Ռոբերտ Քենեդու սպանություն

Ռոբերտ Ֆրենսիս «Բոբի» Քենեդու սպանությունը, ԱՄՆ-ի սպանված նախագահ Ջոն Քենեդու եղբայրը և ԱՄՆ-ի սենատոր։ Սպանությունը տեղի է ունեցել 1968 թվականի հունիսի 5-ին, Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգ, 1968 թվականի նախագահական ընտրություններից առաջ։

Ռոբերտ Քենեդու սպանություն
Տեսակքաղաքական սպանություն և քաղաքական սպանություն
Երկիր ԱՄՆ
ՏեղադրանքԱմբասադոր հյուրանոց
Գրոհի նպատակRFK
Տարեթիվհունիսի 5, 1968
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ5
Ահաբեկիչների քանակ1
 Assassination of Robert F. Kennedy Վիքիպահեստում

Իրադարձությունների հաջորդականությունը խմբագրել

1968 թվականի մարտի կեսերից Ռոբերտ Քենեդին նախընտրական արշավ էր իրականացնում։ Նա ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից ամենահավանականն ու ամենահայտնին էր։ Ներքին քաղաքականության մեջ սենատոր Քենեդին կոչ էր անում սևամորթների և սպիտակամորթների հավասարության, արհմիությունների և բնակչության աղքատ շերտի աջակցության, իսկ արտաքին քաղաքականության մեջ նա հանդես էր գալիս Վիետնամի պատերազմի խաղաղ կարգավորման, խորհրդա-ամերիկյան հարաբերությունների բարելավման՝ միջուկային զենքի մասին բանակցությունների շնորհիվ, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Իսրայելին աջակցելու շուրջ։

1968 թվականին իրադրությունը լարված էր։ Ապրիլի 4-ին Մեմֆիսում սպանվել էր ԱՄՆ-ի սևամորթ քաղաքացիների քաղաքացիական իրավունքների համար պայքարող շարժման առաջնորդ՝ Մարտին Լյութեր Քինգը, ով սատարում էր Ռոբերտ Քենեդուն։ Այս սպանությունը մասսայական անկարգությունների պատճառ դարձավ ԱՄՆ-ի շատ քաղաքերում, ինչպես նաև լրատվամիջոցներին Բոբի Քենեդու սպանության հավանականության քննարկաման առիթ դարձավ։

1968 թվականի գարնանը Քեենեդին հաղթել էր Դեմոկրատական կուսակցության բաց նախնական ընտրության ժամանակ։ Նա հաղթել էր Ինդիանա նահանգում, և Կոլումբիայի մայրաքաղաային շրջանում։ Հունիսի սկզբին նա ադեն ձեռք էր բերել Կալիֆոռնիայի և Հարավային Դակոտայի հիմնական քաղաքերի աջակցությունը, որտեղ հաղթելը ուղիղ ճանապարհ էր բացում դեպի դեմոկրատների համագումար, որտեղ Ռոբերտին պետք է ընտրեին Դեմոկրատական կուսակցության միակ թեկնածու։

