Լիա Սաֆարյան
հայ ճարտարապետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիա Սամվելի Սաֆարյան (մայիսի 27, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 20, 2000, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ։
Լիա Սաֆարյան | |
---|---|
Ի ծնե | Լիա Սամվելի Սաֆարյան |
Ծնվել է | 1932, մայիսի 27 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | 2000, հունվարի 20 |
Վախճանի վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Lia Safaryan Վիքիպահեստում |
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանի դուստրն է, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սպարտակ Խաչիկյանի կինը։
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Համահեղինակների հետ Սաֆարյանի նախագծերով կառուցվել են՝
- ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների ինստիտուտների շենքը Երևանում, 1972
- Օպտիկա-մեխանիկական լաբորատորիան Աշտարակում, 1972
- Կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տան քոթեջները Դիլիջանում, 1984
- «Օլգինկա» դպրոցական ճամբարը Տուապսեում, 1972
- Հոսպիտալ Մոգադիշոյում (Սոմալի), 1972
Հեղինակ է էսսեների՝
- «Կարո Հալաբյան»
- «Սամվել Սաֆարյան»
- «Մակաբե Մանուելյան»
- «Սպարտակ Կնտեղցյան»
- «Հայաստանի ճարտարապետների միություն։ Պատմության էջեր» ժողովածու, 1989
- Հայաստանի ճարտարապետների միության անդամների համառոտ կենսագրական «Ճարտարապետ» տեղեկագիրք, 1998 (բոլորը՝ ռուսերեն)
Տարվա լավագույն կառույց համամիութենական ստուգատեսի դափնեկիր է (1984)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.