Բախմարո

առողջարանային բնակավայր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բախմարո (այլ կիրառումներ)

Բախմարո (վրաց.՝ ბახმარო), լեռնային գյուղ-առողջարան Վրաստանում։ Գտնվում է Գուրիայի մարզի Չոխատաուրի շրջանում։ Հայտնի է իր առողջարար կլիմայով։

Գյուղ
Բախմարո
վրաց.՝ ბახმარო
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԳուրիայի մարզ
ՇրջանՉոխատաուրի շրջան
ԲԾՄ2000 մ
Բնակչություն0 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+4
Բախմարո (Վրաստան)##
Բախմարո (Վրաստան)
Բախմարո (Գուրիայի մարզ)##
Բախմարո (Գուրիայի մարզ)

Դիրք խմբագրել

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Շրջկենտրոն Չոխատաուրից հեռու է 52 կմ։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների, գյուղի բնակչությունը կազմում է 0 մարդ[1]։

Թվական Բնակչություն
1896 100
1917 6500
1930 10 000
1939 19 000
2002 5000

Տրանսպորտ խմբագրել

Գյուղը շրջկենտրոն Չոխատաուրի հետ կապված է ավտոխճուղով։ Հարևան Լանչխութի շրջանով անցնում է Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Քութայիս քաղաքում։

Առողջարան խմբագրել

Բախմարոն հայտնի է որպես առողջարանային բնակավայր, որտեղ սեզոնը սկսում է հունիսի վերջին ու ավարտվում սեպտեմբերի սկզբին։

Խորհրդային իշխանության ժամանակ առողջարանը հիմնականում չի զարգացել, իսկ տների մեծամասնությունը լքման ու ավերման է ենթարկվել։ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին գյուղում կառուցվում են տուրիստական ենթակառուցվածքի տարբեր կառույցներ, վերանորոգվում են տներ ու այլ շինություններ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.