Սայգենթալերի կենսագրության հետ կապված սկանդալ
Սայգենթալերի կենսագրության հետ կապված սկանդալ, միջադեպ, որը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ Վիքիպեդիայի անանուն մասնակիցը միստիֆիկացված հոդված է ստեղծել հայտնի գրող և լրագրող Ջոն Սայգենթալերի (անգլ.՝ John Seigenthaler) մասին[1]։ Հոդվածի անկոռեկտ բովանդակությունը միանգամից չի հայտնաբերվել և չի ուղղվել չորս ամսվա ընթացքում, քանի դեռ այն չի հայտնաբերվել Սայգենթալերի կողմից։
Սկանդալը կասկածի տակ է դրել վերցված տեղեկությունների հուսալիությունը Վիքիպեդիայից և նմանատիպ այլ կայքերից, որոնք կարող է խմբագրել օգտատերերից յուրաքանչյուրը[2]։ Այդ դեպքից հետո Անգլերեն Վիքիպեդիայում մի շարք միջոցներ են ձեռնարկվել կեղծ տեղեկատվության առաջացման դեմ պայքարելու համար, այդ թվում՝ անանուն օգտատերերի կողմից նոր հոդվածների ստեղծման ժամանակավոր արգելքը։
2005 թվականի դեկտեմբերի 13-ին տված հարցազրույցում համահիմնադիր Ջիմմի Ուելսն իր անփոփոխ աջակցությունն է հայտնել Վիքիպեդիայի քաղաքականությանը[3], որը թույլ է տալիս չգրանցված օգտատերերին խմբագրել հոդվածները՝ նկարագրելով խմբագիրների մասնակցությունը Չինաստանում և Իրանում գաղտնիության հարցերի տեսանկյունից։ Սակայն դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ վանդալության դեմ պայքարի շրջանակներում նոր հոդվածներ ստեղծելու չգրանցված մասնակիցների արտոնությունները սահմանափակվելու են[3]։
ՄիստիֆիկացիաԽմբագրել
2005 թվականի մայիսի 26-ին Վիքիպեդիայի անգլերեն տարբերակում անանուն օգտատիրոջ կողմից Ջոն Սայգենթալերի մասին կենսագրական հոդված է տեղադրվել, որը հորինված տվյալներ է պարունակել նրա կյանքի և գործունեության մասին։ Դրանց թվում տեղեկություններ են եղել Սայգենթալերի՝ ԽՍՀՄ-ում իբր բազմամյա բնակության և Ջոն Քենեդու և Ռոբերտ Քենեդու սպանություններին նրա մասնակցության մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ հրապարակման հեղինակը ոմն Բրայան Չեյսն (անգլ.՝ Brian Chase) է՝ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում գտնվող «Rush Delivery» սուրհանդակային ընկերության մենեջերը[4], որն, իր ասելով, գրել է այս հոդվածը և այն տեղադրել է Վիքիպեդիայում իր ընկերոջ վրա կատակելու համար, որի ընտանիքը ընկերական հարաբերությունների մեջ էր գտնվում Ջոն Սայգենթալերի ընտանիքի հետ։
Հայտնաբերում և ուղղումԽմբագրել
2005 թվականի սեպտեմբերին Սայգենթալերի ընկերը՝ Վիկտոր Ջոնսոն կրտսերը, հայտնաբերել է հոդվածը և հայտնել է նրան այդ մասին[5]։ Ջոնն այդ տեղեկությունը փոխանցել է ընկերներին և գործընկերներին։ Սեպտեմբերի 23-ին Սայգենթալերի գործընկերը Freedom Forum կայքից Վիքիպեդիա է պատճենել նրա պաշտոնական կենսագրությունը[6]։ Հաջորդ օրը խմբագրումը չեղյալ է հայտարարվել Վիքիպեդիայի խմբագիրներից մեկի կողմից, որը համարել է, որ նոր բովանդակությունն ազատ չէ տարածման համար և վերադարձրել է հոդվածի հին տարբերակը։ Էրիկ Նյուտոնն այդ մասին հայտնել է Սայգենթալերին Նյու Յորքում՝ լրագրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի հանդիպման ժամանակ։ 2005 թվականի հոկտեմբերին Սայգենթալերը կապ է հաստատել Ջիմմի Ուելսի հետ[7], և նա ուղղել է հոդվածը և փակել խմբագրումների պատմության հանրային հասանելիությունը[8]։
Անանուն խմբագրի որոնումներԽմբագրել
