Ալեքսանդր Քեմուրջյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեքսանդր Լևոնի Քեմուրջյան (ռուս.՝ Александр Леонович Кемурджиан, հոկտեմբերի 4, 1921, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ - փետրվարի 24, 2003, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ խորհրդային ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար։ Աշխարհում առաջին լուսնագնացներ և մարսագնացների ստեղծողը։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1971)։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1973)։
ԿենսագրությունԽմբագրել
Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին, Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ 1951 թվականից աշխատել է Համառուսաստանյան տրանսպորտային մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում։ 1969-1991 թվականներին եղել է փոխտնօրեն և գլխավոր կոնստրուկտոր, 1991 թվականից՝ գլխավոր խորհրդական։
Աշխատանքները վերաբերում են շարժիչների հովացման բարձրջերմաստիճանային համակարգերին, «Լուսնագնաց» կայանների ինքնագնաց շասսիների, մասնագիտացված ռոբոտների, Մարսի և նրա արբանյակ Ֆոբոսի մակերևույթի, Վեներայի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրման շարժական սարքերի ստեղծման հարցերին։
ԱնդամակցությունԽմբագրել
- Ռուսաստանի տիեզերագնացության դաշնության անդամ։
- Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի անդամ։
- ԱՄՆ-ի Մոլորակային ընկերության անդամ։
- Եվրոպական երկրաֆիզիկական ընկերության (Գերմանիա) անդամ։
- Տիեզերական տարածքների հետազոտման հանձնաժողովի (թղթակից անդամ)։
ՊարգևներԽմբագրել
- Լենինի շքանշան։
- Խիզախության շքանշան։
- Կարմիր աստղի շքանշան (1944)։
- Հայրենական պատերազմի շքանշան (1945, 1995)։
- Փառքի շքանշան։
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ։
ԵրկերԽմբագրել
- Автоматические станции для изучения поверхностного покрова Луны, М., 1976 (համահեղինակ).
- Передвижение по грунтам Луны и планет, М., 1986 (համահեղինակ).
- Планетаходы, М., 1993.
Արտաքին հղումներԽմբագրել
- Ալեքսանդր Քեմուրջյանի կենսագրությունը Yeghishe.am կայքում(չաշխատող հղում)