Սամանտա Փաուեր (անգլ.՝ Samantha Power, սեպտեմբերի 21, 1970(1970-09-21)[1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի պետական գործիչ, քաղաքագետ և իռլանդական ծագում ունեցող լրագրող:

Սամանտա Փաուեր
Samantha Power official portrait.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի քոլեջ, Lakeside High School? և Հարվարդի իրավունքի դպրոց
Մասնագիտություն՝ լրագրող, դիվանագետ, մանկավարժ, գրող և իրավապաշտպան
Ազգություն իռլանդացի
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1970(1970-09-21)[1][2][3][4] (49 տարեկան)
Ծննդավայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ամուսին Cass Sunstein?
 
Պարգևներ

Պուլիցերի մրգանակ հիմնական ոչ գեշարվեստականի համար, J. Anthony Lukas Book Prize?, Թայմ 100 և Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակ

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և 2003 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիր «խնդիրը դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարում» գրքի համար, Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական վերջինիս նախընտրական քարոզարշավի ժամանակ: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը 2013 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը:

«Թայմս» ամսագիրը բնութագրել է նրան`«Փաուերը մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն-կառավարիչ է։ Կարրան Հարվարդում խղճի նոր ձայն է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական էլիտայի համար»: Փաուերն ընդգրկվել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[5]։ Նա ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի միջազգային հարաբերությունների տնօրենն է[6]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Դուբլին Կասլնոկի արվարձանում, որտեղ ապրել է ինը տարի[7]։ 1979 թվականին ծնողների հետ գաղթել է ԱՄՆ[8]։ Սովորել է Lakeside High School-ում, Ատլանտայում, որտեղ եղել է բասկետբոլի թիմի անդամ։ Այնուհետև նա ընդունվել է Եյլի համալսարան և ավարտել այն՝ ստանալով հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան, որտեղ ընդգրկված էր «Ավրելիան» ուսանողական ընկերությունում։

1993-1996 թվականներին աշխատել է որպես լրագրող՝ լուսաբանելով Հարավսլավիայի հակամարտությունները այնպիսի հրատարակությունների համար, ինչպիսիք են U. S. News & World Report-ը, The Boston Globe-ը, The Economist-ը և The New Republic-ը։ Վերադառնալով ԱՄՆ՝ ընդունվել է Հարվարդի իրավունքի դպրոց, որտեղ 1999 թվականին ստացել է իրավունքի դոկտորի աստիճան։ Հաջորդ տարի նա հրատարակել է իր առաջին գիրքը՝ Գրեհամ Ալիսոնի խմբագրությամբ առաջատար իրավապաշտպանների «Մարդու իրավունքների իրականացում. ոգեշնչումից դեպի ներգործություն» էսսեների ժողովածուն:

Ամերիկան ցեղասպանության դարում «երկրորդ գիրքն առաջարկում է վերլուծել կառավարությունների և միջազգային հանրության անկարողության հիմնական պատճառները՝ հավաքական կերպով ճանաչել ցեղասպանությունները (Հայոց ցեղասպանությունից մինչև Ռուանդայի ցեղասպանությունը) և արդյունավետ արձագանքել դրանց[9]։ Գիրքը նշվել է Պուլիտցերյան մրցանակով և Դ. Էնթոնիի գրքի մրցանակով[10]: Կարդալուց հետո Բարաք Օբաման Սամանտա Փաուերին հրավիրել է աշխատել միասին[11]։ Միևնույն ժամանակ, գիրքը քննադատվել է Հովարդ Զիննի, Էդվարդ Հերմանի և Ջոզեֆ Նևինի կողմից[12][13][14]։

1998-2002 թվականներին Փաուերը զբաղեցրել է Հարվարդի համալսարանի Carr Center for Human Rights Policy-ի տնօրեն-կառավարչի պաշտոնը:

«Թայմը» Փաուերին ընդգրկել է 2004 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[15]։ 2007 թվականի աշնանից նա սկսել է իր կանոնավոր սյունակը վարել «Թայմ»-ում։ Նույն թվականին Փաուերը մասնակցել Է Իրաքում պատերազմի մասին Չարլզ Ֆերգյուսոնի վավերագրական ֆիլմում, No End in Sight-ը, որը պատմում է Բուշի վարչակազմի կողմից թույլ տրված հիմնական սխալների մասին:

2005-2006 թվականներին Փաուերն աշխատել է դեմոկրատների կուսակցությունից սենատոր Բարաք Օբամայի գրասենյակում և մի քանի անգամ նրա ուշադրությունը գրավել Դարֆուրի հակամարտության վրա[16]: Նախագահական ընտրությունների ընթացքում Փաուերը, որպես արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, մասնակցել է 2008 թվականին Օբամայի նախագահական ընտրարշավին, որի ժամանակ Հիլարի Քլինթոնի մասին արտահայտվել է որպես «հրեշի մասին»[17][18]: Շուտով Փաուերը, The Scotsman-ին տված հարցազրույցում, ներողություն է խնդրել իր արտահայտության համար, իսկ ավելի ուշ հրաժարական է տվել նախընտրական կազմակերպության շտաբից[19]:

Փաուերի երրորդ գիրքը՝ «մրցավազք կրակի հետևից.Սերժիու Վիեյրա դի Մելլուն և պայքար երկրի փրկության համար», լույս է տեսել 2008 թվականի փետրվարի 14-ին։ Գիրքը, ինչպես ենթադրում է անվանումը, նվիրված է 2003 թվականի օգոստոսին Իրաքում հյուրանոցի պայթյունի հետևանքով զոհված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Սերժիու Դի Վիեյրանին, նրա կոլեկտիվի մյուս անդամների հետ միասին: Գիրքը հիմք է ծառայել Գրեգ բարքերի կողմից նկարահանված Sergio վավերագրական ֆիլմի համար։

Նրա չորրորդ գիրքը՝ «անհանգիստ ամերիկացին. Ռիչարդ Հոլբրուկը աշխարհում» (Դերեք Հոլթի խմբագրությամբ), իրենից ներկայացնում էր Հոլբրուկի ընկերների և գործընկերների նամակների հավաքածու՝ նրա նշանավոր էսսեների հետ միասին:

System of a Down խմբի հետ նկարահանվել է «Ճչացողներ» ֆիլմում։

2014 թվականի փետրվարին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեկնաբանելով Փուսի Ռայըթ-ի մասնակիցների հետ Փաուերի հանդիպումը, հայտարարել էր, որ Փաուերը պետք է միանա խմբին և նրանց հետ ելույթ ունենա Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի մոտ, Մեքքայում և Երուսաղեմի Լացի պատի մոտ[20][21][22]: Փաուերն ինքը Թվիթթերյան իր էջում գրել է, որ երգել չի կարողանում, իսկ եթե կարողանար, կնախընտրեր Փուսի Ռայըթ-ի հետ քննչական մեկուսարանի կալանավորների առջև «Նավաստիական լռություն» երգով ելույթ գալ[22]։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսին՝ Քասս Սանստեյն (2008 թվականից), երեխաները` Դիկլան (2009 թվական) և Ռիան (2012 թվական):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  4. 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
  5. 100 самых влиятельных людей планеты
  6. Harvard News
  7. Clodagh Sheehy (2008-11-29)։ «welcome: IRISHwoman who resigned is back on obama's team after labelling hillary a 'monster'»։ Evening Herald (անգլերեն) (Dublin)։ Վերցված է 2011-01-29 
  8. Once upon a Nomar — Columns — The Boston Globe
  9. Power, Samantha. A Problem from Hell: America and the Age of Genocide. pp. xvii-xviii. Basic Books, 2002. ISBN 0-465-06150-8
  10. «J. Anthony Lukas Prize Project winners» (անգլերեն)։ Nieman Foundation for Journalism at Harvard։ Վերցված է 2011-03-16 
  11. «Люди Билла Клинтона идут на новый срок»։ «Коммерсантъ»։ 2008-03-05։ Վերցված է 2017-09-30 
  12. Howard Zinn (2007-08-21)։ «On Terror» (անգլերեն)։ ZNet։ Վերցված է 2011-01-01 
  13. Edward Herman (2007-08-27)։ «Response to Zinn on Samantha Power» (անգլերեն)։ ZNet։ Վերցված է 2011-01-01 
  14. Joseph Nevins (2002-05-20)։ «Review of "A Problem from Hell"» (անգլերեն)։ The Nation։ Վերցված է 2011-01-04 
  15. «TIME 100: Samantha Power»։ Time (անգլերեն)։ 2003-04-19։ Վերցված է 2010-05-23 
  16. The Radical Roots of Barack Obama, Rolling Stone
  17. Gerri Peev. 'Hillary Clinton’s a monster': Obama aide blurts out attack in Scotsman interview, Scotsman, 07 March 2008
  18. Валентин Богданов. Заседание СБ ООН: постпред США опустилась до уровня бульварной прессы // Вести.ру, 20.03.2014
  19. Cara Buckley (2008-03-16)։ «A Monster of a Slip» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2008-03-16 
  20. Виталий Чуркин предложил представителю США при ООН Саманте Пауэр присоединиться к Pussy Riot // Russia Today/Associated Press, 06.02.2014
  21. Постпред США при ООН Саманта Пауэр и её коллега из РФ Виталий Чуркин обменялись язвительными комментариями по поводу её встречи с участницами группы Pussy Riot // Радио России/Интерфакс, 06.02.2014
  22. 22,0 22,1 Постпред России в ООН предложил коллеге из США выступать вместе с Pussy Riot // Аргументы недели, 17.02.2014

Արտաքին հղումներԽմբագրել

Նախորդող՝
Սյուզան Ռաիս
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
2013-2017 թվականներ
Հաջորդող՝
Նիքի Հեիլի