2005 թվականի նոյեմբերի 29-ին Սայգենթալերը տեղի ունեցածի մասին հոդված է գրել Յու-Ես-Եյ Թուդեյի համար[9], որում նա Վիքիպեդիան անվանում է «անկոռեկտ և անպատասխանատու հետազոտական գործիք»։ The Tennessean-ի համար Սայգենթալերը պատրաստել է նույն հոդվածի ընդլայնված տարբերակը, որտեղ հայտնել է իր կեղծ կենսագրությունը տեղադրած անանուն խմբագրողին գտնելու անհաջող փորձերի մասին։ Նա խնդրել է BellSouth ընկերությանը՝ անհայտ մասնակցի համացանցային պրովայդերին, նույնականացնել օգտատիրոջն այ-փի հասցեով, սակայն ընկերությունը հրաժարվել է դա անել առանց դատական որոշման։
Wikipedia Watch կայքի հիմնադիր և հակավիքիպեդիական ակտիվիստ Դանիել Բրանդտը հայտնաբերել է, որ այդ մասնակցի այ-փին պատկանում է Rush Delivery ընկերությանը, ինչի մասին նա հայտնել Է Սայգենթալերին, մամուլին և այդ տեղեկությունը հրապարակել է իր կայքում[10]։
2005 թվականի դեկտեմբերի 9-ին Բրայան Չեյսը The Tenessean-ին խոստովանել է, որ Սայգենթալերի մասին կեղծ տեղեկատվություն է տեղադրել Վիքիպեդիայում և ներողությամբ նամակ է գրել Սայգենթալերին[11]։ Դրանից հետո նա հեռացվել է ընկերությունից[12]։ Սայգենթալերը չի ցանկացել դատվել Չեյսի հետ, ավելին՝ նա Rush Delivery ընկերությանը խնդրել է Բրայանին վերադարձնել աշխատանքը, և ընկերությունը համաձայնել է դա անել։ Մամուլին տված հարցազրույցում նա նշել է, որ ամենից շատ վախենում է, որ քաղաքական գործիչների մասին հոդվածների հնարավոր կեղծ խմբագրումների արդյունքում կառավարությունը ստիպված կլինի վերահսկել համացանցը[13]։
Վիքիմեդիա Հիմնադրամի արձագանքԽմբագրել
2005 թվականի դեկտեմբերի 13-ին BusinessWeek-ին տված հարցազրույցում Ջիմմի Ուելսը նշել է այն պատճառները, թե ինչու միստիֆիկացիան այդքան երկար աննկատ է մնացել, և առաջարկել է քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել տեղի ունեցածի կրկնությունից խուսափելու համար։ Նա նշել է, որ չափազանց շատ նոր հոդվածների ստեղծման պատճառով մոդերատորները չեն հասցնում ստուգել դրանց իսկությունը։ Այդ պատճառով ժամանակավորապես նոր կանոն է մտցվել այն մասին, որ նոր հոդվածները կարող են ստեղծել միայն գրանցված օգտատերերն[14], ինչի անհրաժեշտությունը նշել է նաև Սայգենթալերը Վիքիպեդիայի իր քննադատության մեջ։ Սակայն արդեն գոյություն ունեցող հոդվածներում փոփոխություններ կատարելու համար գրանցում չի պահանջվում։
Ուելսը նաև կարծիք է հայտնել, որ հանրագիտարանն ընդհանուր առմամբ (անկախ այն հանգամանքից՝ տպված է այն, թե էլեկտրոնային) չի կարող օգտագործվել որպես առաջնային աղբյուր և չի կարող համարվել լիովին հեղինակավոր (ինչպես կարծում են ոմանք), բայց այնուամենայնիվ Վիքիպեդիան ավելի հուսալի է որպես գիտելիքների տարբեր ոլորտների տեղեկատվական նյութերի աղբյուր, քան այլ համացանցային աղբյուրներ։ Բացի այդ՝ նա Վիքիպեդիան անվանել է «անավարտ աշխատանք»։
Մասնակի փոփոխություններ են կատարվել Վիքիպեդիայի ծրագրային ապահովման և օգտատերերին ուղղված հրահանգների մեջ[15]։ Այսպես, 2005 թվականի դեկտեմբերի 17-ին ի հայտ են եկել «Biographies of living persons» (Հայերեն Վիքիպեդիայում օգտագործվում է նմանատիպ՝ «Ապրող անձանց կենսագրություններ» կանոնը) նոր ցուցումները[16], որոնք խստացնում են ստուգելիության, չեզոքության և ոճի պահանջները, և մասնավորապես, պահանջում են ապրող անձանց մասին չհաստատված կասկածելի տեղեկատվության հեռացում՝ նման իրավիճակներին բնորոշ աղբյուրի հարցման փոխարեն[17]։ Այժմ ապրող մարդկանց կենսագրությունների համար նոր կատեգորիաներ են ստեղծվել։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Cohen, Noam (August 24, 2009)։ «Wikipedia to Limit Changes to Articles on People»։ The New York Times։ Վերցված է April 7, 2012
- ↑ "The State of the News Media 2006 Archived March 22, 2016, at the Wayback Machine.." The Project for Excellence in Journalism. Retrieved on September 14, 2009.
