեր | Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն և Channel One Russia. International Net? |
Ղեկավարող անձինք | Ալեքսեյ Եֆիմով, գլխավոր տնօրեն Իգոր Իվանով, գլխավոր տնօրեն Վերա Օբոլոնկինա, գլխավոր խմբագիր Տատյանա Ցիվարևա, գլխավոր խմբագիր |
Կայք | karusel-tv.ru |
«Առաջին ալիք»-ի և ՎԳՏՌԿ-ի համատեղ նախագիծը։ Առաջին հեռարձակումը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 27-ի ժամը 5։00-ին «Ցատկոտող Խումբ» («Прыг-Скок Команда») հաղորդաշարի ցուցադրմամբ։ Համարվում է Ռուսաստանի գլխավոր մանկական հեռուստաալիքը աշխարհում։ Եղել է երկու դաշնային հեռուստաալիքներից մեկը («Կուլտուրա» հեռուստաալիքի հետ միասին, մինչև ՕՏՌ-ի գործարկումը), որոնք հեռարձակվել են առանց գովազդի (2011 թվականից՝ հովանավորչական հոլովակներ)։ 2014 թվականին հեռուստաալիքում հայտնվեցին գովազդներ։ Սկզբից գովազդային հոլովակների միջև ներկայացվում էին տարբեր ապրանքներ երեխաների համար, սակայն 40 տարեկանից բարձր կանացի լսարանի ներգրավման պատճառով սկսեցին ցուցադրվել սննդային ապրանքների և բուժական միջոցների գովազդներ[1]։ Նպատակային լսարանի տարիքը 3-ից 14 տարեկան է։ Հեռարձակման կոնեպցիան և եթերի ձևաչափները մշակվում են մանկական հոգեբանների և մանկավարժների մասնակցությամբ։ Ծրագրերի արտադրությամբ զբաղվում են ինչպես ՎԳՏՌԿ-ն և «Առաջին ալիք»-ը, այնպես էլ արտադրողները (АТВ, «ВайТ Медиа», M-production, APC, «АСС-ТВ»)։ Եթերի հիմքը (մոտ 60%) կազմում են սեփական արտադրության հիմնավոր և ժամանցային ծրագրեր, մնացածը՝ ռուսական և արտասահմանյան գեղարվեստական և անիմացիոն ֆիլմեր։
Հեռուստաալիքի միջազգային (արտասահմանյան) անվանումը՝ Carousel International[2] (hաճախ հանդիպում է տառադարձված տարբերակը՝ Karusel International):
ԿոնցեպցիաԽմբագրել
Մանկապատանեկան «Կարուսել» հեռուստաալիքը ստեղծված է «ՀեռուստաԴայակ» («ТелеНяня») «Բիբիգոն» («Бибигон») հեռուստաալիքների հիման վրա։ 2010 թ․-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեց հրաման 2011 թ․-ի հունվարի 1-ից «ՀեռուստաԴայակ» և «Բիբիգոն» հեռուստաալիքների միավորման մասին՝ որպես մեկ մանկապատանեկան ալիք[3]։
ՍեփականատերերԽմբագրել
Հեռուստաալիքը փաստացի 100%-ով պատկանում է պետությանը[4]՝ 50%-ը «Առաջին ալիք» ԲԸ-ին, 50%-ը «ՎԳՏՌԿ ՖՊՄՁ»-ին։ Հեռուստաալիքը կառավարում է «Կարուսել» ԲԸ-ն (մինչև 2017թ․-ի ապրիլ՝ ՓԲԸ)։ 2017թ․-ի ապրիլից ղեկավարման կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների, որոնց արդյունքը եղավ երկու պաշտոնների (յուրաքանչյուր հիմնադիրից)՝ գլխավոր տնօրենի և գլխավոր խմբագրի պաշտոնների ավելացումը[5][6]։
ՂեկավարությունըԽմբագրել
Գլխավոր տնօրեններԽմբագրել
- Նիկոլայ Դուբովոյ (2010-2015)
- Տատյանա Ցիվարևա (2015-2017)[7]
- Ալեքսեյ Եֆիմով («Առաջին ալիքից», 2017թ․-ից)[5]
- Իգոր Իվանով (ՎԳՏՌԿ-ից, 2017 թ․-ից)[5]
Գլխավոր խմբագիրներԽմբագրել
- Տատյանա Ցիվարևա (2010-2015, 2017թ․-ից՝ ՎԳՏՌԿ-ից[5])՝ 2010-2015 թվականներին ՎԳՏՌԿ-ի մանկապատանեկան ծրագրերի ստուդիայի ղեկավար
- Վերա Օբոլոնկինա (2015 թ․-ից[7], 2017 թ․-ից՝ «Առաջին ալիք»-ից[5]) 2015 թվականից «Առաջին ալիք. համաշխարհային ցանց» ՓԲԸ-ի (ԲԸ) մանկապատանեկան ծրագրերի Դեպարտամենտի ղեկավարն է[8]
Գլխավոր պրոդյուսերներԽմբագրել
Պաշտոնը գործել է 2010 թվականի դեկտեմբերից 2015 թվականի մարտը, հիմա պրոդյուսերի պարտականությունները իրականացնում են հեռուստաալիքի գլխավոր խմբագիրները։
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
Հեռուստաալիքը եվրոպական Hot Bird TV Awards[13] հեռուստատեսության «Լավագույն մանկական ալիք»[14] անվանակարգի երկակի հաղթող է։
2014 թվականի հունվարին «Կարուսել»[15] մանկապատանեկան հեռուստաալիքի հիմնադիրները պարգևատրվել են Ռուսաստանի Դաշնության Կառավարության զանգվածային ինֆորմացիայի ոլորտի 2013 թվականի մրցանակով[16]։
2017 թվականի նոյեմբերի 23-ին[17] հեռուստաալիքի կայքը արժանացել է Ռունետա-2017[18] մրցանակաբաշխության արձանիկին «Առողջություն, ժամանց և հանգիստ»[19] անվանակարգում։
ՀեռարձակումԽմբագրել
«Կարուսել» հեռուստաալիքը մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլտիպլեքսի մեջ։