1968 թվականի հունիսի 4-ին Կալիֆոռնիայում և Հարավային Դակոտայում կայացել էր բաց նախնական ընտրություն, որտեղ Ռոբերտ Քենեդին հաղթանակել էր։ Հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը սենատոր Ռոբերտ Քենեդին գտնվում էր Լոս Անջելեսի ամենաշքեղ «Ամբասադոր» հյուրանոցում, որը հիմնադրվել է 1921 թվականին, և աշխարհահռչակ էր դարձել այստեղ «Օսկար» կինոմրցանակի մրցանակաբաշխության անցկացման շնորհիվ։ Բաց նախնական ընտրության արդյունքների հայտնելուց անմիջապես հետո, Քենեդին հյուրերի դահլիճում ելույթ ունեցավ սենատորների առաջ։ Դրանից հետո նա հարցազրույց պետք է տար մյուս սրահում։ Որպեսզի կրճատի ճանապարհը, Քենեդին որոշել էր անցնել խոհանոցով, որը միավորում էր երկու սրահները։ Երբ նա անցնում էր խոհանոցով, նրան գնդակահարել են, մահացել է Բարի Սամարացու հիվանդանոցում՝ 26 ժամ անց։ 24 ամյա պաղեստնա-հորդանանցի ներգաղթյալ Սերխան Սերխանը մեղադրվել է Քենեդու սպանության մեջ, և ցմահ բանտարկություն է կրում հանցագործության համար։ Սերխանի փաստաբանները հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ ապացույցներ կան, որ նրան անհիմն են մեղադրել[1]։ Գոյություն ունի մահափորձի ձայնագրությունը։ Մահափորձի ժամանակ տարածքում էր գտնվում թերթերից մեկի անկախ թղթակիցը՝ Ստանիսլավ Օրուշինսկին, և նրա ձայներիզը միացրած էր։ Պնդվում է, որ այդ ձայնագրության մեջ կարելի է լսել 30 կրակոց։ Սերհանը կրակել էր 8-հարվածային ատրճանակից, այստեղից վարկած է ձագել, որ կար երկրորդ հրաձիգը[2]։

Քենեդու մարմինը հանգչել է Նյու Յորքի Սուրբ Պատրիկ տաճարում, երկու օր։ Հուղարկավորության պատարագը տեղի է ունեցել հունիսի 8-ին։ Մարմինը հողին է հանձնվել Արլինգթոնի ազգային գերեզմանատանը՝ եղբոր Ջոն Քենեդու կողքին։ Նրա մահը նախաձեռնել է նախագահի թեկնածուների պաշտպանության իրականացումը՝ ԱՄՆ-ի գաղտնի գործակալությունների միջոցով։ Դեմոկրատկան կուսակցության անդամ Հյուբերթ Համփրին շարունակել է պայքարել նախագահի պաշտոնի համար և սկզբում հաղթել, իսկ վերջում պարտվել Ռիչարդ Նիքսոնին։

Ինչպես եղբոր՝ Ջոնի սպանությունը, Ռոբերտ Քենեդու սպանությունն ու հանգամանքները ծնել են դավադրության բազմաթիվ վարկածներ։ 2017 թվականի դրությամբ Քենեդին հանդիսանում է ԱՄՆ-ի երկու սենատորներից մեկը, որը սպանվել էր պաշտոավարման ժամանակ (մյուս սենատորը Հյուի Լոնգն է)։

Ռոբերտ Քենեդու սպանությունը մշակույթում խմբագրել

  • «Թղթակիցը Վաշինգտոնից» (1972) խորհրդային հեռուստաֆիլմում Ռոբերտ Քենեդու սպանությունը ցուցադրվել է համաձայն ԱՄՆ-ում աշխատող խորհրդային լրագրողի տեսակետի։
  • «Պարալաքսի դավադրություն»» (1974) ֆիլմը անորոշ կերպով հիշեցնում է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու սպանությունը։
  • «Բոբի» (2006) գեղարվեստական ֆիլմի սյուժեն ձևավորվում է 1968 թվականի հունիսի 4-ի իրադարձությունների շուրջ, որոնք տեղի են ունեցել «Ամբասադոր» հյուրանոցում։
  • «Քենեդիները» մինի սերիալի 8-րդ սերիայում տեղի է ունենում Ռոբերտ Քենեդու սպանությունը, իսկ «Քենեդիները։ Կամելոտից հոտո» (2017) մինի սերիալի 1-ին սերիայում ցուցադրվում է Ռոբերտ Քենեդու հուղարկավորությունը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bullet switch proves Sirhan Sirhan innocent of Robert F Kennedy assassination, claim lawyers». Daily Record.co.uk. Վերցված է 12/1/11-ին.
  2. Martinez, Michael (2012 թ․ ապրիլի 30). «RFK assassination witness tells CNN: There was a second shooter». CNN.