Սամվել Բաղդասարյան (քանդակագործ)

Հայ ժամանակակից արվեստագետ

Սամվել Սարգսի Բաղդասարյան (հունվարի 20, 1956(1956-01-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 2017(2017-08-20), Երևան, Հայաստան), հայ արվեստագետ, քանդակագործ։

Սամվել Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 20, 1956(1956-01-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 20, 2017(2017-08-20) (61 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1975) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1980)
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրՀենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն

ԿենսագրությունԽմբագրել

Սամվել Բաղդասարյանը ծնվել է 1956 թվականին, Երևանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1980 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
1983 թվականից Գեղագիտության ազգային կենտրոնի խեցեգործության արվեստանոցի դեկավարն է, 1997 թվականից՝ Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի տնօրեն, 1999 թվականից դասավանդում է Հայկական բաց համալսարանում (կերպարվեստի ֆակուլտետի հիմնադիրներից, 2004 թվականից՝ դեկան)[1]։

Աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում[2], Մոսկվայի Արևելքի թանգարանում, Սարդարապատի ազգային թանգարանում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Չիկագոյի «Վիկի Հովհաննիսյան» ժամանակակից արվեստի պատկերասրահում, Երևանի «Ակադեմիա» պատկերասրահում և այլ անձնական հավաքածուներում[3]։

ՍտեղծագործություններըԽմբագրել

Ստեղծագործել է հիմնականում խեցեգործության բնագավառում։ Ստեղծել է գեղանկարներ, ձևավորել հեռուստատեսային և օպերային ներկայացումներ։
Գործերից են՝

ՑուցահանդեսներըԽմբագրել

  • «Հայաստան. հին մշակույթի երկրի վերահայտնագործումը», Բոխում, Գերմանիա (1995)
  • Վենետիկի XLVI բիենալեում Առաջին հայկական տաղավարը ՝ Վենետիկ, Իտալիա (1995)
  • «Մոսկվա-Երևան. Տապանի հարցը» համադրողներից մեկը՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, (1995)
  • «Geo-Kunst expedition» ակցիա, «Documenta X», Կասել, Գերմանիա (1997)
  • «Great Atrophy». «Հայարտ» մշակութային կենտրոն, Երևան (1999 )
  • «Հատման գիծ», «Հայարտ» մշակութային կենտրոն, Երևան (2003)
  • «Adieu Parajanov». Kunsthalle, Վիեննա, Ավստրիա (2003)
  • «Սովետական ԱգիտԱրտ։ Վերականգնում» (Soviet AgitArt. Restoration) Arsenal ժամանակակից արվեստի կենտրոն, Բիալիստոկ, Լեհաստան (2011)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. «Երևանի ժամանակակից արվեստի թանգարան»։ Artuyt։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին։ Վերցված է 2019-01-20 
  3. «AV Production - Սամվել Բաղդասարյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-20