2011 թ․-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2019 թ․-ի հուլիսի 22-ը հեռուստաալիքը հեռարձակվել է երեք ժամային գոտիներում՝ «+0» (Մոսկվայի ժամանակ), «+3» (Օմսկի ժամանակ) և «+7» (Վլադիվոստոկի ժամանակ)։
2019 թ․-ի հուլիսի 23-ից մինչ օրս հեռարձակվում է հինգ ժամային գոտիներով՝ «+0» (Մոսկվայի ժամանակ), «+2» (Եկատերինբուրգի ժամանակ), «+4» (Կրասնոյարսկի ժամանակ), «+7» (Վլադիվոստոկի ժամանակ) և «+8» (Մագադանի ժամանակ)։
Հեռարձակվում է նաև արտասահմանում «Carousel International» անվանումով։ Միջազգային տարբերակը ռուսական տարբերակից ունի մի քանի տարբերություններ։
Մինչև 2016 թ․-ի սեպտեմբեր[20] «Կարուսել»-ը եղել է այն ռւսական հեռուստաալիքներից մեկը, որոնք գտնվել են ադապտացված արտասահմանյան հեռուստաալիքների ցուցակի մեջ և հեռարձակվել է Ուկրաինայի տարածքից[21]։
Բուլղարիայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում, Սլովենիայում, Կիպրոսում և Ֆրանսիայում հեռուստաալիքը հեռարձակվում է ինչպես կաբելային։
2014 թ․-ին՝ սույն թվականի գարնան ղրիմյան դեպքերից հետո Ղրիմում փոխարինել է ուկրաինական ՍՏԲ հեռուստաալիքին։
2017 թվականի մարտի 1-ից հեռարձակվում է 16։9 ֆորմատով[22]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Коник Леонид. (2017-02-13)։ «Осторожно, дети!»։ ComNews։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 16
- ↑ «WHERE CAN I WATCH CAROUSEL?»։ Первый канал. Всемирная сеть։ Վերցված է 2015 թ․ մայիսի 6
- ↑ «Александр Гуревич: "Карусель" объединила детскую аудиторию "Бибигона" и "Теленяни"» (ռուսերեն)։ Российская газета։ Վերցված է 2019 թ․ ապրիլի 12
- ↑ «Российские детские телеканалы: между прибылью и пользой»։ rdt-info.ru։ 2014-01-31։ Վերցված է 2019 թ․ ապրիլի 12
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Новая структура руководства детского телеканала «Карусель» предполагает двух генеральных директоров и двух главных редакторов.»։ Журнал «Теле-Спутник»։ 2017-04-27։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ Брызгалова Екатерина; Болецкая, Ксения. (2017-04-27)։ «У канала «Карусель» появилось два генеральных директора и два главных редактора»։ Ведомости։ Վերցված է 2017 թ․ ապրիլի 28
- ↑ 7,0 7,1 Новым гендиректором телеканала «Карусель» стала Татьяна Цыварева // ТАСС, 27 марта 2015 года
- ↑ «Вера Оболонкина, директор дирекции детско-юношеских программ "Первый канал. Всемирная сеть", о новом познавательном телевизионном детском проекте "О!"»։ RDT-INFO.RU։ 2016-12-08
- ↑ «Запуск нового детского канала «Карусель»»։ Эхо Москвы։ 2011-01-16
- ↑ «Создатели "Моей планеты" и "Науки 2.0" получили премии правительства»։ Вести.ру։ 2014-01-13
- ↑ «Для детей, которые не спят. Новый детско-юношеский канал "Карусель" вещает уже две недели»։ Российская газета։ 2011-01-12
- ↑ «"Профессионал": детское телевидение»։ Маяк։ 2012-08-19։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է 2019-08-07
- ↑ Каналы ТелеНяня и Время стали победителями международного конкурса Hot Bird TV Awards Archived 2015-02-10 at the Wayback Machine.. Первый канал
- ↑ Детско-юношеский телеканал «Карусель» покорил Европу
- ↑ В День российской печати вручены правительственные премии для СМИ. Российская Газета
- ↑ Дмитрий Медведев вручил премии правительства в области СМИ за прошлый год. Первый канал
- ↑ «Премия Рунета 2017: итоги» (ru-RU)։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 23
- ↑ «Сайт канала «Карусель» стал лауреатом «Премии Рунета-2017»» (ռուսերեն)։ www.karusel-tv.ru։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 23
- ↑ «Номинанты» (անգլերեն)։ nom.premiaruneta.ru։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 23
- ↑ «На Украине запретили детский телеканал «Карусель» за «неправильное размещение» Крыма на карте»։ Росбалт։ 2016-09-29։ Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19
- ↑ «Нацсовет запретил еще четыре российских телеканала»։ МедиаНяня։ Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1
- ↑ «Телеканал «Карусель» переходит на вещание в формате 16:9»։ Сайт «Кабельщик»։ 2017-02-28։ Վերցված է 2017 թ․ մարտի 1