Սանդրա Բեքքեր

գերմանացի արվեստագետ

Սանդրա Բեքքեր (գերմ.՝ Sandra Becker, 1967[1], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Բեռլինում բնակվող գերմանացի տեսաարտիստ է, ով նաև ներկայանում է sandrabecker01[2] բեմական անունով[3]։

Սանդրա Բեքքեր
գերմ.՝ Sandra Becker
Դիմանկար
Ծնվել է1967[1]
ԾննդավայրՖրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼոնդոնի արվեստի համալսարան
Մասնագիտությունարվեստագետ, հեռուստատեսային պրոդյուսեր, լուսանկարիչ, քանդակագործ և վիդեոնկարիչ
 Sandra Becker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեքքերը ծնվել է Ֆրայբուրգում՝ դիվանագետներ Ֆոլկմար Բեքքերի և դատավոր Գիզելա Մարիա Բեքքերի ընտանիքում։ Տարրական դպրոց է հաճախել Քյոնիգսվինտերում, իսկ Թուրքիա տեղափոխվելուց հետո, որտեղ հայրն աշխատել է Անկարայում Գերմանիայի դեսպանատանը, նա հաճախել է Պետերսբերգի գիմնազիա։ 1979 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հարավային Ամերիկա և սովորել Լիմայի Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի քոլեջում։ 1982 թվականին տեղափոխվել է Բադ Գոդեսբերգի Հենրիխ Հերց-Գիմնազիա և այնտեղ 1986 թվականին հանձնել իր ավարտական քննությունը։ Արտերկրում գտնվելու ընթացքում սովորել է թուրքերեն և իսպաներեն։

1987 թվականին Բեքքերն աշխատել է Նյու Յորքի Բուեր-սթրիթում գտնվող Ժան Կոկտո Ռեպերտուարային թատրոնի լուսավորության գծով նկարիչ Ջայլս Հոգի օգնական։ 1987-1989 թվականներին սովորել է փիլիսոփայություն և ճարտարապետություն Համբուրգի և Շտուտգարտի համալսարաններում և Մայնի Օֆենբախի գեշտալտունգի Բարձրագույն դպրոցում։ Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջի հրավերով նա 1989 թվականին մեկնել է Լոնդոն, սովորել Կերպարվեստի ֆակուլտետում և 1991 թվականին ավարտել որպես թատրոնի դիզայներ (եռաչափ ձևավորում)՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան (գերազանցությամբ)[4]։

Այնուհետև նա վերադարձել է Գերմանիա և որպես դիզայներ աշխատել Մայնցի պետական թատրոնում։ 1992 թվականին շարունակել է ուսումը Բեռլինի գեղարվեստի համալսարանում Վալի Էքսպորտի մոտ՝ «Վիզուալ հաղորդակցություն» մասնագիտությամբ։ 1993 թվականին հրավիրվել է Սանկտ Պետերբուրգում գտնվող Ռուսաստանի արվեստի ակադեմիա։ Նույն թվականին գրել է իր դիպլոմային աշխատանքը, որտեղ անդրադարձել է «Ժամանում և մեկնում» («Ankunft und Abfahrt») թեմային։ Այնուհետև սովորել է մագիստրատուրայում, փորձարարական ֆիլմերի ձևավորման ոլորտում Հայնց Էմիղոլցի մոտ, որն ավարտել է 1995 թվականին «Warteraum»16 մմ–անոց ֆիլմով։ Արժանացել է Բեռլինի մշակութային Սենատի երիտասարդ տաղանդների առաջխաղացման կրթաթոշակին և Նյու Յորքի DAAD-ի կրթաթոշակին։ 2003 թվականին եղել է Դեսսաուի Բաուհաուզ ղեկավար կազմի անդամ[5]։

