Սամանդ Ալի Սիաբանդով (նոյեմբերի 20, 1909(1909-11-20)[1], Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 14, 1989(1989-11-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (մարտի 24-ին 1945), փոխգնդապետ (1943), ԽՄԿԿ անդամ (1931

Սամանդ Ալի Սիաբանդով
Ծնվել էնոյեմբերի 20, 1909(1909-11-20)[1]
ԾննդավայրԿարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 14, 1989(1989-11-14)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ և գրող
Լեզուքրդերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1950), Հայկական գյուղատնտեսության ինստիտուտը (1966)։ Սիաբանդովը 1938-1941 թվականներին եղել է ՀԿԿ Ալագյազի (այժմ՝ Արագածի) շրջկոմի 1-ին քարտուղար։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Հերոսի կոչմանն արժանացել է Բելառուսիայի ազատագրման ժամանակ Նարևի ափին (Դզբոնտ գյուղի մոտ) հենակետի պաշտպանության մարտերում (1944 թվականի աշնանը) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945 թվականից աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1946 թվականին՝ ՀԿԿ Ալագյազի շրջկոմի 1-ին քարտուղար։ 1952 թվականից՝ ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1959 թվականից՝ գյուղմինիստրության կադրերի գլխավոր վարչության պետ։

ԽՍՀՄ 2-րդ և 4-րդ, ՀԽՍՀ 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Գերագույն սովետների դեպուտատ։ Զբաղվել է նաև գրական աշխատանքով (գրել է պոեմներ՝ «Սիաբանդ և Խաջե», 1962 (հայերեն), «Երջանիկ ճակատագիր», 1969 (քրդերեն), Ա․ Չաչանի հետ կազմել «Հայ-քրդերեն բառարան», 1957)։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, «Հայրենական պատերազմի» 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի, «Պատվո նշան» 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 351