Վիքիպեդիայի վերջի կանխագուշակումներ

Տարբեր հրապարակումներ և մեկնաբաններ առաջ են քաշել Վիքիպեդիայի վերջի վերաբերյալ մի շարք կանխագուշակումներ։ Մոտ 2005 թվականին, երբ Վիքիպեդիան արդեն հայտնի է դարձել, մեկը մյուսի հետևից սկսել են ի հայտ գալ դրա դատապարտվածության սցենարներ՝ հիմնված տարբեր ենթադրությունների և վարկածների վրա։ Օրինակ, ոմանք հայտարարել են Վիքիպեդիայի հոդվածների որակի անկման մասին, մինչդեռ մյուսները խոսում էին այն մասին, որ պոտենցիալ խմբագիրները հեռանում են նախագծից։ Վիքիպեդիայի վերջի կանխատեսողները ենթադրում են, որ հայտնվելու է մրցակցող կայք, որն, ի վերջո, փլուզելու է այն, կամ Վիքիպեդիայի համայնքի ներսում տարաձայնությունները հանգեցնելու են Վիքիպեդիայի՝ որպես նախագծի կործանմանը։

«Վիքիպեդիան գոյությու՞ն է ունենալու 20 տարի հետո», 2017 թվականի քննարկում Յոհայ Բենքլերի և Քեթրին Մաերի միջև

Որոշ կանխագուշակումներ ներկայացնում են Վիքիպեդիայի քննադատությունը ճակատագրական թերությամբ, իսկ ոմանք շարունակում են կանխատեսել, որ մեկ այլ կայքն անելու է այն, ինչ անում է Վիքիպեդիան, բայց առանց այդ ճակատագրական թերության։ Այդպիսով, այդ կայքը դառնալու է Վիքիպեդիայի կործանիչ, որը գրավելու է այն ուշադրությունը և աղբյուրները, որոնք այժմ ստանում է Վիքիպեդիան։ Գոյություն ունեն բազմաթիվ ցանցային հանրագիտարաններ, և Վիքիպեդիայի ենթադրյալ փոխարինումների թվում են եղել արդեն փակված Google Knol[1][2], Wolfram|Alpha[3] և AOL Owl[4]։

Ավտոմատացված խմբագրումը զարգացել է տարիների ընթացքում, և որոշ լեզուներով շատ հոդվածներ այդ միջոցով են ստեղծվել։ Որոշ գիտնականներ կանխատեսում են, որ արհեստական բանականությունը և համակարգիչները կարող են աշխատել հոդվածների հետազոտման և ստեղծման ուղղությամբ[5]։

Նախադրյալներ խմբագրել

Որոշ քննադատներ մատնանշում են որոշակի խաբեությունների, սխալների, քարոզչության և այլ վատ բովանդակության վրա և պնդում են, որ լավ բովանդակության պակասը հանգեցնելու է այլ վայրերում ավելի լավ բովանդակություն գտնելուն[6][7]։

Վիքիպեդիան ներգրավում է մի քանի միլիոն կամավոր խմբագիրների ռեսուրսներ։ Տասնյակ հազարավոր մարդիկ ներդնում են բովանդակության մեծ մասը և իրականացնում են որակի վերահսկողություն և տեխնիկական սպասարկում։ 2010 թվականին նրանց թիվն անշեղորեն աճել է, սակայն երբեմն էլ կրճատվել է։ Տարբեր աղբյուրներ կանխագուշակում են, որ, ի վերջո, Վիքիպեդիայի աշխատանքին աջակցելու համար շատ քիչ խմբագիրներ են մնալու, և այն վերանալու է մասնակիցների պակասի պատճառով[6][8][9][10][11][12][13]։

Վիքիպեդիայում կան մի քանի հազար կամավոր ադմինիստրատորներ, որոնք կատարում են տարբեր ֆունկցիաներ, այդ թվում՝ այնպիսի ֆունկցիաներ, որոնք կատարում են ֆորումների մոդերատորները։ Քննադատները նկարագրում են նրանց գործողությունները որպես խիստ, բյուրոկրատական, կողմնակալ, անարդար կամ քմահաճ, և կանխագուշակում են, որ նման գործողությունների վերաբերյալ առաջացած վրդովմունքը հանգեցնելու է կայքի փակմանը[6][14][15]։ Նման քննադատներից ոմանք տեղյակ են ադմինիստրատորների պարտականությունների մասին, իսկ մյուսները պարզապես ենթադրում են, որ նրանք կառավարում են կայքը։

2012 թվականի տարբեր հոդվածներում հաղորդվել է, որ Անգլերեն Վիքիպեդիայում նոր ադմինիստրատորների թվի կրճատումը կարող է վերջ դնել Վիքիպեդիային[16][17]։