- ↑ 3,0 3,1 Helm Burt (December 13, 2005)։ «Wikipedia: "A Work in Progress"»։ BusinessWeek Online։ Bloomberg Businessweek։ Արխիվացված է օրիգինալից April 11, 2015-ին։ Վերցված է October 16, 2013
- ↑ «The wiki principle»։ Economist։ April 20, 2006
- ↑ Carney John I. (February 13, 2006)։ «Seigenthaler battles online encyclopedia»։ Shelbyville Times-Gazette։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2014-ին։ Վերցված է September 30, 2014
- ↑ Archived version of the rewriting of the official biography.
- ↑ Two deletion log entries of the article.
- ↑ Dalby Andrew (2009)։ The World and Wikipedia: How we are editing reality։ Somerset: Siduri։ էջ 59։ ISBN 978-0-9562052-0-9
- ↑ Seigenthaler John (November 29, 2005)։ «A false Wikipedia 'biography'»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից November 28, 2012-ին։ Վերցված է October 27, 2013
- ↑ Terdiman, Daniel (December 15, 2005)։ «In search of the Wikipedia prankster»։ CNET News.com
- ↑ Автор фальшивой статьи в Википедии чистосердечно признался в содеянном, Lenta.ru, 12.12.2005.
- ↑ Buchanan Brian J. (November 17, 2006)։ «Founder shares cautionary tale of libel in cyberspace»։ First Amendment Center։ Արխիվացված է օրիգինալից February 12, 2007-ին։ Վերցված է October 4, 2011
- ↑ Page Susan (December 11, 2005)։ «Author apologizes for fake Wikipedia biography»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից December 28, 2011-ին։ Վերցված է October 27, 2013
- ↑ Википедия временно заблокировала создание новых статей анонимами, Lenta.ru, 06.12.2005.
- ↑ Ral315 (June 5, 2006)։ «New revision-hiding feature added»։ Wikipedia Signpost
- ↑ «Office actions»։ Wikipedia։ Wikimedia Foundation։ Վերցված է October 12, 2010
- ↑ Правило «Биографии современников» в русской Википедии
Այլ աղբյուրներԽմբագրել
- Boyd Danah (December 17, 2005)։ «Wikipedia, academia and Seigenthaler»։ Corante.com։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2005-ին։ Վերցված է December 18, 2005
- Cooper Charles (December 2, 2005)։ «Wikipedia and the nature of truth»։ News.com
- Lamb Brian (December 9, 2005)։ «Interview with John Seigenthaler»։ C-SPAN Washington Journal
- Mielczarek Natalia (December 11, 2005)։ «Fake online biography created as 'joke'»։ The Tennessean
- Orlowski Andrew (December 12, 2005)։ «There's no Wikipedia entry for 'moral responsibility'»։ The Register (UK)
- Phillips Kyra (December 5, 2005)։ «Live From... Transcript»։ CNN, interview with John Seigenthaler and Jimmy Wales.
- NPR (December 12, 2005)։ «Wikipedia joker eats humble pie»։ BBC News
- NPR (December 6, 2005)։ «Wikipedia to Require Contributors to Register»։ National Public Radio, Talk of the Nation story summary and radio broadcast.
- Seigenthaler John (December 4, 2005)։ «Truth can be at risk in the world of the web»։ The Tennessean(չաշխատող հղում)
- Terdiman Daniel (December 5, 2005)։ «Growing pains for Wikipedia»։ News.com
- Terdiman Daniel (December 7, 2005)։ «Is Wikipedia safe from libel liability?»։ News.com(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
- Արդյո՞ք առցանց հանրագիտարանը, ինչպիսին է Վիքիպեդիան, անձեռնմխելի է զրպարտության հայցերից՝ Պրոֆ․ Անիտա Ռամասաստրիի կողմից Writ կայքում
- Ջոն Սեյգենթալեր, «Wikipedia, WikiLeaks, and Wiccans»՝ 49-րոպեանոց ներկայացում Վանդերբիլթի համալսարանում, Հոկտեմբերի 21, 2011, C-Span Video Library
- «Համացանցում գտել են Վիքիպեդիայի ստախոսին» ՝ Նյու Յորք Թայմսից Քեթրին Սիլայի կողմից
- Ընկերության հեղինակությունը Վիքպեդիայում․ միստիֆիկացիաներ, ոչ միանշանակ փաստեր և «խմբագրական պատերազմներ»։ Ինչպես են գրողից Քենեդու սպանող դարձրել։