Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան
Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան (ռուս.՝ Московский музей современного искусства, MMoMA), գեղարվեստի քաղաքային թանգարան Մոսկվայում։ Բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ին։ Ռուսաստանի առաջին հանրային քաղաքային թանգարանն է, որն ամբողջությամբ մասնագիտացված է XX-XXI դարերի արվեստի մեջ։
Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ռուսաստան[1] |
Տեղագրություն | Մոսկվա |
Կազմված է | Vadim Sidur museum? |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 15, 1999 |
Տնօրեն | Զուրաբ Ծերեթելի |
Կայք | mmoma.ru |
Պատմություն
խմբագրելԹանգարանը բացվել է 1999 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայի կառավարության և Մոսկվայի մշակույթի քաղաքային վարչության աջակցությամբ։ Թանգարանի հիմնադիր-տնօրեն է դարձել Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին։ Թանգարանի հավաքածուի համար հիմք է հանդիսացել Զուրաբ Ծերեթելու անձնական հավաքածուի 20-րդ դարի արվեստագետների ավելի քան 2000 ստեղծագործություններ։ Հետագայում թանգարանային ֆոնդը զգալիորեն հարստացել է. հավաքածուն շարունակաբար ընդլայնվում է գնումների և նվերների հաշվին։
Թանգարանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում։ Թանգարանի հիմնական շենքը, որտեղ ներկայացվում են մշտական ցուցադրություններն ու ժամանակավոր ցուցահանդեսներ, տեղավորված է Պետրովկա փողոցում գտնվող վաճառականական Գուբինի նախկին առանձնատանը, որը համարվում էր XVIII դարի հուշարձան, կառուցել էր ռուս ճարտարապետ Մատվեյ Կազակովը։ Թանգարանի ենթակայության ներքո կան երկու ցուցահանդեսային տարածքներ՝ Երմոլաևյան նրբանցքի հինգ հարկանի շենքը և Տվերսկոե բուլվարի ընդարձակ պատկերասրահը։ Թանգարանը ցուցահանդեսներ է կազմակերպում նաև Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ժամանակակից արվեստի պետական թանգարանում (Գոգոլի բուլվար 10) և Բոլշոյ գրուզինսկոյ 15 հասցեում գտնվող Զուրաբ Ծերեթելու թանգարան-արվեստանոցում։
Հավաքածու
խմբագրելԱվանգարդ
խմբագրելԹանգարանի հավաքածուն ներառում է 20-րդ դարի ռուս դասական վաղ ավանգարդիզմի ներկայացուցիչների աշխատանքները, որոնցից շատերը ձեռք են բերվել աճուրդի ժամանակ, եվրոպական և ամերիկյան պատկերասրահներից, հայրենադարձվել են արտերկրից։ Ներկայացված են Կազիմիր Մալևիչի, Մարկ Շագալի, Նատալյա Գոնչարովայի, Միխայիլ Լարինովի, Ալեքսանդր Էքստերի, Արիստարքոս Լենտուլովի, Վլադիմիր Տատլինի, Պավել Ֆիլոնովի, Վասիլի Կանդինսկու գեղանկարները, Ալեքսանդր Արխիպենկոյի, Օսիպ Ցադկինի քանդակները։ Թանգարանում ներկայացված են նաև վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի աշխատանքները։
-
«Компания заходите» Նիկո Փիրոսմանի, մինչև 1917, մետաղ, յուղաներկ, 96,5 Х 70,5
-
«Ինքնադիմանկար», Կազիմիր Մալևիչ, 1934, կտավ, յուղաներկ, 55 Х 45
Նոնկոնֆորտիստներ
խմբագրելՑուցադրության տպավորիչ մի բաժին նվիրված է 1960-1980-ական թվականների նկարիչ-նոնկոնֆորմիստներին։ Դրանք այն վարպետների աշխատանքներն են, որոնք գործել են «ընդհատակյա», իսկ այժմ հայտնի են Ռուսաստանում և արտերկրում, այդ թվում` Իլյա Կաբակովը, Անատոլի Զվերևը, Վլադիմիր Յակովլևը, Վլադիմիր Նեմուխինը, Վիտալի Կոմարը, Ալեքսանդր Մելամիդը, Դմիտրի Կրասնոպևցևը, Լեոնիդ Շվարցմանը, Սերգեյ Ալֆյորովը, Կորյուն Նահապետյանը և այլք։
Ժամանակակից նկարիչներ
խմբագրելԹանգարանն աջակցում է Ռուսաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը և շարունակ համալրում է իր հավաքածուն։ Հավաքածուում ներկայացված են Բորիս Օռլովի, Դմիտրի Պրիգովի, Ֆրանսիսկո Ինֆանտեի, Օլեգ Կուլիկի, Ալեքսանդր Բրոդսկու, Աիդան Սալախովայի, Վլադիմիր Դուբոսարսկու, Ալեքսանդր Վինոգրադովի, Վիկտոր պիվովարովի, Կոնստանտին Զվեզդոչյոտովի, Անդրեյ Վարտենևի, Սերգեյ Չեսնոկով-Լադիժենսկու, Յուրի Շաբելնիկովի և այլոց աշխատանքները։
-
Յուրի Շաբելնիկով, «Աշխատավոր զինվորներին». կտավ, ածուխ, 300х400
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։ |