Դրանից հետո Բեքքերն աշխատել է որպես դասախոս և 2007-2009 թվականներին եղել է Բեռլինի գեղարվեստի համալսարանի գեղարվեստական վերափոխման գործընթացների գծով հրավիրյալ պրոֆեսոր։ Այստեղ նա ընդգրկվել է տասնմեկ կին դասախոսներից կազմված թիմի կազմում, որոնք միասին աշխատել են Stille Post (Փչացած հեռախոս) գեղարվեստական նախագիծը համալսարանական դասավանդման պրակտիկայում ներդնելու ուղղությամբ։ Այն այսօր էլ դասավանդվում է ուսուցման տեսության դասընթացում[6]։ 2013-2020 թվականներին եղել է Բեռլինի BBK Kulturwerk մեդիա արվեստանոցի համատնօրեն։

2015 թվականին Բեքքերը եղել է հրավիրյալ պրոֆեսոր Բրազիլիայում՝ Պորտու Ալեգրիի Ռիո-Գրանդե-դու-Սուլի Դաշնային համալսարանում (UFRGS)[7]։ Դասավանդել է նաև Բեռլինի Ազատ համալսարանում և 2019 թվականի ամռանից մինչև 2020 թվականի կեսերը եղել է մեդիա ինֆորմատիկայի դասախոս Lette-Verein-ում, իսկ 2020 թվականի սկզբից եղել է Բեռլինի Շտայնբայս համալսարանի կառավարման և տեխնոլոգիաների դպրոցում հավելվածների դիզայնի և վեբ մշակումների դասախոս։

2022 թվականի ամառվանից աշխատում է Շվեյցարիայի Վիքիմեդիա ասոցիացիայում, որը քարոզում է անվճար գիտելիքներ և անվճար բովանդակություն և համարվում է Վիքիպեդիա ինտերնետային կայքի սեփականատերը։ Այստեղ նա պատասխանատու է մշակութային հաստատությունների հետ համագործակցությունների համար (GLAM)[8]:

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • Ինտերսփեյս, ֆոտո և վիդեո աշխատանքներ, Վյուրցբուրգի արվեստի ասոցիացիա, 1996,
  • Ժամանակի ճարտարապետություն, Դոգենհաուս պատկերասրահ, Լայպցիգ/Բեռլին, 1997,
  • Թվային մարմին, Ադլերգասսե պատկերասրահ, Դրեզդեն, 2002,
  • janeinneinja, MAE պատկերասրահ Իրեն Այկմայեր, Բեռլին,2002,
  • Տեսահոլովակի շնորհանդես ստուդիայում, Անդրայչ թանգարանի մշակութային կենտրոն, Իսպանիա, 2005,
  • Ինտերֆեյս, MAE պատկերասրահ Իրեն Այկմայեր, Բեռլին, 2005,
  • Netfilmmakers 11-րդ թողարկում, Կոպենհագեն, 2005,
  • Ժամանակային երևույթներ, Համբուրգի ֆոտոտրիենալե, Կամեր պատկերասրահ, 2011,
  • höhen+++tiefen, վիդեո աշխատանքներ, Ադլերսհոֆի արվեստի և մեդիա կենտրոն, 2011,
  • Social Dissolve, Պորտու Ալեգրիի Գյոթե-ինստիտուտ, Բրազիլիա, 2014։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #120840367 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Jessica Zeller (2006-09-26). «Gleichmaß ist schöner». taz.de. Վերցված է 2020-06-04-ին.
  3. «Homepage sandrabecker01». sandrabecker01.de. Sandra Becker. Վերցված է 2020-06-02-ին.
  4. zur Biografie von Sandra Becker, Schnittstelle, 2006
  5. Stadtkörper. Abschlusspräsentation der 5. Bühnenwerkstatt in Dessau Արխիվացված 2021-11-04 Wayback Machine. BauNetz
  6. Вальтрауд Шваб: Webgrrls: Die vernetzte Frau Արխիվացված 2022-06-02 Wayback Machine В: Die Tageszeitung, 29 сентября 2007 года. (немецкий).
  7. Palestra com a Profa. Sandra Becker — Berlim Արխիվացված 2017-11-14 Wayback Machine. INF, 25 марта 2015 г. (португальский).
  8. Our staff-members Արխիվացված 2022-08-31 Wayback Machine на сайте ассоциации Wikimedia CH (английский)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Բեքքեր» հոդվածին։