Սալավատ Յուլաևի հուշարձան (Ուֆա)
Սալավատ Յուլաևի հուշարձան (ռուս.՝ Памятник Салавату Юлаеву, բաշկիրերեն՝ Салауат Юлаевҡа һәйкәл), խորհրդային քանդակագործ Սոսլանբեկ Տավասիևի քանդակագործական ստեղծագործությունը, գտնվում է Ուֆա քաղաքում։ Նվիրված է Բաշկորտոստանի ազգային հերոս Սալավատ Յուլաևին։
![]() Ուֆա քաղաքի համայնապատկեր, աջ հատվածում երևում է Սալավատ Յուլաևի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշահամալիր և քանդակ |
Քանդակագործ | Soslanbek Tavasiev? |
Ճարտարապետ | İsmäğil Ğäynetdinef? |
Ստեղծում | 1967 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Ուֆա |
Նյութ | Թուջ և գրանիտ |
Ներկա վիճակ | հիանալի |
պատկերված են
| |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Հյուսիսային Օսիայի և Բաշկորտոստանի Ժողովրդական քանդակագործ, մոնումենտալիստ և նկարիչ Սոսլանբեկ Տավասիևի ստեղծած քանդակը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 17-ին Ուֆայում, Բելայա գետի վերին ափին[1]։
Սալավատի հուշարձանը դարձել է Ուֆայի այցեքարտը։ Հուշարձանի պատկերված է նաև Բաշկորտոստանի զինանշանին[2]։
Հուշարձանը եզակի է նրանով, որ ունենալով 40 տոննա քաշ, ընդամենը 3 հենակետ ունի։ Բարձրությունը 9.8 մ է։
Հուշարձանի գիպսե մոդելի կառուցումն ավարտվել է 1963 թվականին։ Այն քննարկվել է Մոսկվայի մասնագետներից կողմից և պաշտոնապես ընդունվել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության կողմից։ Դրանից հետո Տավիսևը այն բերել է Ուֆա, որտեղ էլ այն տեղադրվել է Բաշկորտոստանի օպերայի և բալետի պետական թատրոնի զբոսասրահում։
Ուֆացիների դիտողությունների հիման վրա քանդակը փոփոխվել է։
Քանդակը մեկուկես ամիս ձուլվել է Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) «Մոնումենտսկուլպտուրա» գործարանում։
1970 թվականին հուշարձանի համար Սոսլանբեկ Տավասիևին շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ։
ԿոմպոզիցիաԽմբագրել
Հուշարձանն իրենից ներկայացնում է Սալավատ Յուլաևի քանդակը ձիու վրա։ Աջ ձեռքին պահում է մտրակ, ձախ ձեռքին՝ սուսեր։ Պատվաքանդակը երկաթբետոնից է՝ պատված գրանիտե սալիկներով։
Հուշարձանի շրջակա տարածքը պատված է գունավոր սալիկներով և բարեկարգ է։ Շրջապատված է ցանցկեն մետաղյա ճաղերով[3]։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Գիշերները հուշարձանը լուսավորվում է ներքևից[4]։
- Ուֆայում նորապսակների մոտ հուշարձանին ծաղիկներ դնելու ավանդույթ է տարածված,
- Հուշարձանը ուխտագնացության վայր է զբոսաշրջիկների համար,
- Հուշարձանն ընդգրկված է Բաշկորտոստանի յոթ հրաշալիքների ցանկում։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սալավատ Յուլաևի հուշարձան (Ուֆա) կատեգորիայում։ |