Մյուսները ենթադրում են, որ Վիքիպեդիայից օգտակար հոդվածների անհիմն ջնջումը կարող է կանխագուշակել դրա վերջը։ Դա հանգեցրել է Deletionpedia-յի ստեղծմանը, որն իր ցանկությամբ դադարել է գոյություն ունենալ՝ վեբ արխիվում տեղադրված իր բովանդակությամբ[18]։

Խմբագիրների թվի կրճատում խմբագրել

 
Անգլալեզու Վիքիպեդիայի նորեկ (դեղին), ակտիվ (կանաչ) և բավականին ակտիվ (շագանակագույն) խմբագիրների թիվն ըստ տարիների

The Economist ամսագրում հրապարակված 2014 թվականի միտումների վերլուծությունը ցույց է տվել, որ «Անգլերեն տարբերակի խմբագիրների թիվը վերջին յոթ տարվա ընթացքում կրճատվել է մեկ երրորդով»[19]։ Անգլերեն Վիքիպեդիայում ակտիվ խմբագիրների հեռացման գործակիցը նկարագրվել է The Economist-ի կողմից որպես զգալիորեն ավելի բարձր, քան այլ լեզուներում (ոչ անգլերեն Վիքիպեդիաներում)։ Այն հաղորդել է, որ 2008 թվականից ի վեր այլ լեզուներում «ակտիվ խմբագիրների» թիվը (նրանք, ովքեր ունեն առնվազն հինգ խմբագրումներ մեկ ամսվա ընթացքում) եղել է համեմատաբար մշտական՝ մոտ 42,000 խմբագիր, սեզոնային շեղումներով պայմանավորված թվի կրճատումներով կամ ավելացումներով։

Անգլերեն Վիքիպեդիայում ակտիվ խմբագիրների թիվը հասել է իր գագաթնակետին 2007 թվականին և կազմել է շուրջ 50,000 խմբագիր, իսկ 2014 թվականին այն նվազել է մինչև 30,000 խմբագիր[19]։ Նման արագությամբ գծային անկման դեպքում անգլերեն Վիքիպեդիայում տասնմեկ տարի հետո ակտիվ խմբագիր չի մնալու։

The Economist ամսագրում հրապարակված միտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այլ լեզուներով (ոչ անգլերեն Վիքիպեդիաներում) ակտիվ խմբագիրների թիվը մնում է համեմատաբար մշտական՝ պահպանելով դրանց թիվը մոտավորապես 42,000 ակտիվ խմբագիրների մակարդակում։ Եվ նման հակադրությունը ցույց է տալիս այդ լեզուներով Վիքիպեդիայի արդյունավետությունը՝ վերականգնվող և կայուն հիմքի վրա ակտիվ խմբագիրների պահպանման համար[19][20]։

Ինչպես Էնդրյու Լիհը, այդպես էլ Էնդրյու Բրաունը պնդում են, որ սմարթֆոնների օգնությամբ Վիքիպեդիայի խմբագրումը դժվար է և հուսալքում է նոր պոտենցիալ մասնակիցներին[21][22]։ 2013 թվականին հրապարակված հոդվածում Թոմ Սիմոնիտը MIT Technology Review-ից ասել է, որ մի քանի տարի շարունակ Վիքիպեդիայի խմբագիրների թիվը նվազել է, և պնդել է, որ բյուրոկրատական կառուցվածքը և կանոնները դրա գործոններից են։ Սիմոնիտը պնդել է, որ որոշ վիքիպեդիստներ օգտագործում են շփոթված կանոնները և ուղեցույցներն ուրիշների նկատմամբ գերակշռելու համար և շահադիտական շահագրգռվածություն ունեն ստատուս-քվոյի պահպանման հարցում[23]։ Լիհն ասում է, որ ներկայումս գրանցված մասնակիցների միջև լուրջ տարաձայնություններ կան, թե ինչպես լուծել այդ խնդիրը։ Նա վախենում է, որ Վիքիպեդիան երկարաժամկետ ապագա կունենա, մինչդեռ Բրաունը մտավախություն ունի, որ Վիքիպեդիայի հետ կապված խնդիրները կմնան և մրցակից հանրագիտարանները չեն փոխարինի դրան[21][22]։

