Առնա

Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի գավառ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնա (այլ կիրառումներ)

Առնա, նաև՝ Ըռնա, գավառ Մեծ Հայքի Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգում[1]։ Տեղադրվում է Կապուտան (Ռեզայե) լճի հյուսիս–արևմտյան մասում, Խանասորի լեռնանցքից հյուսիս։ «Աշխարհացույց»-ում (VII դ.) հիշատակվում է որպես Պարսկահայքի հինգերորդ գավառ։ Արևմուտքից սահմանակից էր Վասպուրականի Անձախի ձոր, արևելքից՝ Մեծ Աղբակ, հարավից՝ Գազրիկյան գավառներին, մոտավորապես համապատասխանում է այժմյան Սալմաստի գավառի տարածքին։ Ըռնայի կենտրոնն էր Առնա, այժմյան Դերիկ գյուղը։

Ըռնայի տարածքը Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության ժամանակ մտնում էր Հայկական պետության մեջ։ Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թ.) միացվել է Պարսկաստանին։ Ըռնան մինչև XX դ. սկիզբը բնակեցված էր հայերով։ 1826–28-ին ռուս–պարսկական պատերազմից հետո, հազարավոր հայեր գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 112