Սաղոռնիա

լեռ Վրաստանում

Սաղոռնիա (վրաց.՝ საყორნია), լեռնագագաթ Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզի տարածքում՝ Օզուրգեթի շրջանում։

Սաղոռնիա
Տեսակլեռ
Երկիր Վրաստան[1]
Վարչատարածքային միավորԳուրիայի մարզ
ԼեռնաշղթաՄեսխեթի լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից2752 մետր
Սաղոռնիա (Վրաստան)##
Սաղոռնիա (Վրաստան)

Ռելիեֆ

խմբագրել

Սաղոռնիան հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսային երեք լեռնաշղթաներից (Մեսխեթ, Շավշեթ, Թրիալեթ) մեկի՝ Մեսխեթի ամենաբարձր գագաթներից մեկը (2752 մ)։ Հարավային լանջերը գտնվում են Աջարիայի կազմում, իսկ հյուսիսում կտրուկ անցում է կատարվում դեպի Ռիոնի դաշտավայրը։

Բնություն

խմբագրել

Լեռան հողմահայաց լանջերը ծածկված են մերձարևադարձային կոշտատերև մշտադալար անտառներով, որոնց միջով հոսող գետերից հայտնի է Նատանեբը։ Գագաթային հատվածում շատ են հանքային աղբյուրները, տարածված են ալպիական մարգագետինները։

Բնակավայրեր

խմբագրել

Սաղոռնիա լեռան հյուսիսարևելյան լանջին տեղակայված է Բախմարո առողջարանային բնակավայրը, իսկ հյուսիսարևմտյան հատվածում ամենամոտ բնակավայրերն են Գոմ, Գոնեբիզկար, Վակիջվար, Մթիսպիր գյուղերը։ Նրանցից ոչ հեռու Օզուրգեթ քաղաքն է։ Հարավային ստորոտին Աջարիայի բնակավայրերն են՝ Գորի Կուլ, Նաղվարև, Պոտարո գյուղերը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • ნემანიშვილი ს., ქართული საბჭოთა ენციკლოპედია, ტ. 9, გვ. 204, თბ., 1985 წელი.