Դիտողների և միջոցների աղբյուրներ խմբագրել

2015 թվականի դրությամբ նկատվել է Վիքիպեդիան համակարգիչներից դիտող մարդկանց թվի նկատելի նվազում։ Հեռախոսների ավելի լայն օգտագործումը դիտվել է որպես սպառնալիք, առնվազն դրամահավաքի համար։ Այդ ժամանակ Վիքիմեդիա Հիմնադրամը հաղորդել է տարեկան բյուջետային ծախսերին համարժեք պահուստների մասին։ Մյուս կողմից, վարձատրվող աշխատակիցների թիվը կտրուկ աճել է, ինչը նշանակում է, որ ծախսերը նույնպես աճել են[24]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Helft, Miguel (2008 թ․ հուլիսի 23). «Wikipedia, Meet Knol». The New York Times (անգլերեն).
  2. Dawson, Christopher (2008 թ․ հուլիսի 28). «Google Knol - Yup, it's a Wikipedia killer». ZDNet (անգլերեն). CBS Interactive.
  3. Dawson, Christopher (2009 թ․ մայիսի 17). «Wolfram Alpha: Wikipedia killer?». ZDNet (անգլերեն). CBS Interactive.
  4. Techcrunch (2010 թ․ հունվարի 18). «Is Owl AOL's Wikipedia-Killer?». www.mediapost.com (անգլերեն).
  5. Liu, Peter J.; Saleh, Mohammad; Pot, Etienne; Goodrich, Ben; Sepassi, Ryan; Kaiser, Łukasz; Shazeer, Noam. «Generating Wikipedia by Summarizing Long Sequences». Mountain View, CA: Google Brain. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին. Published as a conference paper at ICLR 2018
  6. 6,0 6,1 6,2 Simonite, Tom (2013 թ․ հոկտեմբերի 22). «The Decline of Wikipedia». MIT Technology Review (անգլերեն). Massachusetts Institute of Technology.
  7. Dawson, Christopher (2008 թ․ դեկտեմբերի 9). «Will Virgin Killer be a Wikipedia killer?». ZDNet (անգլերեն). CBS Interactive.
  8. Lih, Andrew (2015 թ․ հունիսի 20). «Can Wikipedia Survive?». The New York Times.
  9. Halfaker, Aaron; Geiger, R. Stuart; Morgan, Jonathan T.; Riedl, John (2012 թ․ դեկտեմբերի 28). «The Rise and Decline of an Open Collaboration System» (PDF). American Behavioral Scientist. էջեր 664–688. doi:10.1177/0002764212469365.
  10. Chen, Adrian (2011 թ․ օգոստոսի 4). «Wikipedia Is Slowly Dying». Gawker.
  11. Brown, Andrew (2015 թ․ հունիսի 25). «Wikipedia editors are a dying breed. The reason? Mobile». The Guardian.
  12. Angwin, Julia; Fowler, Geoffrey A. (2009 թ․ նոյեմբերի 27). «Volunteers Log Off as Wikipedia Ages». Wall Street Journal.
  13. Derakhshan, Hossein (2017 թ․ հոկտեմբերի 19). «How Social Media Endangers Knowledge». Wired.
  14. James, Andrea (2017 թ․ փետրվարի 14). «Watching Wikipedia's extinction event from a distance». Boing Boing.
  15. Carr, Nicholas G. (2006 թ․ մայիսի 24). «The death of Wikipedia». ROUGH TYPE.
  16. Meyer, Robinson (2012 թ․ հուլիսի 16). «3 Charts That Show How Wikipedia Is Running Out of Admins». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  17. Henderson, William (2012 թ․ սեպտեմբերի 5). «Wikipedia reaches a turning point: it's losing administrators faster than it can appoint them». Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  18. Sankin, Aaron. «Archive of deleted Wikipedia articles reveals site's imperfections». The Daily Dot. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. «Wikipedia, which has an entry on fart jokes, still deems some topics unworthy of inclusion.»
  19. 19,0 19,1 19,2 «The future of Wikipedia: WikiPeaks?». The Economist. 2014 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
  20. Andrew Lih. Wikipedia. Alternative edit policies at Wikipedia in other languages.
  21. 21,0 21,1 Lih, Andrew (2015 թ․ հունիսի 20). «Can Wikipedia Survive?». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  22. 22,0 22,1 Brown, Andrew (2015 թ․ հունիսի 25). «Wikipedia editors are a dying breed. The reason? Mobile». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  23. Simonite, Tom (2013 թ․ հոկտեմբերի 22). «The Decline of Wikipedia». MIT Technology Review. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.
  24. Dewey, Caitlin (2015 թ․ դեկտեմբերի 2). «Internet Culture: Wikipedia has a ton of money. So why is it begging you to donate yours?». Washington Post. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. Tiwari, Aditya (2018 թ․ փետրվարի 19). «Free 'Wikipedia Zero' Is Shutting Down After Serving 800 Million Users». Fossbytes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.

Հետագա ընթերցում խմբագրել